fbpx

Հաքերները վրեժ են լուծում Megaupload -ի փակման համար

Anonymous հակերների հանրաճանաչ միությունը ի պատասխան նրան, որ ԱՄՆ կառավարությունը  հեղինակային իրավունքների խախտման համար փակել է Megaupload ֆայլափոխանակման ծառայություն մատուցող կայքը՝ սկսել են մասսայական DDoS-հարձակումներ ФБР-ի, Սպիտակ տան, ԱՄՆ արդարադատության նախարարության և հեղինակային իրավունքների պահպանման բյուրոյի կայքերի վրա:

Ինչպես նշվում է Anonymous-ների Twitter-յան հաղորդագրության մեջ՝ «Megaupload օպերացիան» դարձավ միության մեծագույն կիբերհարձակումը: Հարձակմանը մասնակցել են ավելի քան 5500 մարդ:

Մի քանի ժամից գրեթե բոլոր կոտրված կայքերը կրկին սկսել են գործել:

DDoS-հարձակմանը մասնակցել ցանկացողներին առաջարկվում էր բեռնել «ցածրօրբիտալային իոնային թնդանոթ» (LOIC)՝ սքրիփթերի հավաքածու, որը  բազմաթիվ հարցումներ է ուղղարկում թիրախային կայքին, որի հետևանքով սերվերները շարքից դուրս էին գալիս:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հաքերները վրեժ են լուծում Megaupload -ի փակման համար
Սևազգեստ մարդիկ 3 (Men in Black 3)