fbpx

Կենդանակերպի նշանների թերությունները

Խոյ

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ անհամբեր են: Եթե ինչ-որ բան են ուզում, ապա դա նրանց պետք է մատուցվի անհապաղ: Նրանք երբեմն կարող են շատ անտակտ լինել, թեպետև դա համառորեն չեն ուզում նկատել:

Մտածեք, թե ինչպես է նման վարքագիծը նայվում կողքից, ու կհասկանաք, որ գլխով պատ քանդելու սկզբունքը միշտ չէ, որ աշխատում է: Դրա համար էլ, եթե ուզում եք հաջողակ դառնալ, զինվեք համբերությամբ:

Հաջողակ կարիերան, ձեր երազանքի ավտոմեքենայի ձեռքբերումը և այլ բաներ ժամանակ ու համբերություն են պահանջում: Ամեն ինչ կլինի, պարզապես ոչ հիմա ու ոչ այսօր: Ոտքերը գետնին մի խփեք ու մի շփոթվեք, որ հետո չզղջաք բաց թողնված հնարավորությունների համար:

Ցուլ

Սեր և փող. Ահա թե միշտ ինչ են ցանկանում այս նշանի ներկայացուցիչները, և նրանց համար միշտ ամեն բան քիչ է: Ցուլն աընդհատ մրթմրթում է ու դժգոհ է, քանի որ միշտ ինչ-որ բան չունի:

Ելք հետևյալն է. Պետք է սովորել բավարարվել այն ամենով, ինչ ունեք, այլապես ռիսկի եք դիմում վերածվել ծեր փնթփնթանի արդեն 25 տարեկանում: Հիշեք, որ ամենակարևոր բաները փողով չես գնի: Եվ այդ ամենը դուք ունեք՝ արև, անցորդի ժպիտ, լավ ֆիլմ, բարի ընկեր: Ուրախությունը մանրուքների մեջ է թաքնված:

Երկվորյակներ

Երկվորյակները տարբեր են լինում, բայց մի գիծ նրանց մոտ անփոփոխ է մնում. Նրանց չի բավականացնում տակտն ու հասկանալու կարողությունը: Այս նշանի ներկայացուցիչներին թվում է, որ իրենք միշտ ճիշտ են, իսկ մնացածները՝ ընդհակառակը, սխալ:

Այնպես որ, Երկվորյակին չի խանգարի ավելի շատ հասկանալու ունակություն ցուցաբերել: Յուրաքանչյուր մարդ աշխարհը տեսնում է յուրովի, և դրա մասին չպետք է մոռանալ:

Խեցգետին

Խեցգետնին չեն բավականացնում սառնասրտությունն ու զսպվածությունը: Հենց ինչ-որ բան այնպես չի ընթանում, ինչպես իրենք են մտածել, անմիջապես հետևում է կատաղության բռնկումն ու նյարդային վիճակը: Պահպանեք ձեր սիրտն ու նյարդերը, այս «տաք» նշանի հարգելի ներկայացուցիչներ:

Աշխատեք զբաղվել նրանով, ինչը թույլ է տալիս լարվածությունը թուլացնել: Գրանցվեք նկարչության կուրսերի, համերգ գնացեք կամ թատրոն: Կարելի է նաև նստել բազմոցին ու սիրելի ֆիլմը նայել:

Հասկացեք, որ կյանքում միշտ չէ, որ այնպես է լինում, ինչպես դուք եք ուզում: Եվ ոչ միայն ձեզ մոտ, այլև, առանց բացառության, բոլոր մարդկանց մոտ:

Առյուծ

Համեստությունն ու Առյուծ արքան, իհարկե, միմյանց բացառող բաներ են, բայց եթե ուզում եք երջանիկ լինել, ստիպված եք բնությանը հակառակ գնալ: Առյուծին չի խանգարի սովորել համեստ ապրել ու փողն աջ ու ձախ շաղ չտալ: Հատկապես, երբ այն առանց այդ էլ չի բավականացնում:

Այս նշանի ներկայացուցիչներն ինքնաբավ են, եսակենտրոն, բայց ոչ վերջացած եսասերներ: Նրանք պարզապես, չգիտես ինչու, որոշել են, որ Տիեզերքի կենտրոնն են, իսկ ուրիշները հենց այնպես ջերմանում են իրենց փառքի շողերի ու փառահեղության ներքո:

Հենց որ Առյուծը հասկանա, որ դա այդպես չէ, այլ մարդկանց հետ հարաբերությունները կկարգավորվեն: Իսկ դա նշանակում է, որ կհասնեն նաև կարիերայի գագաթնակետին, որի մասին երազում են, ու կգտնեն իրենց սերը: Հակառակ դեպքում նրանք կմնան հպարտ միայնության մեջ և առանց փողի:

Կույս

Կույսերը պետք է հասկանան, որ բոլոր մարդիկ տարբեր են: Ինչ-որ մեկն իր ողջ կյանքում ընդամենը երկու գիրք է կարդացել, իսկ մեկ ուրիշն էլ երեք համալսարան է ավարտել: Ինչ-որ մեկն աշխատում է իր վրա, իսկ մյուսներն էլ բավարարվում են պարզ կյանքով:

Կրթությունը շատ կարևոր է, ինքնակրթությունը՝ նույնպես, բայց չպետք է թերագնահատել մարդկանց, ովքեր սովորելու, կատարելագործվելու, ճանապարհորդելու հնարավորություն չեն ունեցել: Այդ պատճառով էլ մի շտապեք քննադատել մարդկանց անկիրթ ու ոչ զարգացած լինելու համար: Չէ՞ որ դուք գիտեք, որ գրքի մասին կազմով չեն դատում:

Բոլոր մարդիկ չեն, որ նույնքան պերֆեկցիոնիստ են, որքան դուք: Ամեն մարդ չի, որ հունից դուրս է գալիս միայն այն պատճառով, որ գրիչներն ու տետրերը սեղանին համաչափ չեն դասավորված: Հենց որ գիտակցեք այս պարզ ճշմարտությունը, կյանքն ավելի թեթև կլինի: Համենայն դեպս, գոնե սթրեսները հաստատ կքչանան:

Կշեռք

Ձեզ չի բավականացնում վճռականությունը, օպերատիվությունն ու խիզախությունը: Այն, որ Կշեռքներն ամեն բան մինչ վճիռ կայացնելը հարյուր անգամ մտածում են, գովելի է, սակայն, սիրելիներս, չէ՞ որ դուք ժամանակ եք կորցնում: Մինչ դուք տատանվում եք, ուրիշները գործում են ու հաջողության հասնում: Դրա համար էլ արագացրեք:

Պետք է նաև շատ շփվեք: Եթե դուք մարդկանց մոտ չբարձրաձայնեք ձեր մտքերն ու կասկածները, նրանք այդպես էլ ձեզ չեն լսի, հավանաբար չեն էլ նկատի: Իսկ դուք հաստատ դա չեք ուզում:

Կարիճ

Կարիճներին չեն բավականացնում հանդուրժողականությունն ու հանգստությունը; Երբեմն նրանց կատաղեցնում է տառացիորեն ամեն ինչ: Պետք է սթափվել, այլապես դուք այդպես կարող եք վաստակել ինֆարկտ կամ պսիխոզ: Հանգստացեք: Եթե ինչ-որ մեկը ձեզ հոգնեցնում կամ նյարդայնացնում է, պարզապես անտեսեք նրան:

Ձեզ ոչինչ հունից չի հանի, քանի դեռ դուք ինքներդ թույլ չեք տվել, որ դա տեղի ունենա: Բայց դա չի նշանակում, որ դուք վերին ատյանի ճշմարտություն եք, իսկ շուրջբոլորը հիմարներ ու թերուսներ են: Եթե դուք ինչ-որ մեկի հետ համաձայն չեք, պարտադիր չէ նրան «ոչնչացնել»: Կարելի է պարզապես չհամաձայնել:

Աղեղնավոր

Այս նշանի ներկայացուցիչները մինչև խոր ծերության են հասնում՝ իրենց հոգու խորքում այդպես էլ մնալով դեռահասներ: Նրանք միշտ իրենք իրենց մեջ փնտրում են Ճշմարտությունը: Գտնում են, նորից մի կողմ նետում: «Հետաքրքիր» ժամանց է, եթե դուք դեռ մի քանի կյանք էլ պահուստավորած ունեք, իսկ եթե ոչ` հասունանալու ժամանակն է:

Պարտադիր չէ փորձել ձևափոխել ողջ աշխարհը և բոլոր մարդկանց: Ավելի լավ է զբաղվեք ձեր կյանքով: Զուր տեղը մի վատնեք ձեր ուժերն ու էներգիան այն բաների վրա, որոնք ձեզ հետ ոչ մի կապ չունեն: Ուրիշ մարդիկ իրենք գլուխ կհանեն իրենց խնդիրներից: Առաջին հերթին ձեր մասին մտածեք, առավել ևս, որ ձեր սիրելի զբաղմունքը մտածելն ու փիլիսոփայելն է:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին չի խանգարի սովորել գնահատել սեփական ժամանակն ու այլ մարդկանց: Նրանք սիրում են երազել ու պատկերացնել, թե որքան լավ կլիներ ինչ-որ բան անելը, սակայն իրենց վրա պատասխանատվություն վերցնել չեն շտապում:

Հանգամանորեն ամեն ինչ տարիներով նախապատրաստելն ու յուրաքանչյուր մանրուք լավ քննարկելը լավագույն որոշումը չեն: Եթե ինչ-որ բան եք որոշել, արեք: Սխալվե՞լ եք, համապատասխան եզրակացություններ արեք ու ամեն բան սկզբից սկսեք: Չէ՞ որ կյանքը մեկն է:

Ի դեպ, Այծեղջյուրը Կենդանակերպի ամենահուսալի ու ազնիվ նշանն է: Խնդիրն այն է, որ, որպես կանոն, նրանք ավելի շատ իրենց մասին են հոգ տանում, քան ուրիշների: Եվ ոչ այն պատճառով, որ չեն հարգում կամ չեն սիրում մարդկանց: Բոլորովի՛ն ոչ: Պարզապես այդպես է ստացվել: Դրա համար էլ բնավորության այդ գիծը չէր խանգարի մի փոքր խմբագրել:

Այս նշանի ներկայացուցիչներին չէր խանգարի նաև մի փոքր ավելի վճռական լինել, երբ հարցը վերաբերում է ամուսնությանը: Քիչ մտածեք ու ավելի շատ արեք:

Ջրհոս

Այս նշանի ներկայացուցիչներին չի բավականացնում համբերությունն ու ինքնատիրապետումը: Բացի դրանից, նրանք հաճախ են հայացք գցում նրան, թե ով ինչ է մտածել կամ ասել: Սա ձեր կյանքն է, ու դուք պետք է որոշեք, թե այն ինչպիսին պետք է լինի: Ուրիշները թող զբաղվեն իրենց գործերով:

Ձեզ չի խանգարի մի փոքր առողջ եսասիրություն ունենալ: Առաջին հերթին մտածեք այն մասին, թե ինչ եք ուզում դուք ինքներդ: Բոլորին օգնելը լավ է, բայց փորձեք դրանով զբաղվել առանց ավելորդ ֆանատիզմի: Նկատեք, որ դա ձեզ հարգանք չի ավելացնի: Օգնեք բացառապես նրանց, ովքեր արժանի են ձեր հարգանքին ու աջակցությանը:

Ձկներ

Ձկներին չէր խանգարի ավելի հավաքված ու կազմակերպված լինել: Հենց որ նրանք դա հասկանան, իրենց ցանկացած իրավիճակում կզգան այնպես, ինչպես ձուկը՝ ջրում:

Ձեզ ինչ-որ բան ձեռք չի՞ տալիս: Դուք ա՞յլ կերպ եք մտածում: Ուրեմն ձեր կարծիքը բարձրաձայն արտահայտեք: Չէ՞ որ դուք օվկիանոսի հատակին չեք, ու ձեզ անպայման կլսեն: Իսկ դա նշանակում է, որ կարձագանքեն: Մարդիկ չեն կարողանում մտքեր կարդալ, ինչպես ձեզ է թվում: Դրա համար լուռ տառապել անհասկացվածությունից ու լռել՝ լավագույն որոշումը չէ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կենդանակերպի նշանների թերությունները
Թեստ. Գտեք հայկական ասացվածքների բաց թողնված բառերը