Յուրօրինակ հորոսկոպ, որի հետ չի ուզի համաձայնել գրեթե ոչ ոք․․․
Եկեք տեսնենք, թե Սև Կենդանակերպի ո՞ր նշանին եք պատկանում:
Կենտավրոս (հունվարի 8 – փետրվարի 12)
Կենտավրոսը կիսով ձի է, կիսով մարդ: Նրա համար դժվար է վերահսկել իր կենդանական հույզերն ու բնազդները: Մարդ-Կենտավրոսներն առանձնանում են իրենց անկախությամբ և հազվագյուտ ազատասիրությամբ:
Հարպի (փետրվարի 13 – մարտի 18)
Հարպին ներել չգիտի, հիշում է վիրավորանքները, քանի դեռ նա խստորեն չի պատժել իրեն նեղացնողին: Հարպի մարդիկ շատ վրեժխնդիր են:
Պեգաս (մարտի 19 – ապրիլի 24)
Պեգասը չափազանցված ինքնագնահատական ունի և ատում է աշխատել սովորական մահկանացուի նման: Պեգաս մարդիկ շատ եսասեր են:
Կերբերոս (ապրիլի 25 – մայիսի 30)
Կերբերոսն ուղղակի եռում է զայրույթից և ատելությունից: Կերբերուսների գլխում անընդհատ պտտվում են մտքեր այն մասին, թե ինչպես վնասել մեկին: Եվ պետք է ասել, որ նրանք գիտեն, թե ինչպես կարելի է «դժոխք» կազմակերպել յուրաքանչյուրի համար:
Սատիր (մայիսի 31 – հուլիսի 3)
Սատիրները շատ ցանկասեր են: Նրանց ամբողջ կյանքը մարմնական հաճույքների մրցավազք է: Նրանք նաև ատում են ծերությունը՝ թուլության և բնազդների թուլացման համար:
Սիրեն (հուլիսի 4 – օգոստոսի 10)
Սիրեններն ամենահմայիչն ու գրավիչն են: Նրանք գայթակղում են դեպի իրենց ցանցերը`ոչնչացնելու, և առաջին հերթին՝ իրենց զոհից հնարավորինս շատ բան ստանալու համար:
Գրիֆին (օգոստոսի 11 – սեպտեմբերի 15)
Գրիֆինը տարօրինակ արարած է՝ կիսով արծիվ, կիսով առյուծ: Նրանք կանգ չեն առնում ոչնչի առաջ, կոշտ ֆանատիկոսներ են, նույնիսկ կարող են սպանել գաղափարի համար:
Քիմերա (սեպտեմբերի 16 – հոկտեմբերի 22)
Քիմերանն առյուծ է, օձ և այծ՝ երեքը մեկում: Նա զբաղվում է շորթմամբ, շատ կեղծավոր է, ինչի շնորհիվ միշտ ելք կգտնի իրավիճակից դուրս գալու համար: Շատ դժվար է ճանաչել Քիմերա մարդուն:
Սֆինքս (հոկտեմբերի 23 – նոյեմբերի 30)
Անհասկանալի է, թե ինչպես ազնիվ սֆինքսը հայտնվեց այս ընկերության մեջ: Բայց պարզվում է, որ նա իսկապես սիրում է ամեն նյութականը, ինչպես ինքը՝ սատանան, և ատում է ամեն հոգևորը:
Մինոտավրոս (դեկտեմբերի 1 – հունվարի 7)
Մինոտավրոսը զայրացկոտ է, վայրագ ու վտանգավոր: Լավ է, որ նա չունի կամք, ուստի պարզապես հետևում է ինչ-որ մեկին: Մինոտավրոս մարդիկ բառացիորեն պատռվում են ներսից՝ կենդանական ամենահիմնական բնազդներից առաջացած զայրույթից:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ: