fbpx

Ավելի շատ ժպտալու 7 ծանրակշիռ պատճառ

Գիտական հիմնավորում ոչ բրիտանացի գիտնականների կողմից:

Ժպիտը դեմքի ամենահեշտ ճանաչելի էմոցիան է: Ժպիտը մարդու ուղեղում գործարկում է որոշակի պրոցեսներ՝ ակտիվացնելով ուղեղ-մարմին կապը: Եվ այսպես, ինչո՞վ է օգտակար ժպիտը.

1. Ժպիտը մեզ երջանիկ է դարձնում (նույնիսկ վատ տրամադրության դեպքում)

4753573_e1677f36

Հիշո՞ւմ եք ուղեղ-մարմին կապի մասին: Այսպես, սովորական ժպիտը ուղեղին ազդանշան է ուղարկում, որ մենք երջանիկ ենք:  Իսկ երբ մենք երջանիկ ենք, օրգանիզմը սկսում է տարբեր տեսակի էնդորֆիններ արտադրել, որից էլ բարձրանում է տրամադրությունը: Այս սկզբունքը բացահայտվել է 1980-ականներին և հաստատվել է բազմաթիվ հետազոտություններով: Բայց հետազոտությունները բացհայտում են նաև մեդալի մյուս կողմը՝ խոժոռվելով, մարդիկ սկսում են իրենց դժբախտ զգալ:

2. Ժպիտը երջանիկ է դարձնում մեզ շրջապատող մարդկանց

4753572_cc3d28f1

Ժպիտը վարակիչ է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ բավական է տեսնել ժպտացող ընկերոջը կամ ընկերուհուն և մարդն ակամայից սկսում է նույնը անել: Զվարճալի է չէ՞:  Երբ որևէ մեկը ժպտում է, նա վարակում է շրջապատող մարդկանց բարձր տրամադրությամբ: Ժպտացող մարդը երջանկություն է բերում:

3. Ժպիտը մեզ ավելի գրավիչ է դարձնում

4753571_29004fcd

Մենք ուշադրություն են դարձնում այն մարդկանց վրա, որոնք ժպտում են: Գոյություն ունի ձգողականության ֆակտոր՝ մենք ուզում ենք իմանալ ով և ինչու է ժպտում: Խոժոռված դեմքը վանում է մարդկանց, իսկ ժպիտը գրավում: Հիասքանչ ժպիտը գրավիչ է դարձնում մարդուն նաև հակառակ սեռի համար: Այդ պատճառով, հաջորդ անգամ, երբ ժամադրություն կնշանակեք՝ չմոռանաք ժպտալ: Դա Ձեր «կեսին» դարձնում է ավելի երջանիկ, իսկ Ձեզ՝ գրավիչ:

4. Ժպիտը հանում է սթրեսը

4753569_4a04f92b

Ժպիտը օգնում է ձերբազատվել հոգնածությունից և ծանրաբեռնվածությունից: Այն ունակ է նվազեցնել տագնապի զգացումը: Երբ ազդակները, որ մենք երջանիկ ենք (եթե նույնիսկ տվյալ պահին դա այդքան էլ այդպես չէ) հասնում են ուղեղին, օրգանիզմը, որպես օրենք, նվազեցնում է շնչառության հաճախությունը և սրտի կծկումները: Սթրեսի մակարդակի նվազեցումը ընդհանուր առմամբ շատ բարենպաստ է ազդում առողջության վրա, քանի որ արդյունքում նվազում է արյան ճնշումը, բարելավվում է մարսողությունը և կարգավորվում է շաքարի պարունակությունը արյան մեջ:

5. Ժպիտը ավելի գրավիչ է քան դիմահարդարումը

4753568_86042aed

Մարդկանց 69%-ը գտնում է, որ առանց շպարի ժպտացող կինը շատ ավելի գրավիչ է, քան կինն առանց ժպիտի և ով օգտագործել է կոսմետիկա: Մկանները, որոնք մենք օգտագործում ենք որպեսզի ժպտանք՝ ձգում է դեմքը, որն էլ մեզ ավելի երիտասարդ տեսք է տալիս:

6. Ժպիտը դրական է ազդում առողջության վրա

4753567_d3b42101

Ժպիտը օգնում է իմունային համակարգին ավելի լավ գործել: Երբ Դուք ժպտում եք՝ Դուք ավելի թուլացած եք: Մի շարք հետազոտությունները ապացուցում են ժպիտի բարենպաստ ազդեցությունը առողջության վրա, այդ թվում և այն, որ ժպիտը նման է մինի մարզման, որի արդյունքում այրվում են ճարպերը և բարելավվում է որովայնի մկանների ռելիեֆը: Ժպիտը նաև բարելավում է արյան շրջանառությունը, նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը, նվազեցնում է սթրեսի մակարդակը և բարելավում է քունը: Այն նաև ունակ է օրգանիզմում մեծացնել հակամարմինների քանակը, որոնք պայքարում են վարակների դեմ՝ և այսպիսով բարելավվում է նաև իմունիտետը:

7. Ժպիտը մեզ հաջողակ է դարձնում

4753566_a183adcd

Ժպտացող մարդիկ ավելի ինքնավստահ տեսք ունեն: Հավաքույթների կամ հանդիպումների ժամանակ միշտ ժպիտ կրեք և մարդիկ այլ կերպ կվերաբերվեն Ձեզ: Համաձայն հետազոտության, հարցվողները հակված են համարել, որ այդպիսի մարդիկ առավել գրավիչ են, ինքնավստահ, պարկեշտ և վճռական:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 1.5 из 5 )
MediaMag
Ավելի շատ ժպտալու 7 ծանրակշիռ պատճառ
Գովազդը ԽՍՀՄ-ում: Վոլգա, ԳԱԶ 24