fbpx
Գլխավոր ՀՈՒՄՈՐ, ԶՎԱՐՃԱԼԻ Գրառում, որի համար շատ-շատերը կսկսեն ինձ ատել

Գրառում, որի համար շատ-շատերը կսկսեն ինձ ատել

Հիմա ուզում եմ գրել մի բանի մասին, որը ուղղակի իմաստով նյարդերիս վրա է ազդում ու ատում եմ այդ երևույթը: Չնայած նաև գիտակցում եմ, որ այս գրառումս կարդալուց հետո շատ-շատերը եթե չատեն, ապա երես կթեքեն բլոգիցս և ինձնից, բայց պետք է գրեմ 🙂

Վերջերս Ֆեյսբուք սոցիալական ցանցում իմ գլխավոր պատին, որտեղ ցուցադրվում են ընկերներիս գործողությունները, շատ հաճախակի սկսել են հայտնվել չափազանց անտաղանդ նկարված (անտաղանդ մեղմ է հնչում: Ճիշտը այլանդակ նկարվածն է) ու չափազանց անիմաստ և անհումոր «կոմիքսներ»:  Կոմիքսներ բառը պատահական չի, որ վերցրել եմ չակերտների մեջ: Ախր դա կոմիքս անվանել նույնն է՝ ոնց որ Արմենչիկին Պավարոտի անվանես: Ախր այդպիսի աննորմալ նկարներ նույնիսկ շատ փոքր երեխաները չեն կարող նկարել:

Իրոք չեմ հասկանում այն մարդկանց, որոնց դա դուր է գալիս ու անընդհատ կամ լայք, կամ շեյր են անում:

Միգուցե ե՞ս եմ արվեստից հեռու ու այդ «արվեստի գլուխգործոցից» բան չեմ հասկանում: Եթե դա այդպես է, ուրեմն խնդրում եմ Ձեզ լուսաբանել այս հանճարեղ նկարների իմաստը մեկնաբանություններում իմ նման «արվեստից հեռու» մարդուն: Շնորհակալ կլինեմ 🙂

Որպեսզի հասկանաք թե ինչի մասին եմ խոսում՝ տեղադրում եմ այդ «չեմ իմանում ինչերից» երկուսը գրառման տակ, բայց փոքր տարբերակով, քանի որ չեմ ուզում բլոգս մտնելուց անընդհատ դրանք նյարդերս քայքայեն: Իսկ եթե դուք ուզում եք դրանք մեծ տեսնել ուղղակի քլիք արեք այդ փոքր «եսիմ ինչերի» վրա:

կարդացեք նաև

video

Մաշա Մնջոյանը հայտնի երգը սկսել է հայերենով ու կրկին հաղթել մրցակցին ավստրալական «Ձայնը» նախագծում (տեսանյութ)

Ավստրալական «Ձայնը» նախագծի հերթական` Playoffs փուլում Մաշա Մնջոյանը կրկին գերել է ժյուրիի անդամերին և իր մարզչի` Բոյ Ջորջի կողմից ստացել ուղեգիր դեպի հաջորդ փուլ:...

Կենդանակերպի նշաններ, որոնց համար դժվար է գտնել երկրորդ կես

Ոչ բոլորն են շտապում դասավորել իրենց անձնական կյանքը, նույնիսկ եթե տարիքն անցնում է, և ծնողները վաղուց թոռներ են պահանջում: Եվ դրա համար կարող են լինել...

Բազմագիտակության ԹԵՍՏ․ Եթե պատասխանեք թեստի 10 հարցերից թեկուզ 9-ին՝ դուք ավելի խելացի եք Երկրի բնակչության 70%-ից

Մեր բոլոր ամենագետ ընթերցողների համար ստեղծել ենք գիտելիքներ ստուգող հերթական թեստը, որում կհանդիպեք ամենատարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Թեստը հեշտ է, սակայն ուշադրություն պահանջող: Դե...

Մեջբերումներ Ջեք Լոնդոնի «Մարտին Իդեն» ստեղծագործությունից

Ամերիկացի գրող Ջեք Լոնդոնը (իսկական անուն ազգանունը՝ Ջոն Գրիֆիթ) իր կարճատև կյանքի ընթացքում հասցրել է թողնել հարուստ գրական ժառանգություն: Ծանր է եղել գրողի մանկությունը,...

Կենդանակերպի այս 3 նշաններին սիրում են բոլորը

Կենդանակերպի երեք նշաններ, որոնք երբեք չեն ձանձրացնում, և որոնց մենք սիրում ենք հետևյալ հատկանիշների համար. Ջրհոս Ջրհոսները օրիգինալ են, նրանց երևակայությունը դուրս է գալիս մեզ ծանոթ...