fbpx

Սեռերի պատերազմ. ինչպես սովորել սիրել

Մեր մշտական «ժամանակ չկա»-ն ու փառքի, փողի, խոստովանության, կարգավիճակի հետևից վազքը թույլ չի տալիս կանգ առնել ու հետ նայել: Մենք մեր կյանքում բաց ենք թողնում գլխավոր, կարևոր ու անհրաժեշտ բանը: Բոլորս սեր ենք ուզում և, որքան էլ տարօրինակ է, վախենում ենք դրանից: Ինչո՞ւ է այդպես: Ինչպե՞ս մարդկանց ու ինքդ քեզ հետ հարաբերություններում ներդաշնակություն գտնել: Ինչպե՞ս սովորել սիրել:

Այս հարցերի պատասխանները գտնելու համար պետք է նախ սովորես ինքդ քեզ սիրել: Երբ դուք սիրում եք, ձեր սրտում խաղաղություն ու հանգստություն է, ցանկացած խնդիր հեշտությամբ ու խաղաղ ճանապարհով եք լուծում:

Սերը փրկություն է միայնությունից. ոչ թե ֆիզիկական, այլ հոգեկան միայնությունից: Մենք փնտրում ենք մեկին, ով կարող է արդարացնել մեր գոյությունը և կիսել մեր միայնությունը:

Միայնությունից չվախեցող մարդը կարող է հասկանալ մյուսին և նրա հետ լինել: Երբ դուք սիրում եք ձեզ, ընդունակ եք նաև ուրիշին սիրել:

Հրաժարվեք ժամանակակից հասարակության ստեղծած կարծրատիպերից: Սիրեք ձեզ, ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին կաք: Սերը ձեզ ամբողջական է դարձնում: Ավելի դյուրին է շրջապատին սեր նվիրելը, քանի որ այն լրացնում է ձեզ: Դատարկ մարդը կարողանում է միայն վերցնել՝ փոխարենը ոչինչ չտալով:

Սովորեք պարզապես սիրել և երջանիկ լինել միայն այն բանի համար, որ դուք միասին եք: Մի շտապեք ընտանեկան կապով կապել ձեզ: Ամեն ինչ իր ժամանակին: Միայն երբ երկուսդ էլ պատրաստ կլինեք դրան, այդ ժամանակ էլ գրանցեք ձեր հարաբերությունները: Այդ դեպքում ստիպված չեք լինի զարմանալ, թե «ինչու սերը չստացվեց»:

Յուրաքանչյուր մարդու ներսում ե՛ւ կանացի, ե՛ւ տղամարդու սկիզբ կա: Մենք պարտավոր ենք ընդունել այդ: Երբ գիտակցում և ընդունում ենք այդ, ավելի մտերիմ ենք դառնում և ավելի լավ ենք հասկանում հակառակ սեռին: Այսինքն՝ կինն իր մեջ ընդունելով տղամարդու ներկայությունը, ավելի շուտ կարող է հանդիպել ու հասկանալ նրան: Կանայք ու տղամարդիկ տարբեր մոլորակներից են և տարբեր են մտածում: Առանց սա հասկանալու հնարավոր չէ գտնել ու պահպանել սերը:

Պետք չէ ուրիշին փոխելու փորձեր անել, առավել ևս՝ նրան քեզ կապել: Լավ կլինի հասկանաք մեր տարբերությունն ու հիանաք դրանով: Գուցե այդ պատճառով էլ այդքան հետաքրքիր է միասին, որովհետև մենք այդքան տարբեր ենք:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag