Adjarabet.am-ը՝ Հայաստանի սպորտային և խաղային առաջատար ընկերություններից մեկը, որն արդեն Paddy Power Betfair Group-ի անդամ է, դարձել է ՖԱ Բարսելոնայի պաշտոնական գործընկերը Հայաստանում։
Այս համաձայնության արդյունքում ՖԱ Բարսելոնան և Adjarabet.am-ը կհամագործակցեն տարբեր ոլորտներում, ինչպիսիք են բազմազան ակցիաների նյութերն ու մարկետինգային արշավները, և հայ սպորտասերներին կառաջարկեն տարատեսակ նվերներ։
Կատալոնական Բարսելոնան նվաճել է Լա Լիգայի 25 տիտղոս, ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի 5 գավաթ, ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնության 3 գավաթ և Կոպա Դել Ռեյի 30 գավաթ։
Բարսելոնան աշխարհում մեծաքանակ երկրպագուներ ունեցող, իսկ սոցիալական ցանցերում ամենաշատ հետևորդներ ունեցող ակումբներից մեկն է։
Adjarabet.am-ի հայտարարությունը
Ուրախ ենք հայտարարել Բարսելոնա ֆուտբոլային ակումբի հետ մեր համագործակցության մասին։ Բարսելոնան աշխարհի ամենաուժեղ ակումբներից մեկն է, որի հետ համագործակցության արդյունքում մենք կհասնենք մեր նպատակին, այն է՝ Adjarabet.am բրենդի զարգացում։ Մենք կշարունակենք ոչ մի ջանք չխնայել և մեր օգտատերերին առաջարկել յուրօրինակ ակցիաներ ու սպորտային արկածներ։
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։