Ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ ապրիլի 19-ից 25-ը․
Սիրային հորոսկոպ
ԽՈՅԵՐ
Կհասկանաք, որ հոգնել եք ամեն ինչից: Ձեր միակ ցանկությունը խաղաղությունը և հանգիստը կլինի: Այս հարցում ձեզ պետք է փորձի աջակցել սիրելին: Եթե դա նրա մոտ ստացվի, ապա նա իսկական փրկիչ կլինի:
ՑԼԵՐ
Ստիպված կլինեք բավականին երկար համոզել սիրելիին այս կամ այն քայլի ճշմարտացիությունը, որը կցանկանայիք տեսնել նրա կողմից: Պարզ չէ՝ կստացվի դա ձեզ մոտ, թե ոչ: Ամենայն հավանականությամբ, ինքներդ պետք է անեք այդ քայլը:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ձեզ ձանրձացրե՞լ է սիրելիի հետ հարաբերությունների միապաղաղությունը: Պետք չէ վհատվել, այն շուտով կանցնի, չնայած որ՝ ոչ այնքան բարի ավարտով: Հնարավոր է՝ վիճեք սիրելիի հետ:
ԽԵՂԳԵՏԻՆՆԵՐ
Ձեր սիրելին գովասանքի է արժանի, քանի որ նա շարունակում է մնալ ձեր կողքին՝ չնայած ամեն ինչին: Դա իսկապես նման է քաջագործության: Դուք իքներդ էլ հասկանում եք, որ ձեզ հետ հատկապես այս շրջանում շատ դժվար է:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Ձեր սիրելիին հեշտ չի լինի հասկանալ, թե ինչու է շրջապատն իր հանդեպ նման կերպ տրամադրված: Որպես շահագրգիռ կողմ՝ դուք պետք է հետաքրքրված լինեք առավելագույնս հասկանալի նրան բացատրել, որպեսզի նրա համար այդքան էլ ցավալի չլինի:
ԿՈՒՅՍԵՐ
Աստղերը խորհուրդ են տալիս ձեզ խիզախություն դրսևորել, անգամ եթե դուք թույլ սեռի ներկայացուցիչ եք: Դա ձեզ շատ անհրաժեշտ է, որպեսզի հաղթահարեք բոլոր առումներով դժվար շաբաթը: Անձնական կյանքը բացառություն չի կազմում, թեև սրանից էլ դուք գլուխ կհանեք առանց բարդությունների:
ԿՇԵՌՔՆԵՐ
Ինչ էլ մտածեք ձեր անձնական կյանքի մասին, կիրականանա լավագույն կերպով, այնպես որ՝ ձեզ կմնա միայն ուրախանալ և զարմանալ: Աշխատեք չարձագանքել շատ բուռն, որպեսզի չխրտնեցնեք ձեր գլխին թափված երջանկությունը:
ԿԱՐԻՃՆԵՐ
Վստահեք ձեզ և ձեր զգացմունքներին: Եթե անգամ դրանք հակասում են հանրության կարծքին, նույնիսկ այդ դեպքում լսեք ձեր ներքին ձայնը, քանի որ այն ձեզ կթելադրի միակ ճիշտ լուծումը: Եվ սա առաջին հերթին վերաբերում է անձնական կյանքին:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Բարենպաստ ժամանակ է սիրելիի հետ համատեղ շոփինգի գնալու համար: Անգամ եթե նրան դա դուր չգա, միևնույն է, միասին դուք ավելի քիչ ժամանակ կծախսեք և ավելի շատ բան կգնեք:
ԱՅԽԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Կհանդիպեք հակառակ սեռի ներկայացուցչի, ով կմտածի և կզգա այնպես, ինչպես դուք: Ձեզ միասին հաճելի և հետաքրքիր կլինի, ասես ամբողջ կյանքում ծանոթ եք եղել:
ՋՐՀՈՍՆԵՐ
Սիրելին կհասկանա ձեզ առաջին խոսքից և հայացքից, նույնիսկ ավելի լավ, քան դուք: Սա նշանակում է, որ ոչ մի իմաստ չունի խորամանկել և փորձել սիրելիից թաքցնել այն, ինչ կատարվում է ձեր հոգում:
ՁԿՆԵՐ
Փորձեք լինել բնական: Ձեր սիրելին սիրում է ձեզ, ոչ թե այն կերպարը, որը դուք փորձում եք ստեղծել: Սակայն եթե պարզվի, որ նա, այնուամենայնիվ, սիրում է ձեր կերպարը, ապա պետք չէ երկար մտածել՝ շարունակել լինել նրա կողքին, թե ոչ: Դուք հավերժ չեք կարող խաղալ ուրիշի դերը:
Աղբյուրը՝ NEWS.am STYLE
Ընդհանուր հորոսկոպ
Ավելի ընդհանրական և մանրամասն շաբաթվա հորոսկոպը՝ տեսահոլովակով․
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: