Պսակ հյուսելն ավելի հեշտ է , քան նրան արժանի գլուխ գտնելը:
Մարդը կոտորակի նման է. համարիչն այն է, ինչ նա կա, իսկ հայտարարը՝ այն, ինչ նա մտածում է իր մասին։ Որքան մեծ է հայտարարը, այնքան փոքր է կոտորակը։
Որպեսզի իմանաս ինքդ քեզ, պետք է ճանաչես ուրիշներին:
Թանկարժեք քարը ցեխի մեջ էլ պահում է իր արժեքը:
Արժեքավոր մարդ երևալու համար պիտի լինել այդպիսին
Խելացին շատ բան է կարողանում սովորել թշնամուց:
Քանի դեռ ջահել ես, հարգիր նրան, ով թույլ է ու ալեհեր, որպեսզի քեզ էլ հարգեն կյանքիդ մայրամուտին:
Ծանոթություն մի’ հաստատիր այնպիսիների հետ, ովքեր նոր ընկերներին գերադասում են հներից: Իմացի’ր` ինչպես դավաճանել են մեզ` իրենց փորձված ընկերներին, այդպես էլ կդավաճանեն նորերին:
Փաղաքշանքով գրեթե միշտ ավելի շատ բանի կհասնես, քան` ուժով: