fbpx

Էնթոնի Հոփքինս. «Ճշմարտությունն այն է, որ դու բոլորի համար չես և բոլորը չեն քեզ համար»

«Ամենաթանկ բանը, որ դու ունես, քո ժամանակն ու էներգիան է, քանի որ այս երկու սուբստանցիաներն էլ սահմանափակ են: Երբ դա գիտակցում ես, սկսում ես հասկանալ, թե ինչու ես այդքան անհանգիստ՝ ժամանակ անցկացնելով այն ​​մարդկանց հետ, ովքեր գողանում են քո էներգիան … »:

Հոլիվուդի ամենահարգված, բրիտանական թագուհու սիրված դերասաններից մեկը՝ աներևակայելի խարիզմատիկ Էնթոնի Հոփքինս: Նա 80-ն անց է, բայց դեռ մարդկանց սիրահարում է իրեն: Հոպքինսը վաղուց արդեն ստիպված չէ ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցել: Նա դա չի էլ անում, այլ պարզապես կիսվում է իր կյանքի իմաստություններով: Եվ նրա խոսքերը միշտ արձագանք են գտնում…

«Ամենաթանկ բանը, որ դու ունես, քո ժամանակն ու էներգիան է, քանի որ այս երկու սուբստացիաներն էլ սահմանափակ են: Երբ դա գիտակցում ես, սկսում ես հասկանալ, թե ինչու ես այդքան անհանգիստ՝ ժամանակ անցկացնելով այն մարդկանց հետ, ովքեր գողանում են քո էներգիան: Երբ սկսես պայքարել ուրախ, հետաքրքիր կյանքի համար, ոչ բոլորը պատրաստ կլինեն քեզ հետևել: Սա նշանակում է, որ դու պետք է բաց թողես այն մարդկանց, ովքեր պատրաստ չեն քեզ ուղեկցել:

Ճշմարտությունն այն է, որ դու բոլորի համար չես և բոլորը չեն քեզ համար:

Բաց թող այն մարդկանց, ովքեր պատրաստ չեն քեզ սիրել: Սա ամենադժվար և ամենակարևոր բանն է, որ դու ստիպված կլինես անել կյանքում: Դադարիր ծանր զրույցներ ունենալ այն մարդկանց հետ, ովքեր չեն ցանկանում փոխվել: Դադարիր շփվել մարդկանց հետ, ովքեր հետաքրքրված չեն քո ներկայությամբ:

Գիտեմ, որ քո բնազդն է անել այն, ինչ անհրաժեշտ է ուրիշների ճանաչումը ձեռք բերելու համար, բայց սա պոռթկում է, որը գողանում է քո ժամանակը, էներգիան, մտավոր և ֆիզիկական առողջությունը:

Կան մարդիկ, ովքեր չպետք է լինեն քո կյանքում:

Կյանքդ դարձրու ապահով հանգրվան, որտեղ ներս ես թողնում միայն «համատեղելի» մարդկանց: Դու պատասխանատու չես որպեսզի համոզես մարդկանց ավելի լավը դառնան: Քո գործը չէ մարդկանց համար գոյություն ունենալը և նրանց տալ քո կյանքը:

Քո միակ պարտականությունն է գիտակցել, որ դու ես ճակատագրիդ տերը: Դու արժանի ես իսկական ընկերության, նվիրվածության և լիարժեք սիրո»:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Էնթոնի Հոփքինս. «Ճշմարտությունն այն է, որ դու բոլորի համար չես և բոլորը չեն քեզ համար»
Բրազիլիացի նկարիչը ստեղծում է թվային նկարներ, որոնց կերպարները թվում է հիմա դուրս կցատկեն նկարից