fbpx

Ամենախելացի բնակչությամբ 10 երկիր

Իհարկե, յուրաքանչյուր երկրում կան և շատ խելացիներ և հիմարներ: Բայց այնուամենայնիվ, ինչպես պարզել են վիճակագրագետները, որոշ երկրներում նկատվում է ինտելեկտուալների մեծ կոնցենտրացիա: Եկեք տեսնենք ո՞ր երկրներն են դրանք.

Շվեդիա

1

Շվեդների մոտ ինտելեկտի միջին գործակիցը կազմում է 101 միավոր: Որպես հաստատում այս նախանձելի ցուցանիշի, երկիրը աշխարհում գրավում է երկրորդ տեղը՝ գործատեղերի կոմպյուտերիզացման առումով: Տարբեր բնագավառներում աշխատող շվեդների 75% աշխատավայրում օգտվում է համակարգչից:

Ավստրիա

2

Ավստրիացիների IQ մի փոքր ավելի բարձր է, քան շվեդներինը՝ միջինը 102 միավոր:  Երկիրը աշխարհում գրավում է երկրորդ տեղը՝ դոկտորական աստիճան ունեցող քաղաքացիների թվով: 1000 մարդուց 9 տղամարդ և 7 կին ունեն այդ աստիճանը:

Գերմանիա

3

Գերմանիան միշտ հայտնի է եղել իր անվանի գրողներով և փիլիսոփաներով: Բայց այժմ գերմանական կրթությունը գնում է ժամանակին համահունչ՝ այժմ փիլիսոփայությունը այդքան հանրաճանաչ չէ, բայց փոխարենը գերամանացիները գրավում են աշխարհում երրորդ տեղը համալսարան ավարտածների, բնագիտական դիպլոմ ունեցողների թվով:

Իտալիա

4

Թեկուզ իտալական կրթությունը չի համարվում լավագույնը, բայց անցյալի մտածողների և նկարիչների ժառանգությունը իրենն ասում է: Իտալացիների միջին IQ-ն 102 է՝ ոչ պակաս Ֆրանսիայից և Գերմանիայից:

Հոլանդիա

5

Հոլանդական դպրոցական ուսուցման համակարգը համարվում է աշխարհում լավագույններից մեկը: Մաթեմատիկական և բնագիտական թեստերով, տեղացի դպրոցականները, աշխարհում ցուցադրում են 9-րդ արդյունքը: Իսկ միջին IQ-ն երկրում 103 է:

Սինգապուր

6

Կարող է ինչ-որ մեկին սա անարդարացի թվալ, սակայն լավագույն հնգյակ են մտել միայն ասիական երկրները: Սինգապուրի դպրոցականներն ու ուսանողները մաթեմատիկայի և բնական գիտությունների թեստերով աշխարհում ստանում են ամենաբարձր միավորները: Եվ դա զարմանալի չէ, քանի որ սինգապուրցիների միջին IQ-ն 103 է:

Թայվան

7

Թայվանի բնակչության ուղիղ կեսը ազատ տիրապետում է երկու լեզվի՝ կրթված մարդկանց մոտ անգլերենի չիմացությունը ամոթ է համարվում: Թայվանի ուսանողները գիտելիքների մակարդակով աշխարհում գրավում են 4-րդ տեղը: Իսկ երկրում միջին IQ-ն 104 է:

Ճապոնիա

8

Ճապոնական կրթական համակարգը հայտնի է իր խստությամբ, որն ամենայն հավանականությամբ իր պտուղներն է տալիս: Գրագիտության մակարդակը այս երկրում 99% է՝ աշխարհի լավագույն ցուցանիշներից մեկը: Իսկ երկրում միջին IQ-ն հավասար է 105:

Հարավային Կորեա

9

Հարավային Կորեան ճշգրիտ և բնական գիտությունների շրջանավարտների թվով աշխարհի չեմպիոնն է՝ երկրի բնակչության մոտ 30%-ը մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտներում ունեն բարձրագույն կրթության դիպլոմ: Եվ սովորում են այստեղ ոչ գնահատականի համար՝ թեստավորման միջազգային համակարգերը, գիտելիքների մակարդակով, կորեացիներին վստահորեն դասակարգում են աշխարհում որպես 3-րդը: Երկրում միջին IQ-ն կազմում է 106:

Հոնգկոնգ

10

107 միավոր միջին վիճակագրական IQ-ով, Հոնգկոնգը համարվում է աշխարհի ամենաինտելեկտուալ պետական միավորը: Հոնգկոնգյան միջնակարգ և բարձրագույն կրթության համակարգը աշխարհում գրավում է երկրորդ տեղը՝ ֆինականից հետո:

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag