fbpx

Կենդանակերպի ամենաբարի նշանները

Կենդանակերպի շրջանի տասներկու ներկայացուցիչներ ունեն անհատական ​​բնութագրեր և օժտված են այս կամ այն բնավորության գծերով: Ըստ աստղաբանների այս շղթայում կան ամենաբարի նշաններ, որոնց մոտ բացակայում է զայրույթի զգացումը, իսկ  գերակշռում են՝ կարեկցանքը և օգնելու պատրաստակամությունը:

 

Մենք բացում ենք բարի նշանների վարկանիշային ցուցակը:

Ջրհոս

Այս նշանն ամենևին չի պատկերացնում, թե ինչպես կարելի է վնասել, կոպիտ լինել նույնիսկ նրանց նկատմամբ, ովքեր ասյդքան էլ լավ չեն վերաբերվում իրեն: Նրա բարությունը բավականացնում է շրջապատի յուրաքանչյուր մարդու համար: Եվ ոչ միայն հարազատներին, այլև անծանոթ մարդկանց: Դրանում է Ջրհոսի խնդիրը. նա իմունիտետ չի զարգացնում լպիրշների և սրիկաների դեմ:

Ցուլ

Ցուլը քայլում է կյանքով՝ բաց հոգով և բաց սրտով: Այս նշանի ներկայացուցիչները պատրաստ են օգնության հասնել առաջին իսկ զանգից: Ավելին, անվերապահ՝ չսպասելով երախտագիտության և փոխադարձության:

Կարիճ

Շատ գթասիրտ Կարիճները հաճախ տառապում են իրենց բարությունից: Նրանք հաճախ անում են այն, ինչ իրենց չեն խնդրել, հավատալով, որ դա ճիշտ է և պետք է այդպես լինի: Բայց  նրանց ոչ բոլոր բարությունն է ճիշտ հասկացվում: Հետևաբար Կարիճին հաճախ շահագործում են:

Ձկներ

Բոլորին ներող ձկները բարի գործեր են անում՝ հուսալով, որ նրանց հետ կվերաբերվեն խղճով, լավ մտադրություններով: Այնուամենայնիվ, նրանց հույսերը միշտ չէ, որ արդարացված են: Եվ ժամանակն է սովորել նույն կերպ պատասխանել անշնորհակալ տգետներին, բայց Ձկները շարունակում են նույն սխալները գործել:

Աղեղնավոր

Աղեղնավորները բարի են նրանց հանդեպ, ովքեր բարի են իրենց հանդեպ: Այլ տարբերակ չկա: Ավելին, այս նշանի պրոբլեմն այն է, որ նրանք գնահատում են մարդկանց իրենց ծայրահեղ սահմաններում: Այսպիսով, վատ մարդկանց ցուցակում ընդգրկվում են նրանք, ովքեր այդպիսին չեն:

Կշեռք

Ոչ այնքան բարի նշան է, պարզապես ինտելիգենտ: Նրա լավ դաստիրակված լինելը թույլ չի տալիս նրանց չափազանց բարկանալ և հայոհոյել: Լավ գործեր կատարելով՝ Կշեռքը հաճույք չի ստանում: Որովհետև տեսանելի մարդկայնության հետևում կանգնած է տարրական դաստիարակությունը:

Կույս

Այս համակրելի նշանը չի վնասում մարդկանց: Բայց նրա զոհաբերությունն ու անտարբերությունը բավարար են միայն նրանց համար, ովքեր չեն նեղացրել իրեն: Գուցե դրանում կա որոշակի արդարություն: Կույսը ընդմիշտ ջնջում է նրանց, ովքեր երբևէ դավաճանել են կամ վնասել իրեն:

Խոյ

Գառնուկը կարող է ինչ-որ մեկի համար խնդիրներ առաջացնել, բայց ոչ չարությունից ելնելով: Խոյերն ինքնավստահ են և նրանց հազվադեպ է հուզում այլ մարդկանց կարծիքը: Եթե ​​նա ինչ-որ բան է մտածում կամ որոշում, բայց ինչ-որ մեկը կանգնած է նպատակին հասնելու ճանապարհին, այ այստեղ զգուշացեք՝ Ձեզ նույնպես կհասնի:

Առյուծ

Կենդանիների թագավորը չի առանձնանում լայն հոգով: Նա շատ վրեժխնդիր է և հազվադեպ է ներում վիրավորանքները: Նրանից բարեհաճությանն արժանանալը նման է եռացող ջրի մեջ ընկնելուն: Միևնույն ժամանակ, Առյուծը սիրում և ատում է միաժամանակ՝ չցուցադրելով իր զգացմունքները:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ներքուստ լավ մարդիկ են: Այնքան խորը, որ միշտ չէ, որ տեսանելի է: Ավելի ճիշտ, Այծեղջյուրները չեն սիրում ցուցադրել իրենց բարերարին: Նրանք շտապում են օգնել միայն արտակարգ իրավիճակներում և վճռական դեպքերում: Եթե ​​Այծեղջյուրը տեսնի և հասկանա, որ կան մարդիկ, ովքեր իրենից բացի ցանկանում են օգնել՝ նա մի կողմ կքաշվի և լուռ կծխի:

Երկվորյակներ

Քաղաքավարի Երկվորյակները կօգնեն երկար և տանջալից մտորումներից հետո: Նրանք ծանրութեթև կանեն, կհաշվարկեն դրանց հնարավորությունները և ակնկալվող ռիսկերը, և միայն դրանից հետո օգնություն կցուցաբերեն: Նրանք անսիրտ չեն, նրանք ռացիոնալ են: Անպայման կօգնեն հարազատներին, այն էլ միայն այն դեպքում, եթե նրանք արժանանան դրան:

Խեցգետին

Խեցգետինները գնահատում են մարդկանց ըստ իրենց հանդեպ վերաբերմունքի: Հենց այստեղից էլ գալիս է նրա հետագա համակրանքը կամ հակակրանքը: Առաջին դեպքում Խեցգետինը շտապելու է օգնել առաջին իսկ հնարավորության դեպքում: Երկրորդում կձևացնի, որ չի տեսնում իրավիճակի բարդությունը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 12 assessment, среднее 2.92 из 5 )
MediaMag