fbpx

2018 թվականի 12 ֆիլմ, որոնք արժանի են «Օսկարի»

Շատ շուտով տեղի կունենա «Օսկար» հերթական կինոմրցանակաբաշխությունը, և հանդիսատեսն արդեն ունի սեփական նախապատվությունները 2018թ. թողարկված ֆիլմերի մեջ։

Mediamag-ը Ձեզ է ներկայացնում, ըստ հանդիսատեսի, անցած տարվա ամենահաջողված ֆիլմերը, որոնք միանշանակ արժանի են արձանիկի։

Վոքս Լյուքս (վարկանիշ՝ 6.3)

Ֆիլմ, որում միաձուլվում են փոփ մշակույթն ու բռնությունը։ Ֆիլմը հայտնի երգչուհու մասին է, ով մանուկ հասակում հոգեբանական տրավմայի է ենթարկվել, ինչը իր ազդեցությունն ունի ներկայիս կյանքի վրա։ Նատալի Պորտմանը միանշանակ արժանի է մասնակցել անվանակարգում՝ այս ֆիլմում հրաշալի աշխատանքի համար։

Վերադարձնել Բենին (վարկանիշ՝ 6.8)

Մայրիկը դիմավորում է իր անհաջողակ որդի՝ Բենին վերականգնողական կենտրոնից, բայց պարզվում է, որ նա բոլորովին էլ չի փոխվել։ Մայրը փորձում է ինքնուրույն ազդել նրա վրա։

Ութերորդ դասարան (վարկանիշ՝ 7.6)

Կեյլան սովորում է 8-րդ դասարանում և նա ունի բազում պրոբլեմներ։ Նա փորձում է ազատվել դրանցից, իր բարդույթներից, փորձում է սիրել ինքն իրեն և վարում է բլոգ։ Կարծում ենք այս ֆիլմի սցենարը արժանի է Օսկարի։

Փոխհատուցման ժամանակը (վարկանիշ՝ 6.6)

Հանցավոր բանդայում գաղտնի գործակալի ներդրման օպերացիան ձախողվում է, որովհետև Էրինը՝ գործակալը, սիրահարվում է բանդայի անդամներից մեկին։ Էրինի դերում՝ անճանաչելի Նիկոլ Քիդմանն է։

Գեղեցիկ տղա (վարկանիշ՝ 7.3)

Ծնողները անհանգստանում են իրենց որդու համար՝ գեղեցիկ, դաստիարակված տղայի, ով, թվում էր թե ունի ամեն ինչ։ Բայց ըստ երևույթին ինչ-որ բան այնպես չէր գնում, որովհետև տղան դառնում էր թմրամոլ։

Կկարողանա՞ք ինձ ներել (վարկանիշ՝ 7.6)

Եթե ֆիլմում խաղում է Մելիսա ՄաքՔարտին՝ դա կատակերգություն է։ Բայց այս ֆիլմը կատակերգական դրամա է և հիմնված է իրական իրադարձությունների վրա։ Մի կին գրող մի օր որոշում է կեղծել հայտնի մարդկանց նամակները։ Եվ հենց այս դերի համար Մելիսային Օսկար են կանխատեսում։

Թմրանյութեր տարածողը (վարկանիշ՝ 7.3)

87-ամյա Էրլը հետզհետե կորցնում է ամեն ինչ։ Մի անգամ նրան ընդունում են որպես առաքիչ, բայց ոչ սովորական, այլ թմրանյութերի։ Շուտով ծերուկով սկսում են հետաքրքրվել ոստիկանությունը։ Գլխավոր դերում՝ Քլինտ Իստվուդն է, ով նաև այս ֆիլմի ռեժիսորն է։

Եթե Բիլ փողոցը կարողանար խոսել (վարկանիշ՝ 7.1)

Գլխավոր հերսուհու ամուսնուն կասկածում են բռնաբարության մեջ։ Նրա հղի հարսնացուն չի հավատում մեղադրանքներին և փորձում է նրան օգնել։ Ֆիլմը՝ «Լուսնի լույսի» ստեղծողներից։

Քեմերոն Փոստի սխալ դաստիարակությունը (վարկանիշ՝ 6.8)

Քեռին և մորաքույրը ուղարկում են Քեմերոնին բուժարան բուժվելու, որտեղ նրան բուժում են լեսբուհի լինելուց։ Նուրբ, ոչ սովորական սցենար, միանշանակ չի կարող անցնել Օսկարի անվանակարգերի կողքով։

Այրիները (վարկանիշ՝ 7.4)

Մի քանի տղամարդ զոհվում են կողոպուտի ժամանակ։ Այժմ նրանց կանայք ստիպված են պատասխան տալ նրանց արարքների համար։ Այս քրեական դրաման արժանի է ուշադրության ռեժիսորական և դերասանական աշխատանքի համար։

Ռոմա (վարկանիշ՝ 8.6)

Սև-սպիտակ ֆիլմ Մեքսիկայից մի ընտանիքի ճակատագրի մասին։ Պատմության նշանակալից իրադարձությունների ֆոնին պատմվում է առանձին մարդկանց ճակատագրերի մասին։

Հոգևոր հովվի օրագիրը (վարկանիշ՝ 7.1)

Հոգևոր հովիվ Տոլլերի մոտ կյանքի դժվար ժամանակաշրջան է։ Նրա կյանքը փոխվում է, երբ նրա ծխականներից մեկի ամուսինը ինքնասպանություն է գործում՝ Տոլլերի հետ զրույցից հետո։

Իսկ ի՞նչ կարծիք ունեք դուք այս ֆիլմերի մասին…


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
2018 թվականի 12 ֆիլմ, որոնք արժանի են «Օսկարի»
33 տարվա մենություն