fbpx

7 նշան այն բանի, որ տիեզերքը ձեզ օժտել է հոգևոր շնորհով

Հոգևոր շնորհները կարելի է զարգացնել և կատարելագործել ողջ կյանքի ընթացքում ...

Հոգևոր շնորհները կարելի է զարգացնել և կատարելագործել ողջ կյանքի ընթացքում: Ամեն ինչ կախված է մարդու անձնական ընտրությունից, իսկ հատկապես՝ նա ցանկանո՞ւմ է զարգացնել իր իր շնորհը, իր ներուժն առավելագույնս օգտագործելու համար:

7 նշան այն բանի, որ դուք հատուկ շնորհով եք օժտված.

  1. Դուք ձեր վրա զգում եք լուսնային ցիկլի ազդեցությունը: Փաստն այն է, որ նորալուսինն ու լիալուսինն այն ժամանակաշրջաններն են, երբ բնությունն ու նրա մոգությունը հասնում են իրենց գագաթնակետին: Եվ երբ լիալուսինը ձեզ էներգիայով է լցնում, դուք զգում եք ձեր ուժի ավելացումը:
  2. Բացի ամսվա հատուկ օրից, դուք ունեք նաև օրվա հատուկ ժամ, երբ ձեր մոգական ուժերն առավել ակտիվ են: Դա առավոտյան ժամը 3-ից 4-ն է: Այն սովորաբար անվանում են «վհուկների ժամ», և այս ընթացքում կարող եք խնդիրներ ունենալ քնելու հետ:
  3. Եթե շնորհ ունեք, կենդանիները ձգվելու են դեպի ձեզ առանց որևէ պատճառի: Դե, սա այն պատճառով է, որ կենդանիները, թռչունները և նույնիսկ թիթեռները կարող են զգալ, եթե մարդը առանձնահատուկ է: Եվ նման հարցերում նրանց զգացմունքները շատ ավելի ուժեղ են, քան մարդկանց մոտ:
  4. Եթե ​​ձեր հույզերն ազդում են ձեր ֆիզիկական միջավայրի վրա, ապա սա բավականին կարևոր նշան է, որ դուք ունեք հատուկ տաղանդներ: Հույզերը՝  միաժամանակ այդ ուժերի և՛ հիմքն են, և՛ աղբյուրը: Այդ պատճառով, եթե ձեր մեջ ուժեղ հույզերի հայտնվելը համընկնում է եղանակի փոփոխության հետ, կամ եթե ինչ-որ բան ինքնուրույն է փլուզվում, ապա սա հստակ ցույց է տալիս, որ ունեք որոշակի հոգևոր պարգև:
  5. Ճանապարհին անընդհատ հանդիպում եք ոչ ստանդարտ ու խելագար անձնավորությունների: Բայց սա դեռ ամենը չէ: Կարծես թե նրանք բոլորը փնտրում են ձեզ՝ իրենց խելագարությանը իմաստ հաղորդելու համար: Այս մարդիկ նույնպես լուսավորված են, բայց նրանք շատ ավելի առաջ են իրենց ժամանակից, ուստի հասարակությունը նրանց խելագար է համարում: Հետևաբար, նրանց անհրաժեշտ է օգնություն և առաջնորդություն ձեր նման ուժեղ և իմաստուն մեկից:
  6. Դուք զգում եք, որ եղանակի փոփոխությունները մոտենում են: Գուցե պատուհանից դուրս լավ արևոտ օր է, բայց գիտեք, որ շուտով անձրև կսկսի:
  7. Երբ ամբոխի մեջ եք, անհարմարության զգացում եք ապրում: Ձեզ համար առանց այդ էլ դժվար է այլ մարդկանցով շրջապատված լինել` անընդհատ զգալով, որ դուք ճիշտ տեղում չեք: Բայց ամբոխի մեջ լինելը հանգեցնում է ֆիզիկական ախտանիշների՝ գլխացավեր, սրտխառնոց և ուշագնացություն: Բանն այն է, որ երրորդ աչքն իր ամբողջ ուժով փորձում է պաշտպանվել այլոց էներգետիկ հոսքերից:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 6 assessment, среднее 4.33 из 5 )
MediaMag
7 նշան այն բանի, որ տիեզերքը ձեզ օժտել է հոգևոր շնորհով
Ինչպիսի տեսք ունեն այսօր երբեմնի աշխարհի ամենագեղեցիկ ճանաչված երեխաները