fbpx

«Ադամանդները ցեխի մեջ չեն հալվում». Վիկտոր Հյուգոյի 25 մեջբերում կյանքի և սիրո մասին

«Մենք ծնվում ենք ճչալով, մահանում ենք հոգոցով: Մնում է միայն ծիծաղով ապրել»:

Վիկտոր Հյուգոն իսկապես բազմաբնույթ անձնավորություն էր: Նա սիրում էր պատմությունը և հրապուրում էր դրանով ընթերցողներին: Գրել է 13 պիես, 9 վեպ, բազմաթիվ բանաստեղծություններ ու պատմվածքներ:

Բացի հետաքրքրաշարժ սյուժեներից, վառ հերոսներից, իր վեպերում ֆրանսիացի դասականը շատ բան է քննարկում բարու և չարի բնույթի, սիրո և ատելության, կյանքի և մահվան մասին: Նրա գրքերում կարելի է գտնել բազմաթիվ հարցերի պատասխաններ, քանի որ նրա մտքերն այսօր իրենց արդիականությունը չեն կորցրել: Դրանում ինքներդ կարող եք համոզվել.

Կյանքում ամենամեծ երջանկությունը վստահությունն է, որ մեզ սիրում են, սիրում են, որովհետև մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք, կամ չնայած այն բանին, որ մենք այնպիսին ենք, ինչպիսին կանք:

Մենք ծնվում ենք ճչալով, մահանում ենք հոգոցով: Մնում է միայն ծիծաղով ապրել:

Երբ մարդուն տիրում է մեկ միտք, նա այն գտնում է ամեն ինչի մեջ:

Ճակատագիրը երբեք չի բացում մի դուռ՝ առանց նախապես մյուսը փակելու:

Ամուսնական իրական անհավասարությունը՝ հոգիների անհավասարությունն է:

Միտքը հարստանում է իր ստացածից: Սիրտը՝ նրանից, ինչ տալիս է:

Ոչ ոք այնքան խանդոտ չի հետևում ուրիշների գործողություններին, որքան նրանք, ում այդ գործողությունները ամենաքիչն են վերաբերում:

Մեռնելը ոչինչ է, սարսափելին՝ չապրելն է:

Հարուստների դրախտը ստեղծվել է աղքատների դժոխքից…

Նեղության մեջ չպետք է խուճապի մատնվել, դժվարության աչքերին պետք է ուղիղ նայել: Դա յուրաքանչյուրի պարտքն է, եթե նա հիմար չէ:

Ադամանդները չեն հալվում ցեխի մեջ:

Վատ մտքերը հոգու ինքնասպանություն են:

Դուք կարող եք անտարբեր լինել թշնամու դանակի հարվածների նկատմամբ, բայց սիրելիի քորոցով ծակոցը՝ տանջալի ցավոտ է…

Քառասունը երիտասարդության ծերությունն է, հիսունը՝ ծերության երիտասարդությունը:

Որտեղ կանայք մեծ հարգանք են վայելում, աստվածները գոհ են. որտեղ կանայք արհամարհվում են, անօգուտ է աստվածություն կանչելը:

Սուրբ լինելը բացառություն է, արդար լինելը՝ կանոն: Սխալ արա, ընկիր, մեղանչիր, բայց եղիր արդար:

Մարդկային բոլոր գործողություններին կարելի է վերաբերվել երկակի. ինչի համար մեկին խարանում են՝ մյուսին պսակում են դափնիներով:

Բոլորովին դժվար չէ լինել բարի՝ դժվար է լինել արդար:

Եթե ​​մարդը կարող է ասել, թե ինչ է սերը, նշանակում է, որ նա երբեք ոչ ոքի չի սիրել:

Մարդու դեմքը միշտ արտացոլում է նրա ներաշխարհը, և սխալ է կարծել, որ միտքը զուրկ է գույնից:

Տղամարդկանց իսկական սիրո առաջին նշանը երկչոտությունն է, կանանց մոտ՝ քաջությունը:

Յուրաքանչյուր մարդ ունի երեք կերպար. մեկը, որը վերագրվում է իրեն, մյուսը, որը նա է վերագրում իրեն, և, վերջապես, երրորդը, որն իրականում կա:

Ազգերն իրենց սխրանքները թագավորներին վերագրելու ապուշ սովորություն ունեն:

Սերը չգիտի ինչ է միջինը. այն կա՛մ ոչնչացնում է, կա՛մ փրկում:

Քնքշությունից և սիրուց զուրկ կյանքը ոչ այլ ինչ է, քան անշունչ քծնող ու ճռռացող մեխանիզմ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
«Ադամանդները ցեխի մեջ չեն հալվում». Վիկտոր Հյուգոյի 25 մեջբերում կյանքի և սիրո մասին
ԹԵՍՏ-ՎԻԿՏՈՐԻՆԱ․ «Շա՞տ, թե՞ քիչ»: Դուք պետք է կռահեք, թե որտեղ է ճշմարտությունը