fbpx

Գիտե՞ք, որ․․․ Հետաքրքիր փաստեր, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը

Ներկայացնում ենք Ձեզ մի քանի հետաքրքրաշարժ փաստեր: Հարստացրեք Ձեր գիտելիքների գանձարանը:

1. Ամենաերկար գետը մինչ 2008 թ․ համարվում էր Նեղոսը՝ 6671 կմ, այժմ, ըստ Տիեզերական ուսումնասիրությունների ազգային կենտրոնի տվյալների, Ամազոնն է, որի երկարությունը կազմում է 6992,06 կմ, իսկ Նեղոսին հաջորդում է Միսսիսիպին՝ 6420 կմ։ Ամենաջրառատ գետը Ամազոնն է, որի ստորին հոսանքներում նրա լայնությունը հասնում է 20 կմ-ի, որոշ հատվածներում  լայնությունը հասնում  է մինչև 80 կմ-ի։ Հետո գալիս են Կոնգոն և Գանգեսը՝ Բրահմապուտրայի հետ։

2. Աշխարհի ամենամեծ կղզին Գրենլանդան է, որը հայտանգործել է նորվեգացի ճանապարհորդ Էրիկ Շիկահերը 10-րդ դարում։

3. Ամենամեծ շրջազգեստը կարվել է Եկատերինա Երկրորդի համար։ Զգեստի քղանցքի երկարությունը եղել է 70 մետր, լայնությունը՝ 7 մետր, սպասարկել են 50 մանկլավիկներ։

4. Ամենաերկար տարին եղել է մ.թ.ա. 46 թվականին՝ 445 օր, ամենակարճ տարին 1751 թվականին՝ 271 օր։

5. Ամենաճանաչված տիկնիկն աշխարհում կոչվում է Բարբի։

6․ Ամենախոշոր ձուկը կոչվում է արապանիմա, ամենախոշոր կրծողը՝ կապիբարան։

7. Ամենափոքր կապիկը, որ տեղավորվում է ձեռքի ափի մեջ, կոչվում է ցեբուելա։

8. Ամենամեծ կավակերտ քաղաքը եղել է Բաբելոնը։

9. Գրիպի ամենամեծ համաճարակը տեղի է ունեցել 1818 թվականին։ Այն կոչվում էր Իսպանկա և տարածվել է ողջ երկրագնդում։

10. Ամենաբարձրահասակ կինը աշխարհում եղել է գերմանուհի Մարիաննա Վայդեն՝ 265 սմ։

11. Ամենամեծ երեխան ծնվել է Կանադայում 1896 թվականին։ Նրա հասակը 76 սմ էր, քաշը 10,7 կգ։ Մայրը՝ Աննա Բատեսը, ուներ 224 սմ հասակ։

12․ Շատ զավակներ է ունեցել Գերմանիայի Պանիկհայմ քաղաքի մի բնակչուհի՝ 42 տղա և 11 աղջիկ։ Պտղաբերության ռեկորդը պատկանում է Մոսկվայի բնակչուհի Վասիլետին (1816-1872), որն ունեցել է 69 երեխա(16 անգամ զույգ, 7 անգամ 3-ական և 4 անգամ ՝ 4-ական)։

13. Միս խորովելու շամփուրը հնարել է Լեոնարդո դա Վինչին։

14. Գնդիկավոր գրիչը ստեղծել է հունգարացի Լասլո Յոզեֆը 1938 թվականին։

15. Ծաղիկ հիվանդության դեմ առաջին պատվաստումը կատարել է անգլիացի բժիշկ Ջենները՝ 1796 թվականին։

16. Անգլիացի ֆիզիկոս Կավենը առաջինն էր, որ ջրածինն ու թթվածինը միացնելով՝ ստացավ ջուր։

17. Առաջին անգամ ջինսը Ամերիկայում հայտնվեց 1850 թվականին։

18. Կարտոֆիլը  Ռուսաստան է բերել Պետրոս Առաջինը։

Հրապարակման ներկայացրեց՝ Լիաննա Գալստյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3.5 из 5 )
MediaMag
Գիտե՞ք, որ․․․ Հետաքրքիր փաստեր, որոնք պետք է իմանա յուրաքանչյուրը
Նույնիսկ ուղղաթիռներին է արգելված թռչել այս վայրի վրայով