fbpx

7 պատճառ, թե ինչու եք միշտ հոգնած

Քնի պակասը մշտապես հոգնած ու ջարդված զգալու միակ պատճառը չէ։ Որոշ փոքր գործեր, որոնք դուք անում եք, սպառում են ձեզ թե ֆիզիկապես, թե բարոյապես։ Փորձագետներն ասում են, որ գրեթե միշտ մեր մշտական հոգնածության պատճառը մեր վատ սովորություններն են:

Ձեզ ենք ներկայացնում ձեր 7 ամենակարևոր սխալները:

1. Դուք չեք մարզվում, եթե ձեզ հոգնած եք զգում

Ուժերը խնայելու համար մարզանքից հրաժարվելն այն սովորությունն է, որը մեր դեմ է գործում։ Ջորջիայի համալսարանի հետազոտությունը ցույց է տվել, որ այն մարդիկ, որոնք շաբաթական գոնե երեք անգամ թեթև ֆիզիկական ծանրաբեռնվածություն են ունենում, իրենց ավելի առույգ են զգում ու այդքան շուտ չեն հոգնում։

Կանոնավոր վարժությունները բարձրացնում են ձեր դիմադրողականությունը, ձեր արյունատար համակարգին ավելի արդյունավետ աշխատելու հնարավորություն տալիս։ Թթվածինն ավելի արագ ու մեծ քանակությամբ է հասնում մեր օրգաններ ու հյուսվածքներ։

Այնպես որ հաջորդ անգամ, երբ բազմոցին պառկեք, մտածեք այն մասին, որ եթե դրա փոխարեն փողոցում զբոսնեիք, հաջորդ օրը ձեզ ավելի առույգ կզգայիք։

2. Դուք չափից քիչ ջուր եք խմում

Նույնիսկ եթե ձեր օրգանիզմին չբավականացնի ջրի անհրաժեշտ մակարդակի ընդամենը 2 տոկոսը, դա լրջորեն կարտահայտվի ձեր էներգետիկ ակտիվության վրա։

Ջրազրկումը հանգեցնում է արյան դեֆիցիտի, արյունը խտանում է։ Դրանից ձեր սրտի աշխատանքն է վատանում։ Մկաններում թթվածնի ու սննդարար նյութերի մատակարարման խափանումներ են սկսվում։ Ինչպե՞ս հասկանալ, թե ինչքան ջուր է պետք խմել։ Չափեք ձեր քաշը, կիլոգրամները բաժանեք 30-ի ու կիմանաք թե օրական քանի լիտր ջուր է պետք խմել։

3. Դուք չափից քիչ երկաթ եք օգտագործում

Օրգանիզմում երկաթի պակասից դուք կարող եք հոգնած, գրգռված ու թույլ զգալ։ Ձեզ համար կդժվարանա աշխատանքի վրա կենտրոնանալը։ Դա մկաններում ու բջիջներում թթվածնի պակասից է։ Անեմիայի վտանգը նվազեցնելու համար սկսեք երկաթով հարուստ ավելի շատ մթերք ուտել, օրինակ տավարի միս, լոբի, տոֆու, ձու, մուգ կանաչ տերևային բանջարեղեն, ընկույզ։ Առավելագույն ազդեցության համար դրանք խառնեք վիտամին C-ով հարուստ մթերքների հետ՝ դա լավացնում է երկաթի յուրացումը։

4. Դուք պերֆեկցիոնիստ եք

Կատարելությունն անհնար է։ Եկեք ճշմարտության աչքերին նայենք՝ դուք արդեն վաղուց գիտեք այդ մասին։ Եթե պերֆեկցիոնիզմը ստիպում է ձեզ աշխատել ուժերը լարելով ու մշտապես արտաժամյա աշխատանք անել, ուրեմն վերջիվերջո այն ձեզ ուժասպառ կանի։

Դուք ձեր առջև անիրատեսական նպատակներ եք դնում՝ դուք միշտ ձեզնից դժգոհ լինելու առիթ ունեք։ Փորձագետը խորհուրդ է տալիս միայն ամենամոտ ապագային վերաբերող նպատակներ որոշել, դրանց համար հստակ վերջնաժամկետներ սահմանել ու սովորել աշխատել՝ չշեղվելով կողմնակի գործոններից։

Եվ հիշեք Պարկինսոնի օրենքի մասին «Աշխատանքը խլում է դրան հատկացվող ամբողջ ժամանակը»։

5. Դուք ողբերգություն եք սարքում մանրուքներից

Եթե դուք մշտապես կարծում եք, որ ձեզ մտադիր են աշխատանքից հեռացնել, երբ ձեր ղեկավարը ձեզ դիտողություն է անում, եթե ձեզ վախեցնում է հեծանիվ վարելը, քանի որ վախենում եք վթարի ենթարկվել, ուրեմն իմացեք, որ դա էլ է ձեր մշտական հոգնածության կարևոր բաղկացուցիչը։

Անհանգստությունը հյուծում է ձեր ուղեղի պաշարները ու բառացիորեն կաթվածահար անում ձեզ։

Հենց զգում եք, որ հոռետեսական մտքեր են ձեզ այցելում, խորը շունչ քաշեք ու ինքներդ ձեզ հարցրեք, իսկ որքանով է հավանական, որ հենց այդ վատագույն սցենարը տեղի ունենա։

Տագնապը հաղթահարելու համար դուք ստիպված կլինեք սիրել բացօթյա զբոսանքները, մեդիտացիան, ֆիզիկական ծանրաբեռնվածությունները ու մարդկանց հետ շփումները

6. Դուք բաց եք թողնում նախաճաշը

Սնունդը ձեր մարմնի համար վառելիք է: Քնելիս ձեր մարմինը շարունակում է ընթրիքը օգտագործել դեպի բջիջներ թթվածին և սննդանյութեր մղելու համար:

Իսկ երբ արթնանում եք, պարզապես ստիպված եք լիցքավորվել նախաճաշով: Եթե ​​բաց թողեք նախաճաշը, ապա ամենայն հավանականությամբ ձեզ թույլ և «ճմրթված» կզգաք մինչև լանչ:

«Նախաճաշը կրակ է ձեր նյութափոխանակության համար: Եթե ​​այն բաց եք թողնում՝ նյութափոխանակությունը դանդաղում է », – ասում է Գուդսոնը:

Սննդաբանը խորհուրդ է տալիս ուտել նախաճաշին սնունդ, որը ներառում է ամբողջական ձավարեղեն, ցածր յուղայնությամբ սպիտակուցներ և առողջ ճարպեր: Օրինակ, վարսակի ալյուր կամ գետնանուշի կարագի սենդվիչ: Հարմար են մրգերը, կաթնամթերքը, ձուն, տոստերը, յոգուրտը:

7. Դուք անպիտան սնունդ եք ուտում

Գրեթե բոլոր կիսաֆաբրիկատները, որոնք «բեռնված են» շաքարով, աղով և սննդային հավելումներով: Սա դրանց դարձնում է գլիկեմիկության բարձր ցուցանիշ ունեցող արտադրանք: Այս ցուցանիշը չափում է արյան մեջ ածխաջրերի շաքարի վերածման արագությունը:

Շաքարի մակարդակի անընդհատ տատանումները՝ մեկ վերև (երբ գրասենյակում մեկ բաժակ թեյով քաղցր թխվածք եք ուտում), այնուհետև ներքև (մեկուկես ժամ հետո, երբ այն ամբողջությամբ վերամշակվում է) ստիպում է ձեզ անընդհատ հոգնածություն զգալ:

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag