Ամերիկյան Utah Valley University-ի գիտնականները պարզել են, որ սոցիալական ցանցերում տեղադրված ուրախ և կյանքով լի լուսանկարները փչացնում են օգտվողների տրամադրությունը և ստիպում են տխրել: Այսպիսի անկանխատեսելի եզրակացություն է պարունակում Նիկոլաս Էջի գլխավորությամբ գործող հետազոտական խմբի զեկույցում, որոնք հարցում են անցկացրել մոտ հազար ուսանողի մոտ: Պարզվել է, որ Facebook-ի ամենաակտիվ օգտվողները հաճախ են տխրում այն ենթադրությունից, որ իրենց ծանոթների (որոնք ուրախ նկարներ են տեղադրում) կյանքը առավել հագեցած և ուրախ է, քան իրենցը:
Հ.Գ. Մարդկային նախանձ: Կարծում եմ, որ հենց սա է ընկած այս ամեն ինչի հիմքում…