fbpx

5 քայլ, որոնցով սպանում ենք սեփական երջանկությունը

Մենք հապաղում ենք

Մեզանից ոմանք շատ են խոսում, բայց չեն գործում: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է անձնական նպատակներին ու նրան, թե ինչ ենք մենք կյանքից ուզում: Մենք հապաղում ենք, քանի որ կարծում ենք, թե ժամանակ դեռ ունենք: Բայց մի օր կարթնանաք՝ հասկանալով, որ արդեն 50-ի մոտ ենք, և շատ ժամանակ չի մնացել: Երջանկությունը գործողություններ է պահանջում:

Մենք մնում ենք ներսում

Մենք մնում ենք տանը, երբ դրսում հրաշալի գեղեցկություն է: Դուրս գալու համար ձեզ առիթ պետք չէ: Շրջապատն այնպես գեղեցիկ է, որ դուք հեշտությամբ ձեզ ուրախությամբ ու երջանկությամբ կլցնեք, այնպես որ՝ բավական է նստել համակարգչի առջև: Դուրս եկեք:

Մենք թույլ ենք տալիս, որ անպետք իրերը կուտակվեն

Ինչի՞ համար են պետք այդքան շատ իրերը: Մեր տանը և մեր գլուխներում տիրող թափթփվածությունը ծանրացնում է մեր ուղեղը: Երբ մենք մաքրում ենք սեփական տարածքը, մենք բացում ենք դեպի երջանկություն դուռը:

Մենք չափազանց շատ ենք ռեալիթի շոու դիտում

Մենք հետևում ենք ուրիշների կյանքին, խնդիրներին ու գործունեությանը՝ մոռանալով մեր գործերի մասին: Երբ մենք մեզ կորցնում ենք ինչ-որ մեկի իրականության մեջ, ապա չենք տեսնում սեփականը: Դա արգելված վայելք է, ինչպես քաղցրավենիքն ու ֆասթ ֆուդը, թմրանյութն ու ալկոհոլը:

Մենք ապրում ենք ապագայով կամ անցյալով

Մենք կարոտում ենք անցյալ օրերը կամ կարծում, թե վաղն ուրիշ է լինելու՝ մոռանալով այն, որ պետք է ապրել այսօրով: Մենք չենք կարող փոխել անցյալը: Միաժամանակ, ապագան ծրագրավորելը լավ է այն առումով, որ այն սվորություն ունի ծավալվել այնպես, ինչպես մենք ենք այն պատկերացնում հիմա:

Աղբյուրը՝ NEWS.am STYLE

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
5 քայլ, որոնցով սպանում ենք սեփական երջանկությունը
Հմայք. Գեղագիտությո՞ւն, թե՞ քիմիա