fbpx

Վարդգես Պետրոսյան․ Մեջբերումներ

Ձեզ ենք ներկայացնում խորիմաստ մեջբերումներ Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններից․

1․ Գիրք կարդալը ծով մտնելու նման է, պիտի գլուխդ պտտվի ծովի անսահմանությունից, պիտի հանկարծ քո մեջ շոշափես հավերժության ներկայությունը, պիտի հանձնվես տարերքին։

2․ Տեսնես բառերը թոշակի չե՞ն գնում։ Չե՞ն մաշվում, երբ գործածվում են ամեն օր։ Նույն բառերը։ Նույն։ Նույն։

3․ Սեր չկա։ Սերը հորինել են գրողները, ձեր այդ Տերյանը, Եսենինը ,Սայաթ-Նովան։ Հիմա կա միայն ցանկություն՝ այսինչ բանն ունենալու․ մագնիտոֆոն, ջինս, այսինչ աղջկան։

4․ Մենք հենվում ենք միայն մեր փորձի, մեր ապրած կյանքի վրա, ջահելների փորձը կարծես մեր համար նշանակություն չունի։

5․ Երկուսը կարող են նայել նույն բանին և տեսնել տարբեր բաներ։

6․ Բարությունն անպաշտպան է, բարությունը բռունցքներ չպիտի ունենա։ Ուրիշի բարությունը կարող է ծիծաղելի թվալ, եթե ինքդ․․․բարի չես․․․

7․ Մենք սխալներ ենք անում, և նրանք կրիայի պես, թաքնվում են իրենց պատյանի մեջ։ Քերականական սխալները, խնդրի մեջ թույլ տված սխալը հեշտ է տեսնել և ուղղել կարմիր թանաքով։ Իսկ բնավորությա՞ն սխալը, որտե՞ղ դնել վերջակետ, որտե՞ղ՝ հարցական։

8․ Ծեր հոգու վերքերը չեն սպիանում։

9․ Հին մտերիմները երևի նրա համար են նաև հարկավոր, որ մեզ վերադարձնում են անցյալի մեր պարզ վիճակներին, երբ մենք դեռ անուն չունեինք, տարբերություններ չունեինք, երբ նույնն էր մեր վիշտն էլ, ուրախությունն էլ։

10․ Երբեմն ճշմարտությունն էլ հարկավոր է ջնջել։

11․ Ընկեր, բարեկամ կարելի է լինել ինչ-որ մեծ բանում, չի կարելի հենց այնպես․․․

12․ Դարը փոխվել է, ուղեղն է դառել առաջին ջութակը, դիրիժորը, մարշալը։

13․ Ամեն մարդ՝ մութ մի սենյակ է, վարագույրները ձգած։

14․ Ճիշտն ու սխալը կողք-կողքի են։

15․ Ով սիրում է, նա սիրո դեսպան է դառնում, սիրո զավակը։ Աշխարհին հարկավոր են միայն սիրուց ծնված զավակներ։ Չար մարդիկ հաշվով ծնված ամուսնություններից են։

16․ Ո՞վ է մեզ ավելի հաճախ խաբում, քան մենք ինքներս։

17․ Բոլորը դերասան են դառել, իսկ թատրոններում դերասան չկա։

18․ Ով գիտի շողոքորթել, հենց նա է, ով գիտի զրպարտել։

19․ Կենդանի փայտոջիլն ավելի վտանգավոր է, քան մեռած Նապալեոնը։

20․ Կյանքն ինձ միշտ 2 է դրել՝ իմ սիրած բաներից։ Ես ում սիրել եմ նրանք չեն սիրել ինձ։

21․ Խորհուրդները չեն մաշվում, որովհետև խորհուրդները լսում ենք, վերցնում ու․․․չենք գործածում։

22․ Ճշմարտությունը լամպի լույսի է նման․ նրա տակ մեկը սուրբ գիրք է կարդում, մյուսը կեղծում է ուրիշի ստորագրությունը։

23․ Հեքիաթները դասագրքի լավագույն տեսակն են։

24․ Մի վարժվիր քո իրավունքներին։

Հրապարակման ներկայացրեց՝ Միլենա Մուրազյանը

Դուք նույնպես կարող եք հրապարակել Ձեր նյութը Mediamag.am-ում։ Նյութը հրապարակելու համար անցեք ներքևի հղումով.

Դարձի՛ր հեղինակ, ստեղծի՛ր քո հաջողակ նյութը

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 3 из 5 )
MediaMag
Վարդգես Պետրոսյան․ Մեջբերումներ
ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊԻ 3 նշան, ում նման ոչ ոք չի կարող սիրել