Այսօր, ավելի ճիշտ մի քանի րոպե առաջ ստացա շատ գայթակղիչ, բայց նաև ինչ որ չափով մտահոգիչ առաջարկ: Առաջարկում են Աֆրիկայում ղեկավարել քիմիական լաբորատորիա: Նյութական պայմանները կարծես թե գայթակղիչ են, իսկ այ կենցաղային պայմանները ոչ այդքան: Եթե չհաշվենք նաև այն փաստը, որ այդ լաբորատորիան գտնվում է Վիկտորիա լճի անմիջապես հարևանությամբ և տարածված է մալարիան: Նաև ջուրը խմելու համար պիտանի չէ և որում բազում հիվանդություններ են վխտում: Եթե այս ամենը հաշվի չառնենք, ապա առաջարկը բավական գայթակղիչ է: Եվ ես ունեմ մեկ օր ժամանակ մտածելու:
Դեռ չգիտեմ ինչպես են ընդունելու այս լուրը տնեցիք, չնայած գիտեմ, որ այսօր մեր տան մթնոլորտը բավական թեժ է լինելու: Չգիտեմ շատ բարդ ընտրության առաջ եմ կանգնած: Մի կողմից շատ գայթակղված եմ, մյուս կողմից պետք է ամբողջ այստեղի ստեղծածս ու ունեցածս թողեմ ու ափսոսանքս մեծ է…
Մի խոսքով չգիտեմ: Գնալ, թե չգնալ այ թե որն է խնդիրը: