fbpx

«Մեղավորը կմեղադրի ցանկացածին, բայց ոչ իրեն». Դեյլ Քարնեգիի 20 մեջբերումներ, որոնք օգնում են բացահայտել երջանկության գաղտնիքը

«Եթե ուզում եք մարդկանց վերափոխել, սկսեք ինքներդ ձեզանից – սա և՛ ավելի օգտակար է, և՛ ավելի անվտանգ»:

Դեյլ Բրեկենրիջ Կարնեգի՝ ամերիկացի մանկավարժ, հոգեբան և գրող: Հիմնել է ինքնակատարելագործման, արդյունավետ հաղորդակցման հմտությունների, խոսելու և այլնի դասընթացներ…

✅ Պահիր քեզ այնպես, կարծես արդեն երջանիկ ես, և իսկապես ավելի երջանիկ կդառնաս:

✅ Եղեք զբաղված: Դա աշխարհում ամենաէժան դեղամիջոցն է և ամենաարդյունավետներից մեկը:

✅ Երբեք մի փորձեք հաշիվներ մաքրել ձեր թշնամիների հետ, քանի որ այդպես վարվելը ձեզ ավելի շատ վնաս կհասցնի, քան իրենց: Գործեք գեներալ Էյզենհաուերի նման. երբեք մի մտածեք այն մարդկանց մասին, որոնց չեք սիրում:

✅ Այս աշխարհում կա սեր վաստակելու միայն մեկ եղանակ`դադարել այն պահանջել և սկսել սեր տալ առանց երախտագիտության հույս ունենալու:

✅ Ձեզանից քանի՞սն են կյանքում գոնե մեկ անգամ տաշեղ սղոցել: Իհարկե, ոչ ոք չի կարող տաշեղը սղոցել: Դրանք արդեն սղոցված են: Նույնն է անցյալի հետ: Երբ սկսում եք անհանգստանալ արդեն անցած բաների մասին, սկսում եք տաշեղ սղոցել:

✅ Եթե ​​ցանկանում եք վերափոխել մարդկանց, ապա սկսեք ինքներդ ձեզանից: Սա և՛ ավելի օգտակար է, և՛ ավելի անվտանգ:

✅ Կնոջ դեմքի արտահայտությունը շատ ավելի կարևոր է, քան հագուստը:

✅ Մարդկանց երեք քառորդը, որոնց կհանդիպեք վաղը՝ կարեկցանքի են սպասում: Դրսևորեք, և նրանք ձեզ կհասկանան:

✅ Թույլ մի տվեք ինքներդ ձեզ նեղվել մանրուքներից, որոնք պետք է արհամարհել և մոռանալ: Հիշեք, որ կյանքը շատ կարճ է մանրուքների վրա վատնելու համար:

✅ Հիշե՛ք, երջանկությունը կախված չէ նրանից, թե ով եք դուք կամ ինչ ունեք: Դա կախված է բացառապես նրանից, թե ինչի մասին եք մտածում:

✅ Մարդու սրտին հասնելու ամենահուսալի ճանապարհը նրա հետ խոսելն է այն ամենի մասին, ինչը նա գնահատում է ամեն ինչից շատ:

✅ Եթե ​​ինչ-որ մեկը փորձում է ձեզ օգտագործել իր սեփական նպատակների համար, ջնջեք նրան ձեր ծանոթների ցանկից:

✅ «Ժպիտն անարժեք է, բայց թանկ է գնահատվում …»:

✅ Մի ընդօրինակեք ուրիշներին: Գտեք ինքներդ ձեզ և եղեք այնպիսին ինչպիսին կաք:

✅ Իմացեք, թե ինչպես ստանձնել մեկ այլ անձի դիրքորոշում և հասկացեք, թե ինչ է ՆՐԱՆ պետք, այլ ոչ թե ձեզ: Ամբողջ աշխարհը կլինի նրանց հետ, ովքեր կկարողանան դա անել:

✅ Երեք բան ամենահետաքրքիրն է աշխարհում … Սեքսը, ունեցվածքը և կրոնը: Առաջինով կարող ենք կյանք ստեղծել, երկրորդով՝ աջակցել այն, իսկ երրորդով՝ հուսով ենք, որ կշարունակենք այն մեկ այլ աշխարհում:

✅ «Բոլորն օրական առնվազն հինգ րոպե կատարյալ հիմար են: Իմաստությունն այն է, որ չպետք է անցնել այդ սահմանը »:

✅ Դուք երջանիկ կամ դժբախտ չեք ձեր ունեցածի պատճառով, և ոչ էլ այն պատճառով, թե ով եք դուք, որտեղ եք գտնվում կամ ինչ եք անում: Ձեր վիճակը որոշվում է նրանով, թե ինչ եք մտածում այս ամենի մասին:

✅ Մարդկային բնույթն է մեղադրել ցանկացածին, միայն ոչ իրեն…

✅ Այն արտահայտությունը, որը դուք կրում եք ձեր դեմքին, ավելի կարևոր է, քան այն հագուստը, որը հագնում եք:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
«Մեղավորը կմեղադրի ցանկացածին, բայց ոչ իրեն». Դեյլ Քարնեգիի 20 մեջբերումներ, որոնք օգնում են բացահայտել երջանկության գաղտնիքը
«Ո՞ւր ես եղբայր»․ Շուշան Պետրոսյանի նոր տեսահոլովակը