fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ 14 ոչ բանավոր եղանակ, որոնցով տղամարդիկ ասում են, որ սիրում են

14 ոչ բանավոր եղանակ, որոնցով տղամարդիկ ասում են, որ սիրում են

Գործողությունները միշտ ավելի խոսուն են, քան բառերը:

1. Երբ միասին եք, նա կորցնում է ժամանակի զգացողությունը

Երբ միասին եք, նա այնքան ուրախ է և լավ է զգում, որ պարզապես կորցնում է ժամանակի զգացողությունը: Նա այլևս անհանգստացած չէ նախագծերի կամ նշանակված գործնական հանդիպումների համար, քանի որ երբ դու նրա կողքին ես՝ նրա մտքերն ամբողջությամբ զբաղված են քեզանով:

2. Նա փորձում է նվազագույնի հասցնել ձեզանից առանձին ծախսած ժամանակը

Նա հասկանում է, որ դուք գնահատում եք ձեր սեփական ազատությունը: Եվ, իհարկե, հարգում է ձեր սահմանած սահմանները, որոնք խնդրել եք դեռ չանցնել: Բայց դուք միևնունն է անզեն աչքով տեսնում եք, որ նա յուրաքանչյուր առիթի դեպքում ցանկանում է որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել ձեզ հետ:

3. Նա ոչ միայն կարող է լսել, այլև հասկանալ

Նա մեկն է այն մարդկանցից, ովքեր միշտ պատրաստ են լսել, անկախ ձեր ասածից: Նա չի վերածի ոչ մի երկխոսություն իր գլխավոր դերակատարմամբ ստիպողական մենախոսության: Նա ոչ միայն պատրաստ է լսել, նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի միշտ արտահայտվելու հնարավորություն ունենաք:

4. Նա միշտ պատրաստ է բռնել ձեր ձեռքից: Ստիպված չեք լինի այդ մասին խնդրել նրան

Նա շատ լավ գիտի, թե որքան շատ է ձեզ դուր գալիս, երբ նա բռնում է ձեր ձեռքը, և, այդ պատճառով, դա անում է նույնիսկ այն դեպքում, երբ դուք այդ մասին չեք խնդրում:

5. Նա ուզում է, որ դուք իմանաք՝ նա կլինի ձեր կողքին, անկախ նրանից, թե ինչ կպատահի

Նա հավատարիմ է: Նա հուսալի է: Նա նման է ժայռի, որը կարող է դիմակայել ցանկացած փոթորկի, և դուք գիտեք, որ կարող եք հույս դնել նրա վրա: Նա միշտ կլինի ձեր կողքին, անկախ նրանից՝ դա իրեն հարմար է, թե ոչ: Նրա սերը ձեր հանդեպ մնում է անփոփոխ՝ որքան էլ որ բարդ լինեն կյանքի հանգամանքները:

6. Նա անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի նրա ընկերները նույնպես  ընդունեն ձեզ և սիրեն

Եթե ​​նա ձեզ ծանոթացնում է իր ընկերների հետ, նա նախապես համոզվում է, որ նրանք ձեզ կընդունեն առանց որևէ հարցի: Նա ցանկանում է, որ դուք զգաք, որ առանց որևէ խնդիրների կարող եք դառնալ նրա աշխարհի մի մասը:

7. Երբ նա ընտրում է նվերներ ձեզ համար, նա շատ ժամանակ և ջանք է գործադրում

Նվերների գինը կարևոր չէ: Նրա համար սերը մի բան չէ, որը կարող է արտահայտվել դրամական իմաստով: Երբ նա ձեզ նվեր է տալիս, նա ուզում է, որ դուք իմանաք, որ այն ընտրել է ձեր մասին մտածելով և մեծ սիրով:

8. Նա օգնում է տնային տնտեսության հարցերում, նույնիսկ եթե դուք նրան այդ մասին չեք խնդրում

Նա ցանկանում է, որ ձեր կյանքը հնարավորինս հեշտ լինի: Եվ այսպիսով, նա օգնում է ձեզ տան գործերում, նույնիսկ այն դեպքում, երբ նրան այդ մասին չեք խնդրում:

