fbpx

Ալբեր Քամյու։ Մեջբերումներ «Օտարը» վեպից

1942 թվականին լույս է տեսնում ֆրանսիացի գրող և փիլիսոփա Ալբեր Քամյուի առաջին վեպը «Օտարը»։ Վեպում ներկայացվում է աբսուրդի և էքզիստենցիալիզմի գաղափարները։

Էքզիստենցիալիզմը փիլիսոփայության ուղղություններից է։ Ձևավորվել է 20-րդ դարի սկզբին և ըստ դրա մարդը սկզբում գոյություն ունի, և միայն հետո է կողմնորոշվում, մտնում իրական երևույթների և իմաստների ոլորտ։ Մարդն այն է, ինչ ինքն է իրեն դարձնում և ինքն է պատասխանատու իր արարքների համար։

1. Միայն մի մայր ենք ունենում։

2. Ամեն դեպքում միշտ էլ մի քիչ մեղավոր ես լինում։

3. Դժբախտությունը բոլորիս անպաշտպան է դարձնում։

4. Միշտ հետաքրքիր է լսել, թե ինչ են խոսում քո մասին, անգամ եթե նստած ես մեղադրյալի աթոռին։

5. Երբեք չես կարող իմանալ՝ ինչ կարող է պատահել։

6. Չես կարող միշտ խոհեմ լինել։

7. Միշտ չափազանցված մտքեր ես ունենում չիմացածդ բաների մասին։

8. Բացարձակ դժբախտ չեն լինում։

9. Մահիցս հետո մարդիկ կմոռանան ինձ։ Նրանք այլևս գործ չեն ունենա իմ հետ։

10. Ըստ էության չկա այնպիսի միտք, որին չկարողանաս վարժվել։

11. Մարդկային արդարադատությունը ոչինչ է, իսկ Աստծո դատաստանը ամեն ինչ։

12. Կյանքը քիչ արժի, որ նրա համար տանջվես։

13. Իսկ ծերությունը անբուժելի է։

14․ Ոչ մի մահկանացու այնքան մեղավոր չէ, որ Աստված չկարողանա ներել։ Սակայն դրա համար պետք է, որ մարդ իր զղջումով դառնա երեխա։

15. Ի վերջո վարժվում ես ամեն ինչի։

16. Երբեք չպետք է ձևացնել։

Հրապարակման ներկայացրեց՝ Սիլվա Ներսիսյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:

viberԳրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ալբեր Քամյու։ Մեջբերումներ «Օտարը» վեպից
Դժվարության 3 մակարդակով գլուխկոտրուկ։ Գտեք ձուն թռչունների մեջ