2000 թվականն էր: Կար մի ծայրահեղ աղքատ ընտանիք, որում ապրում էին ծնողներն իրենց 3 երեխաներով: Ամանորը մոտենում էր, բայց ոչ իրենց համար: Տանը կար ընդամենը 1 հաց և 1 երշիկ: Երեխաները դիմեցին մայրիկին ասելով.
-Մայրիկ, մայրիկ մենք ուզում ենք երշիկ ուտել:
– Ամանոր է, և սա մեր միակ սնունդն է, որ կարող ենք առաջարկել հյուրերին:
– Ախր, մայրիկ մենք քաղցած ենք,- կամացուկ ավելացրեց փոքրը:
-Աղոթեք Աստծուն և Նա ձեզ կպատասխանի:
Երեխաները մտան իրենց սենյակ և սկսեցին աղոթել: Արդեն երեկո էր, հայրը գնաց դուռը փակելու և դռան առաջ տեսավ մի մեծ շուն, մեծ տոոպրակը ատամներով ամուր պահած: Հայրը փորձեց պաշտպանվել հսկա շնից, իսկ շունը տոպրակը քցելով փախավ: Հայրը վերցրեց տոպրակը, բացեց և տեսնելով երշիկները բարկացավ.
– Երեխաներս լացում են 1 երշիկի համար, իսկ հարուստներն այնքան ունեն, որ շներին են տալիս:
Առավոտը բացվեց, հարցրին բոլոր հարևաններին, սակայն ոչ մեկինը չէին այդ երշիկները: Բացելով տոպրակը տեսան այն բոլոր երշիկները, որոնք աղոթել և խնդրել էին Աստծուց: Հավատացեք հրաշքներին, դրանք անպայման իրականություն կդառնան:
Հրապարակման ներկայացրեց՝ Ամելիա Սիմոնյանը
[infobox title=’Ուշադրություն’]Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք հետևյալ հղումով. [/infobox]