✦ ՆՈՐ 3D ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
Ի՞նչ տեսք ունի քո 3D Աստղային Կրիստալը
Ընտրիր ծննդյանդ օրն ու ամիսը՝ տեսնելու քո անհատական 3D կոդը

Ո՞ւմ փողոցում բնակություն կհաստատի բախտը. 2022 թվականի բախտավոր նշանները

Սիրո՞ւմ եք կարդալ Mediamag-ը
Ավելացրեք մեզ Google-ի ձեր նախընտրելի աղբյուրների թվում։
Ավելացնել Mediamag-ը

Ո՞վ չի երազում, որ Ամանորին իր պահած ցանկությունները մոտ ապագայում իրականանան։ Հրաշքի հանդեպ անկեղծ հավատը կարող է իրականում հրաշքներ գործել:

Աստղաբան Ելենա Կուզնեցովայի կարծիքով՝ Վագրի տարին կուրախացնի կենդանակերպի միանգամից 6 նշանի։ Նրանցից ոմանք նվերներ կստանան նոր տարվա առաջին օրերին, իսկ մյուսները պետք է սպասեն, մինչև տարվա խորհրդանիշը «մտնի հունի մեջ» ու տիրապետի իր ունեցվածքին։ Եկեք պարզենք, թե կենդանակերպի ո՞ր նշանների համար է բախտը լինելու Նոր տարվա նվեր։

Առյուծ (հուլիսի 23 – օգոստոսի 22)

Առյուծները գերազանց արդյունքներ են ցույց տվել ողջ 2021 թվականին՝ սահմանելով աշխատանքային ռեկորդներ։ Համաձայն ներդաշնակության օրենքների՝ այժմ ջանքերը պետք է հատուցվեն։ Եվ դա տեղի կունենա տարվա առաջին օրերին։ Դուք ստիպված չեք լինի երկար սպասել հաջողությանը, այն կգա ճիշտ ժամանակին:

Կշեռք (սեպտեմբերի 23 – հոկտեմբերի 22)

Կշեռքների համար տարին պակաս դժվար չէր. Նրանք ժամանակի և ռեսուրսների սուր պակաս էին զգում, որպեսզի հասցնեն անել այն ամենը, ինչ պետք է արվեր ժամանակին: Բարեբախտաբար, այս նշանը կկարողանա իր թևերը պարզել 2022 թվականի սկզբին։ Երազանքները վերջապես կսկսեն իրականանալ, ազատ ժամանակ կլինի ձեր սիրելի գործերի համար։ Հենց դրանք էլ ձեզ կոգեշնչեն ապրելու և աշխատելու ուրախությամբ:

Աղեղնավոր (նոյեմբերի 22 – դեկտեմբերի 21)

Ըստ աստղագուշակի, սկսած Ամանորի գիշերից, Աղեղնավորը կվերածվի սեփական կյանքի փոքրիկ հրաշագործի։ Կոնսերվացված ցանկությունները կսկսեն վերածվել առօրյա ձեռքբերումների: Օրինակ, դուք կարող եք գտնել այն, ինչ փնտրում էիք։ Դա կարող է լինել կամ ձեր երազանքի աշխատանքը, կամ ձեր իդեալական զուգընկերը:

2022 թվականի 3 հաջողակ նշաններ

Իսկ այս երեք նշանները կվայելեն աստղային օրհնությունը ողջ 2022 թվականին:

Առյուծ (հուլիսի 23 – օգոստոսի 22)

Ոչ միայն տարվա սկիզբը, այլև Վագրի՝ Առյուծի եղբոր ամբողջ տարին, կանցնի «ցնծությամբ»։ Զարմանալի չէ, որ 2022 թվականի հովանավորը համակրում է այս նշանին, հետևաբար մենք առաջատարի դափնին կհանձնենք Առյուծին՝ առանց նախանձի և ափսոսանքի։ Ելենա Կուզնեցովան կարծում է, որ հատկապես հաջողակ կդառնաք սիրային ճակատում։ Հավանական է, որ հարաբերությունների արդյունքում ծնվի երեխա: Ընդ որում դուք պետք է սահմանեք ձեր առաջնահերթությունները, քանի որ հնարավոր են նաև բեկումներ կարիերայում։ Ձեզ վրա ամեն տեղից կթափվեն առաջարկներ:

Կարիճ (հոկտեմբերի 23 – նոյեմբերի 21)

2022-ին ձեր առաջնահերթ խնդիրը կլինի նախորդ տարվա «պոչերը» մաքրելը։ Ձեր բախտը կախված կլինի նրանից, թե ինչպես կվարվեք դրա հետ: Ձեր բնավորությունն ու համառությունը կօգնեն չհապաղել կարևոր հարցերում։ Աստղերը խոստանում են դինամիկ շրջան, որում տեղ կգտնվի ինչպես փոփոխությունների, այնպես էլ անսպասելի ուրախ հանդիպումների համար։

Ձկներ (փետրվարի 19 – մարտի 20)

Գալիք տարին շատ յուրահատուկ բան է պատրաստում Ձկների համար։ Դուք կարող եք վերջապես մի կողմ դնել ձեր կասկածները և փորձել ձեր ուժերը նոր բանում: Համոզված եղեք և վստահեք ձեր բախտին. դա ձեզ երաշխավորում է տարվա հովանավորը և երկնային մարմինները, բայց մի մոռացեք հույսը դնել առաջին հերթին ձեզ վրա:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Մեր խմբագրական թիմը բաղկացած է լրագրողներից, հոգեբաններից, գիտության և մշակույթի ոլորտի փորձագետներից և այլն: Նրանք բոլորն էլ իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են:

MediaMag
Ո՞ւմ փողոցում բնակություն կհաստատի բախտը. 2022 թվականի բախտավոր նշանները
Հարմարավետ տան համար 9 յուրահատուկ իրեր, որոնք կարելի է պատրաստել սեփական ձեռքերով
🏠 Գլխավոր ✨ Գեղեցիկ 💥 Թեստեր 🎉 Ժամանց