fbpx

Ինչո՞ւ են կանայք նախընտրում մորուքավոր տղամարդկանց

Մորուքով տղամարդիկ ավելի շատ են գրավում կանանց, քան հարթ սափրած դեմքով տղամարդիկ։ Այս մասին գրում է The New York Post (NYP) թերթը։

Չմոռանաք բաժանորդագրվել մեր Telegram ալիքին:

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի արտաքինի փոփոխությունները, ով հանկարծակի հայտնվեց հանրությանը մորուքով, հուզել է հանրությանը։ Համացանցի օգտվողները սկսեցին գրել, որ միլիարդատերը սկսել է ավելի համարձակ տեսք ունենալ։

«Այ սա տղամարդ է իր կյանքի ծաղկման շրջանում», – նշում էին նրանք:

Ավստրալիական University of the Sunshine Coast համալսարանի հետազոտության համաձայն, որին մասնակցել է 8500 հարցված, դեմքին թեթև մազածածկույթով կամ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են կանանց համար, քան հարթ սափրած դեմքով տղամարդիկ:

«Դա կարող է պայմանավորված լինել նրանով, որ մազերը մեծացնում են տարիքի ընկալումը, հետևաբար՝ հասունությունը», – այսպես է բացատրում գիտնական Բարնաբի Դիքսոնը մորուքավոր տղամարդկանց հանդեպ կանանց սերը:

Նոր Հարավային Ուելսի համալսարանի պրոֆեսոր Ռոբ Բրուքսը համաձայնել է իր գործընկերոջ կարծիքին։ Նրա խոսքով, դեմքի մազերի աճի վրա ազդում է տեստոստերոնը, որը կապված է հոգեբանական այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են գերիշխանությունն ու առաջնորդությունը։

Տես նաև՝ 8 ապացույց, որ մորուքը՝ տղամարդկանց դիմահարդարանքն է


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչո՞ւ են կանայք նախընտրում մորուքավոր տղամարդկանց
ԹԵՍՏ։ Այն, ինչ կտեսնեք առաջինը, կպատմի ձեր բնավորության իրական գծերի մասին