fbpx

Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկություն են բերում

Ամանորն ու Սուրբ Ծնունդն առանձնահատուկ խորհուրդ ունեն: Այդ խորհուրդը պայմանավորված է լուսավոր ապագայի հույսով: Հին տարին ճանապարհելու և Նոր տարին դիմավորելու ժամանակահատվածը համարվում է խորհրդավոր ժամանակ, որն իր մեջ է կրում այնպիսի էներգետիկ ներուժ, որ ցանկացած ոք կարող է հրաշքներ գործել՝ իրականացնելով ամենանվիրական երազանքը:

Ինչպե՞ս կարելի է գտնել սերը, ամրապնդել ընտանիքը, առողջությունը ու դրա հետ մեկտեղ լինել նաև հաջողակ ու հարուստ: Այս ամենին հասնելու համար Դուք պետք է օգտագործեք Ձեր հնարավորությունը Ամանորյա զանգերը հնչելու ժամանակ: Այդ պահը միշտ շատ անհատական է և առանձնահատուկ:

Նոր տարուց առաջ պետք չէ պարտքով ոչ գումար, ոչ էլ այլ բան տալ կամ վերցնել, այլապես ամբողջ տարին պարտքեր կունենաք: Խորհուրդ է տրվում Ամանորից մի քանի օր առաջ մարել բոլոր պարտքերը՝ փողի էներգիային չվախեցնելու համար:

Ով էլ, որ լինեք Ձեզ հարստություն կբերեն ոսկե և արծաթ փայլաթիթեղի մեջ փաթաթված չինական մանրադրամները:

Տոնածառին կախված զույգ սրտերը հաջողություն կբերեն սիրո հարցում, իսկ տոնածառից կախված օղակը կարագացնի ամուսնությունը:

Հունվարի 1-ին խուսափեք տնային գործերից կամ այլ ծանր աշխատանքներից, այլապես ամբողջ տարին ծանրաբեռնված կանցնի: Դեկտեմբերի 31- ին աշխատեք մինչև ժամը 18-ը ավարտել գործերը:

Ճապոնիայում Ամանորին սեղանին պարտադիր թխվածք է դրվում, որն անմիջապես չպետք է ուտել, քանի որ թխվածքը  բարգավաճման և ընտանեկան բարեկեցության նշան է:

Բելառուսները Ամանորին եղջուրաձև կարկանդակներ են թխեում (կրենդել) ու հավատում են, որ այն կպաշտպանի ընտանիքի բոլոր անդամներին չար ոգիներից ու դժբախտություններից:

Տոնածառի շուրջ շուրջպար բռնելը հին սովորույթ է, որը գալիք տարում կպաշտպանի հիվանդություններից ու անհաջողություններից:

Բախտը կժպտա նրանց, ովքեր Նոր Տարվա նախօրեին օգնության ձեռք կմեկնեն աղքատներին: Բարի մարդկանց ճակատագիրը ողորմած է:

Եթե Նոր Տարվա գիշերը քնած անցկացնեք, ապա գալիք տարում ոչինչ չի փոխվի: Ամեն ինչ կմնա նույնը:

Ցանկանու՞մ եք հարստանալ: Ուրեմն Նոր Տարին դիմավորելիս խոշոր գումար ունեցեք Ձեր գրպանում: Յուրաքանչյուր հյուրի ափսեի կամ անձեռոցիկի տակ մետաղադրամ դրեք: Որքան գումար տաք, այնքան արագ այն կվերադառնա Ձեզ ու կրկնակի չափով:

Նոր Տարվա զանգերը հնչելու ժամանակ բաց արեք կամ դուռը, կամ պատուհանը՝ բաց թողեք «հինը» ու ներս թողեք «նորը՝ սերն ու երջանկությունը»:

Անցյալ տարվա բացասական էներգիան քշելու և այրելու համար մի մոռացեք մոմերի և բենգալային լույսերի մասին:

12-ի զանգերը հնչելուց հետո գրկախառնվեք բոլոր նրանց հետ, ում հետ դիմավորում եք Նոր Տարին: Այսպիսով, Դուք կկակզմեք ջերմության ու հարմարավետության շրջանակ, որը կարգելափակի վեճերի ու տարաձայնությունների մուտքը:

Նոր Տարին դիմավորեք մաքուր ու կոկիկ հագուստով: Հագուստը պետք է նոր լինի: Բայց զգույշ եղեք, եթե հին հագուստից որևէ բան չկրեք,  «կվնասեք» Ձեր պաշտպանական էներգիան:

Կրեք նոր զարդ և այն մի հանեք Ամանորյա ողջ գիշերվա ընթացքում:

Թղթի վրա գրեք Ձեր ցանկությունը, այրեք այն ու խմեք, ինչը անպայման կիրականանա:

Ինչ ծեսերի էլ, որ հետևենք, ինչ նշանների էլ, որ հավատանք չմոռանանք Ամանորը դիմավորել աղոթք բարձրացնելով առ Աստված:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Ամանորյա նշաններ ու ծեսեր, որոնք երջանկություն են բերում
Ճշմարիտ մարդու 10 հատկանիշներ