fbpx

Փաստեր քնի մասին, որոնք առ այսօր մինչև վերջ ուսումնասիրված չեն

Քունը՝ մեզ համար ի ծնե սովորական դարձած բան է: Բայց միաժամանակ՝ այդ պրոցեսը նաև իսկական հանելուկ է, որի մասին մենք զարմանալիորեն շատ քիչ բան գիտենք, իսկ շատ հարցեր առ այսօր մնում են այդպես էլ առանց գիտականորեն հիմնավորված պատասխանների:

1. Ինչո՞ւ ենք մենք քնում

Այս հարցը իսկական սնունդ է դարձել գիտնականների մտորելու համար: Տեսություններից մեկը պնդում է, որ մենք քնում ենք, որպեսզի օրվա համար էներգիա տնտեսենք և անընդհատ կալորիաներ չայրենք: Կամ հավանականություն կա, որ ուղեղին հարկավոր է լիցքաթափվել: Եվ վերջապես, հնարավոր է, քնի հիմնական նպատակը՝ վերականգնել և թարմացնել մարմինը:

2. Ինչո՞ւ են բոլոր կենդանի արարածները քնում

Կաթնասունները, սառնարյունները, անողնաշարավորները՝ նրանք բոլորն էլ քնում են:  Քանի որ մենք հաստատ չգիտենք, թե ինչու են քնում մարդիկ, մենք չենք մոտեցել այս հանելուկների լուծմանը նաև կենդանիների առումով: Սակայն կատարվել են քնի ուսումնասիրման բավական հետաքրքիր փորձեր մրգային ճանճերի վրա: Պարզվում է, որ մրգային ճանճերի քնի ցիկլերը շատ նման են մարդու քնի ցիկլերին, և գիտնականները հայտնաբերեցին որոշ հետաքրքիր կապեր գենետիկայի և քնի միջև: Փոխելով մեկ գենը՝ նրանք փոխեցին ճանճի քնի բնավորությունը: Քանի որ նրանց քնի ցիկլերը նման են մարդու քնի ցիկլերին, ապա, հավանական է, կարելի է առանձնացնել մարդկային  գեն, որն երաշխավորում է օրգանիզմի համար լավ հանգիստ, առանց օրվա մեկ երրորդը անկողնում անցկացնելու անհրաժեշտության:

3. Կարո՞ղ է քնի բացակայությունը սպանել ձեզ

Երկար ժամանակ արթուն մնալը վտանգավոր է մինչև հալյուցինացիաների առաջացում, սակայն ոչ մի ապացույց չկա, որ քնի բացակայությունը սպանում է մարդուն: Ժամանակին ԿՀԾ-ն որպես հարցաքննության ձև օգտագործում էր արթուն վիճակը, բանտարկյալներին պահելով 11 օր առանց քնի: Եվ զարմանալին այն է, որ նրանց ֆիզիկական վիճակը ծայրահեղորեն չէր փոխվում և ոչ մեկ չմահացավ դրանից:

4. Ինչո՞ւ է արագ քնի փուլը այդքան կարևոր

Երազատեսության կամ «արագ քնի» փուլը (REM) շատ կարևոր է, սական նորից մենք չգիտենք թե ինչու: Օրինակ քնի բժշկության պրոֆեսոր Էնդրյու Ուիլյամսը մեջբերում է Ֆրենսիս Կրիկին՝ ԴՆԹ երկակի պարույրի ուսումնասիրողներից մեկին. «Նրա միտքը կայանում էր նրանում, որ քունը առանց REM-ի նախատեսված է օրգանիզմի վերականգնման համար, իսկ քունը REM-ով՝ ուղեղի վերածրագրավորման համար, քանի որ այն այդ ժամանակ շատ ակտիվ է»: Այդ պատճառով, եթե դուք հանկարծ գիշերային մղձավանջ եք տեսնում, իմացեք, որ դա կարող է ինչ-որ կերպ օգնել ձեր ուղեղին վերականգնվել:

5. Ինչո՞ւ է քնի պակասը բերում քաշի ավելացման

Հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, ովքեր քնում են հինգ ժամից պակաս, 15%-ով ավելի շատ են տառապում ճարպակալմամբ: Ինչո՞ւմ են հնարավոր պատճառները: Քիչ քնող մարդիկ շատ են հոգնում ֆիզիկական աշխատանք կատարելու համար նաև շատ և արագ են ուտում: Բացի դրանից, քնի պակասությունը ազդում է հորմոնների վրա, որոնք կարգավորում են սովի զգացումը: Սա ընդամենը տեսություն է, որը կարող է միաժամանակ հաստատվել և մերժվել, քանի որ քնոտ և հոգնած մարդիկ նույն կերպ կարող են շատ արագ քաշ կորցնել:

6. Ի՞նչ են հիշում լուսնոտները

Նախկինում համարվում էր, որ լուսնոտները ոչինչ չեն հիշում իրենց գիշերային զբոսանքների մասին: Բայց պարզվել է, որ դա ոչ միշտ է այդպես: Նրանցից ոմանք այնուամենայնիվ որոշ բաներ հիշում են: Բացի դրանից, լուսնոտ մարդը ոչ միշտ է աննպատակ շրջում, այլ ղեկավարվում է ինչ-որ բանով, այդ թվում բավական ռացիոնալ պատճառներով: Նաև լուսնոտների 45% խոսում են օրվա ընթացքում հոգնածության մասին: Սկզբունքորեն լուսնոտության յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է, իսկ դա նշանակում է, որ մենք դեռևս հստակ ոչինչ չգտենք այդ ֆենոմենի մասին:

7. Գիտնականները վստահ չեն, պե՞տք է, որ մարդիկ քնեն ամբողջ գիշեր

Եթե մենք ինչ-որ բան գիտենք քնի մասին, դա այն է, որ մենք պարտադիր պետք է գիշերները քնենք: Չնայած այս հարցում գոյություն ունեն բազմաթիվ գիտական վեճեր՝ իսկ կոնկրետ, թե պե՞տք է ամբողջ գիշեր առանց ընդմիջումների քնել: Պատմաբան և քնի ուսումնասիրող Ռոջեր Էկիրխը գտնում է, որ մեկ ութժամյա բլոկով քունը բոլորովին էլ բնական չէ մարդու համար: Նախկինում մարդիկ քնում էին երկու անգամ՝ 4-ական ժամ, արթնանալով գիշերվա կեսին և արթուն մնալով 2-3 ժամ: Այդ ընթացքում նրանք աղոթում էին, մտորում, շփվում տան անդամների հետ, կատարում տան աշխատանքներ և նույնիսկ հյուր էին գնում: Սակայն էլեկտրականության հայտնվելը խախտեց այդ ռեժիմը:

8. Որքա՞ն երկար պետք է քնենք

Ասում են, որ մարդուն քնի համար հարկավոր է 8 ժամ, եթե նորածին չենք կամ էլ ծույլ մարդ: Բայց նույնիսկ դա մենք հստակ չգիտենք: Նորից, հետազոտությունները ցույց են տվել, որ 8 ժամ քնողները մահացության թվով տարբերվում էին 6 ժամ քնողներից: Իսկ ահա կիսաքունը (5 ժամից պակաս) միանշանակ վնասակար է: Մյուս կողմից, Հարվարդի գիտնականներն ասում են, որ օրվա ընթացքում պետք է քնել 7 ժամ, որպեսզի ուղեղը որակյալ վերականգնվի, այլապես կխախտվի նրա կոգնիտիվ ֆունկցիան: Հետևաբար մարդկությունը կանգնած է երկընտրանքի առջև՝ 8 ժամյա քունը կամ կբերի վաղաժամ մահվան կամ էլ արդյունավետ կյանքի: Ընտրեք ինքներդ:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Փաստեր քնի մասին, որոնք առ այսօր մինչև վերջ ուսումնասիրված չեն
Կանացի արտաքինի 6 գիծ, որոնք տղամարդիկ ծաղրում են իրար մեջ