fbpx

Ճշմարտությունն այն է, որ մարդիկ հեռանում են

Մարդիկ կմտնեն ձեր կյանք և կթողնեն այն այս կամ այն ​​պատճառով: Սա մարդկային հարաբերությունների արդյունք է: Եվ եթե շարունակեք կառուցել հարաբերություններ, բարեկամական կամ սիրային, ապա ձեզ սպասվում են բաժանումներ:

Մեզանից ոմանք հարաբերությունների ավարտը ավելի զգայուն և խորն եմ ապրում, և դա կարող է նույնիսկ ազդել նրանց հոգեկան առողջության վրա: Դա իսկապես ցավոտ է:

Կան նաև մարդիկ, ովքեր ավելի հեշտ են անցնում բաժանությունների միջով, ավելի քիչ են տառապում և ավելի արագ են առաջ գնում: Նրանք կարծես սովորել են բաց թողնել: Միգուցե դա նրանց պաշտպանական արձագանքն է՝ ցավից խուսափելու համար, կամ նրանք այնքան էլ չեն կապվում հարաբերությունների մեջ:

Ինձ համար մտերիմ ընկերների կամ տղամարդկանց հետ բոլոր բաժանումները հոգեբանորեն տրավմատիկ էին: Իմ ընկալմամբ, երբ մարդիկ սիրում են միմյանց, նրանք մնում են, նրանք աշխատում են հարաբերությունների վրա, քանի որ դուք այդքան մեծ պատմություն ունեք միասին կերտած:

Նման իրավիճակում, եթե դուք նույնպես զգայուն եք բաժանումների նկատմամբ, պետք է հասկանաք, թե ինչու է դա տեղի ունենում:

Շատ դեպքերում մարդկանց հեռանալու պատճառը նրանց անձնական պատմության հետ է կապված: Մենք չենք կարող տեսնել կյանքը մեկ այլ մարդու աչքերով, մենք կարող ենք միայն վերահսկել մեր հույզերը նման իրավիճակում:

Որովհետև, եթե չգիտես, թե ինչու է մարդը հեռացել, ուրեմն, ամենայն հավանականությամբ, չես էլ իմանա: Ավաղ:

Ինչպե՞ս սովորել ընդունել և բաց թողնել, երբ զգում ես, որ քեզ լքել է նա, ով ամենակարևորն է, որի հետ դու խորը կապվածություն ես զգացել: Ինչպե՞ս դիմանալ դրան, որպեսզի այդքան վատ չզգաս: Գուցե դուք ինչ-որ սխալ բա՞ն եք ասել, կամ արել: Հավանաբար ոչ:

Երբեք մի վատնեք ձեր էներգիան՝ փորձելով հասկանալ, թե ինչու է այդ մարդը հեռացել: Սովորեք բաց թողնել այն, ինչը ձեզ համար նախատեսված չէ: «Ինչու» պատասխաններ փնտրելու փոխարեն՝ փոխեք կենտրոնացումը:

Ճշմարտությունն այն է, որ որոշ հարաբերությունների ժամկետը լրանում է: Եվ այդ ժամանակ դրանք այլևս օգուտ չեն բերում ձեզ: Նման հարաբերությունների արժեքը զրոյի է հասնում, և դա հնարավոր չէ փոխել` մտածելով պատճառների մասին:

Դուք պետք է արժանապատվորեն ընդունեք հարաբերությունների ինչպես սկիզբը, այնպես էլ ավարտը: Սրտին մոտ մի ընդունեք ուրիշների պահվածքը: Սովորաբար պատճառը ոչ թե ձեր, այլ նրանց մեջ է:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 4 assessment, среднее 4.25 из 5 )
MediaMag