Կանայք պատրաստ են չափազանց շատ ժամանակ ծախսել, որպեսզի մազերը իդեալական տեսք ունենան: Սակայն հետաքրքիր է իմանալ, թե ինչ են մտածում տղամարդիկ այդ գեղեցկության և զոհողությունների մասին, որոնց գեղեցիկ տիկնայք եք գնում:
Ուսումնասիրելով այս հարցը՝ գալիս ենք հետաքրքիր եզրահանգման. սանրվածքները, որոնք գրավում են տղամարդկանց, յուրաքանչյուր կին կարող է անել ընդամենը երկու ժամում: Այ այդպես պարզ և հեշտ:
1. Ձիու պոչ
Սպորտային, բայց միևնույն ժամանակ ոճային սանրվածք, որը հատկապես շատ է դուր գալիս տղամարդկանց, քանի որ կնոջ դեմքը դարձնում է բաց, նաև ընդգծում է բարձր ճակատն ու դիմահարդարումը:
2. Երկար, ուղիղ մազեր
Ուղիղ և փայլուն երկար մազերը շատ գրավիչ են: Հատկապես եթե աղջկը խնամում է դրանք:
3. Ռետրո ոճի սանրվածք
Այդպիսի սանրվածքը ռոմանտիզմ և խորհրդավորություն է հաղորդում: Ռետրո ոճով սանրվածքով կնոջը ցանկանում ես անմիջապես հրավիրել ժամադրության, որպեսզի հիանաս նրա գեղեցիկ խոպոպներով:
4. Բարձր և անփույթ գունդ
Չնայած նրան, որ սանրվածքում առկա է այսպիսի անփութություն, ոճը՝ ինքնին ակնարկում է խստություն: Արդյունքում ստացվում է ինտրիգային կերպար, որի կրող աղջկա հետ ցանկանում ես ավելի մոտ ծանոթանալ:
5. Անփույթ հյուս կողքից
Խուլիգանական ինչ-որ բան կա այս սանրվածքում, բայց միևնույն ժամանակ՝ կախարդող և նուրբ: Այսպիսի հակադրությունը՝ գրավում է տղամարդկանց:
6. Ցածր ազատ գունդ
Տպավորությունն այնպիսին է, կարծես դուք նոր եք արթնացել և արագ հավաքել եք մազերը: Բայց այն թարմ և ոճային տեսք ունի, իսկ դուրս եկած անփույթ փնջերը չափազանց գայթակղիչ են:
7. Ուղիղ, ցածր պոչ
Խիստ սանրվածք, որը կոկիկ տեսք է հաղորդում: Այսպիսի աղջկա հետ ցանկանում ես զրուցել, որովհետև նա հավանաբար հետաքրքիր զրուցակից է:
8. Խճճված ալիքներ
այս սանրվածքի օգնությամբ տպավորություն է ստեղծվում, կարծես հենց նոր եք դուրս եկել ցնցուղից… կամ ծովից: Շատ բնական տեսք:
9. Շեղ ծոփեր
Տղամարդիկ ուղղակի շատ են ցանկանում ուղղել ծոփերը, որոնք թափվում են աղջկա աչքերին: Իսկ ինչպիսի խորաթափանց է թվում աչքերը, որոնք ուղղված են ուղեկցին: Ուղղակի խենթացնում է:
10. Դասական ասիմետրիա
Այստեղ կարևոր է չափը չանցնել փորձարկման մեջ և այդ դեպքում դասական սանրվածքը կամ կտրվածքը նոր տպավորություններ կհաղորդեն՝ շնորհիվ ասիմետրիայի: Նմանատիպ կերպարը Ձեզ կդարձնի ավելի ժամանակակից և ուրախ:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին