2021 թվականի մայիսին կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներ կզգան, որ ժամանակն է ինչ-որ բան փոխել զուգընկերոջ հետ իրենց հարաբերություններում: Բայց նրանց սպասվում են նաև հաճելի հանդիպումներ, անսպասելի ծանոթություններ, բուռն սիրավեպեր: Կարդացեք mediamag.am-ի ճշգրիտ սիրային հորոսկոպը` 2021 թվականի մայիսի համար և իմացեք, թե ինչ են պատրաստել աստղերը ձեզ համար:
Խոյ
Այս ամիս դուք կլցվեք անզուսպ կյանքի էներգիայով: Ցանկություն կզգաք ինչ-որ բան բարելավել կամ փոխել: Եթե դա արդեն չեք արել՝ Ձեր սիրելիի մոտ տեղափոխվելու համար բարենպաստ ժամանակահատված է: Բայց փորձեք մտածել ձեր կատարած յուրաքանչյուր քայլի մասին:
Ցուլ
2021 թվականի մայիսին Ցուլը շրջապատված կլինի բարեկեցությամբ իր անձնական կյանքում: Դուք կստանաք լավ նորություններ և հաճելի անակնկալներ: Դրանց վրա կարող եք հույս դնել մայիսի առաջին կեսին: Բայց շատ մի սուզվեք սիրային հարաբերությունների մեջ, այլ մի փոքր ժամանակ թողեք ինքներդ ձեզ համար: Ներգրավվեք ինքնազարգացման մեջ:
Երկվորյակներ
2021 թվականի մայիսին Երկվորյակները մի փոքր նյարդայնացած, լարված կզգան: Որոշ պահերին ձեզ համար դժվար կլինի թաքցնել ձեր զգացմունքները: Բայց դուք պետք է փորձեք դա անել, որպեսզի խուսափեք սիրելիների և մտերիմների հետ բախումներից:
Խեցգետին
Ձեզ դրական և բավականին հետաքրքիր ժամանակաշրջան է սպասվում: Դուք ավելի շատ կմտերմանաք ձեր սիրելիի հետ, կզգաք նրա աջակցությունն ու ջերմությունը: Նրանց համար, ովքեր դեռ հարաբերությունների մեջ չեն, հաճելի ծանոթություններ են սպասվում: Կբարելավվեն նաև քույրերի և եղբայրների հետ հարաբերությունները: Երեխաները կսկսեն ձեզ ավելի շատ լսել:
Առյուծ
Դուք պետք է լրջորեն մտածեք սիրելիի հետ ձեր հարաբերությունների մասին: Ձեզ ամեն ի՞նչ է դուր գալիս, թե՞ կա ինչ-որ բան, որը ձեզ դուր չի գալիս: Միգուցե որոշ դեպքերում ձեր զուգընկերը նյարդայնացնում է ձեզ: Դուք պետք է լուծեք բոլոր կոմֆլիկտները և հասնեք հուզական կայունության, հակառակ դեպքում դուք չեք կարողանա առաջ շարժվել:
Կույս
2021 թվականի մայիսին Կույսերը որոշակի լարվածություն կզգան իրենց սիրելիների հետ հարաբերություններում: Հնարավոր են սթրեսային իրավիճակներ, բախումներ և վեճեր երկրորդ կեսի հետ: Փորձեք լինել համբերատար, արժանապատիվ և հանգիստ: Սա կօգնի ձեզ խուսափել բախումներից:
Կշեռք
Այս ամիսը խոստանում է լինել եռանդուն ու շատ հետաքրքիր: Վեներան կօգնի ձեզ, բայց ամսվա կեսին կարող են լինել փոքր բախումներ ու վեճեր: Փորձեք լսել ձեր զուգընկերոջը: Մի վախեցեք նաև նոր ծանոթություններից, քանի որ դրանք կարող են նոր սիրավեպի սկիզբ դառնալ:
Կարիճ
2021 թվականի մայիսին Կարիճները նորից կսուզվեն աշխատանքի մեջ՝ իրենց ողջ ուժը դնելով նպատակներին հասնելու համար: Բայց դա սխալ է, քանի որ պետք է փորձեք ներդաշնակություն ստեղծել ձեր մասնագիտական և անձնական կյանքի միջև: Հակառակ դեպքում ձեր սիրելիի հետ հարաբերությունները բավականին կփչանան:
Աղեղնավոր
2021 թվականի մայիսը Աղեղնավորի համար կլինի սիրո ամիս: Եթե վիճել եք՝ կբարելավեք հարաբերությունները ձեր զուգընկերոջ հետ, կցանկանաք ավելի շատ ժամանակ անցկացնել նրա հետ՝ հանձնվել զգացմունքներին: Բայց այս կենդանակերպի նշանի միայնակ ներկայացուցիչներին կարող է պարուրել դեպրեսիվ վիճակը, ուստի արժե սկսել գործել և ծանոթանալ ինքնուրույն:
Այծեղջյուր
Չնայած այն հանգամանքին, որ ամբողջովին կենտրոնացած կլինեք աշխատանքի վրա, մի մոռացեք ձեր անձնական կյանքի մասին: Պետք է փորձեք ջերմ հարաբերություններ պահպանել ձեր զուգընկերոջ հետ, քանի որ նա ինչ-որ բանից դժգոհ է: Եթե միայնակ եք, մեծ հնարավորություն կա նոր մարդու հետ հանդիպելու:
Ջրհոս
Քաոս կզգաք ամեն ինչում, ներառյալ հարաբերություններում: Թվում է, թե ձեր զուգընկերը ձեզ խաբում է, որ նա ինչ-որ բան չի ասում: Այդ պատճառով հնարավոր են մանր բախումներ: Փորձեք ինքներդ ձեզ հավաքել և սովորել թողնել իրավիճակը: Այդ կերպ դուք կկարգավորեք հարաբերությունները:
Ձկներ
Ձեր գրգռվածությունն ու դժգոհությունը ուրիշների հանդեպ դժվար թե օգնի ձեզ: Դուք պետք է մտածեք ձեր վարքի մասին և հասկանաք, թե ինչու եք հաճախ կոնֆլիկտներ ունենում ձեր սիրելիի հետ: Ձկներին ուղեկցելու է Յուպիտերը, այն կնպաստի, որ դուք ծանոթանաք մի մարդու հետ, ով երկար տարիներ կդառնա ձեր մտերիմ ընկերը:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: