fbpx

Իդեալական սիրուհի տղամարդկանց աչքերով

Գոյություն ունեն որոշ ընդհանուր գծեր, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է նա՝ իդեալական կինը արական սեռի աչքերով։

Հոգեբանները արդեն վաղուց են փորձում ստանալ իդեալական կնոջ դիմանկարը, ինչի համար համադրվում է գեղեցիկ սեռի տարբեր ներքին և արտաքին որակներ։ Բայց ցավոք, ամեն նոր հետազոտություն տալիս է տարբեր արդյունքներ։ Հենց այդ պատճառով կատարյալ կերպար ստանալը չափազանց դժվար է։ Դա կապված է այն բանի հետ, որ ամեն մի տղամարդու համար իդեալական կինը յուրովի է ընկալվում։ Ոմանք գերադասում են ցածրահասակ կանանց, ոմանք բարձրահասակներին, ոմանք շիկահերներին, ոմանք էլ սևահերներին և այլն։

Բայց այնուամենայնիվ գոյություն ունեն որոշ ընդանուր գծեր, որոնք թույլ են տալիս հասկանալ, թե ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է նա՝ իդեալական կինը արական սեռի աչքերով։

Արտաքին

Տղամարդկանց աչքերով իդեալական կինը միշտ լավ տեսք ունի։ Նա կարող է լինել ոչ առաջին գեղեցկուհին, բայց կարևորը լինի խնամված։ Նույնիսկ գեղեցիկ կազմվածքը՝ երկար և արժանի խնամքի արդյունք է։ Անկրկնելի աղջիկը միշտ հոգ կտանի իր մանիկյուրի, պեդիկյուրի, մազերի առողջության, թեթև դիմահարդարման և համապատասխան զգեստապահարանի մասին։

Խելք

Չնայած մենք բազմաթիվ անգամ լսել ենք, թե իբր տղամարդիկ սիրում են հիմարիկներին, իրականում դա ճիշտ չէ։ Ժամանակակից աշխարհում ամեն կերպ առաջ է տարվում էմանսիպացիան և աղջիկը համարվում է լիիրավ զուգընկեր բոլոր առումներով։ Լինի դա կին, ընկերուհի, թե սիրուհի, նրանցից բոլոր տղամարդիկ սպասում են խորհուրդներ, որոշումներ և աջակցություն։ Ոչ մի հաջողակ տղամարդ չի ցանկանա իր կյանքի ուղեկցուհի տեսնել հիմարիկ կնոջ։ Սակայն արժանի աղջիկը ոչ մի պարագայում ցույց չի տա, որ նա ավելի խելացի է, քան իր տղամարդը։ Խելքը՝ շատ կարևոր գիծ է, բայց այն երբեք չի արդարացնի արտաքին խնամքի բացակայությունը։ Խելացի կինը հասկանում է, որ տղամարդիկ սիրում են աչքերով և երբեք իրեն թույլ չի տա, որպեսզի եղունգները լինեն կեղտոտ, մազերը չխնամված կամ հագուստը քրքրված։ Որովհետև այդ ժամանակ շատ արագ առաջանում են կասկածներ. «Իսկ խելացի՞ է նա արդյոք»։

Սեքսուալություն

Իդեալական կինը՝ սեքս-մեքենա է, ով անգիր գիտի կամասուտրան։ Նա ուղղակի պարտավոր է զրկված լինել ավելորդ բարդույթներից և լինել մի փոքր ազատամիտ։ Իսկ կնոջ շատ մեծ սեքսուալ փորձը, հակառակը, կարող է վանել ուժեղ սեռի ներկայացուցիչներին։ Տղամարդու էգոիզմը անկողնում՝ միֆ է։ Աղջիկ-կատարելությունը պետք է ոչ միայն բավարարի տղամարդուն, այլ նաև ինքը հաճույք ստանա։ Տղամարդու գիտակցումը, որ նա կարողացավ օրգազմ պատճառել աղջկան՝ շատ է բարձրացնում նրա ինքնագնահատականը։

Հարմարավետ մթնոլորտ ստեղծելու ունակություն

Յուրաքանչյուր տղամարդ երազում է ապրել տաք և հարմարավետ։ Նրանց կարծիքով երազների կինը պետք է կարողանա ստեղծել այդպիսի մթնոլորտ։ Բայց դա չի նշանակում, որ այդպիսի ունակությունը բավարար է կատարյալ կին լինելու համար։ Մյուս նշված բաղադրիչները նույնպես պետք է բացառված չլինեն։

Կարևոր է հիշել, իդեալական աղջիկ լինելու համար բավարար չէ ունենալ մեկ կամ նույնիսկ երկու վերոնշյալ որակներից։ Պետք է կարողանալ ամբողջ ծավալով քո մեջ համադրել չորս բաղադրիչները։ Դա հեշտ չէ, բայց իրական է, կարևորը դարձնել դա գլխավոր նպատակ։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 8 assessment, среднее 4.38 из 5 )
MediaMag
Իդեալական սիրուհի տղամարդկանց աչքերով
Բլոգի հարգելի այցելուներ և մշտական ընթերցողներ.