9. Նա ցանկանում է, որ դուք իր ընկերակցությամբ միշտ ուրախ լինեք

Նա ցանկանում է դառնալ ձեզ համար այն մեկը, ով կարող է ժպիտ բերել ձեր դեմքին՝ պարզապես հայտնվելով մոտակայքում, նույնիսկ եթե ձեր տրամադրությունը սևից ավելի սև է: Մի խոսքով, նա ցանկանում է, որ ձեր կյանքը հնարավորինս ուրախ և հաճելի լինի:

10. Ձեր կողքին նա միշտ փորձում է ջենթլմեն լինել

Նա չի ցանկանում ձեզ համար դառնալ անարժան, անքաղաքավարի ու անկիրթ ինչ-որ մեկը: Նա ցանկանում է, որ դուք միշտ տեսնեք նրան ավելի լավ լույսի ներքո`մի ջենթլմեն, որը երբեք և երբեք չի նեղացնի ձեզ:

11. Զրույցի ընթացքում նա միշտ նայում է ձեր աչքերին

Երբ միասին եք, նա միշտ առավելագույնս ուշադրություն է դարձնում ձեզ: Զրույցի ընթացքում նա երբեք աչքերը չի կտրում ձեզանից:

12. Նա երբեք չի ստիպում ձեզ սպասել զանգի կամ հաղորդագրության պատասխանի

Նա գիտի, թե որքան եք անհանգստանում, երբ երկար ժամանակ չի զանգահարում, և, հետևաբար, փորձում է հնարավորինս արագ պատասխանել ձեր զանգերին և հաղորդագրություններին: Նա չի ուզում, որ դուք անհանգստանաք կամ նյարդայնանաք: Նա հարգում է ձեր ժամանակը և զգացմունքները և երբեք չի ստիպի ձեզ առանց որևէ պատճառի սպասել:

13. Նա միշտ պատրաստ է տրամադրել իր ուսը, երբ ձեզ խոցելի եք զգում

Մենք բոլորս մարդ ենք, և, հետևաբար, երբեմն թույլ ենք լինում: Եվ դա նրան շատ լավ հայտնի է: Եվ այդ պատճառով, նա ձեզ հասկացնում է, որ երբ ձեզ հարկավոր լինի խոսել և ուժեղ ուսի վրա լաց լինել՝ միշտ կլինի ձեր կողքին:

14. Նա միշտ ժպտում է համբուրվելուց հետո

Նա երջանիկ է, քանի որ դուք հայտնվել եք նրա կյանքում: Եվ, հետևաբար, երբ մոտ եք, ուրախ ժպիտը միշտ փայլում է նրա դեմքին:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։

կարդացեք նաև

Ինչպես է կենդանակերպի նշանն ազդում մարդու ֆինանսական բարեկեցության վրա․ ֆինանսական հորոսկոպ

Արդյո՞ք աստղագուշակի վրա հիմնվելով՝ կարելի է որոշել մարդու ֆինանսական հաջողության մակարդակը։ Աստղաբանները համոզված են, որ այո։ Եկեք պարզենք, թե ինչ են հուշում աստղերը․ որոնք են...

Գիտելիքները և մտահորիզոնը ստուգող կարճ ԹԵՍՏ

Առաջարկում ենք Ձեզ կարճ թեստ, որը բաղկացած է տարբեր ոլորտներին վերաբերող հարցերից: Փորձեք անցնել այն առանց սխալի: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների...

11 ճշմարիտ փաստ տղամարդկանց մասին, որոնք նրանք թաքցնում են բոլորից

Mediamag-ը Ձեզ է ներկայացնում 11 հետաքրքիր փաստ տղամարդկանց մասին: Հուսով ենք, որ դրանցից որոշները Ձեզ կզվարճացնեն: 1. Տղամարդիկ մղձավանջներում տեսնում են մասշտաբային աղետներ: 2. Տղամարդիկ առարկան...

Ընդհանուր գիտելիքները ստուգող ԹԵՍՏ: Դու էլ ստուգիր

Պատրաստել ենք Ձեզ համար բավական հետաքրքիր և հեշտ թեստ: Փորձեք առանց որևէ սխալի անցնել այն: Կարո՞ղ եք: Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների...

21-րդ դարի 100 մեծագույն ֆիլմերը․ Empire ամսագրի վարկածը

Ազդեցիկ բրիտանական Empire կինոամսագիրը կազմել է XXI դարի 100 լավագույն ֆիլմերի վարկանիշային ցուցակը: Ցուցակը կազմվել է՝ հիմնվելով կայքի քննադատների և օգտվողների կարծիքի վրա: Ցուցակը չի...