Անփոխարինելի կորուստ:
Եթե կորցրել ես մորդ, ուրեմն գիտես, թե որքան ցավոտ է դա: Չնայած ժամանակի հետ ցավը մի փոքր թեթևանում է, սակայն նրա պակասությունը միշտ զգացնել է տալիս:
Մայրերը աշխարհի ամենահզոր մարդիկ են: Նրանք հոգ են տանում մեր մասին, ինչպես ոչ ոք, և անկախ ամեն ինչից միշտ օգնության են գալիս: Նույնիսկ եթե մենք հիմարություններ ենք անում, նրանք մնում են մեր կողքին և օգնում են հաղթահարել բոլոր դժվարությունները:
Մայրիկի սերը որդու կամ դստեր նկատմամբ ոչ մի բանի հետ չի կարելի համեմատել: Այն պահպանվում է նույնիսկ այն ժամանակ, երբ նրանցից մեկը մահանում է: Մայրը առաջին մարդն է, ում հետ դու շփվում ես այս աշխարհում, որովհետև դու շատ ժամանակ ես անցկացրել նախ և առաջ նրա ներսում, հետո նաև նրա հետ: Նա ձեր պաշտպանությունն է, ձեր աջակիցը և ամենանվիրված անձնավորությունը:
Մայրությունը կյանքի գործ է
Քանի՞, քանի՞ անգամներ է մայրը լուռ լաց եղել՝ անհանգստանալով իր երեխաների համար: Ձեր առողջության, ձեր դասերի, ընտանեկան խնդիրների պատճառով: Քանի անգամ է նա աղոթել, որպեսզի թեթև լինի ձեր բեռը: Նույնիսկ երբ մենք մեծանում և բախվում ենք խնդիրների, մայրը շարունակում է անհանգստանալ մեզ համար:
Մայրիկը սիրում է մեզ ամբողջ սրտով, փոխարենը ոչինչ չպահանջելով:
Մայրիկի մահը շատ ծանր է
Սիրելի, հարազատ, ամենամոտ մարդու՝ մոր կորուստը սարսափելի վիշտ է: Նման կորստից հետո կարող է տարիներ տևել հոգեկան վերքերը բուժելու համար:
Պետք չէ սպասել, որ ամեն ինչ կլինի նախկինի նման: Անփոխարինելի կորստի փորձը փոխում է մեզ, ավելի հասուն է դարձնում: Այլ մարդիկ, որոնց հետ դուք փորձում եք խոսել մայրիկի մասին, խուսափում են խոսակցությունից, քանի որ չգիտեն ինչպես վարվել, նրանք չգիտեն, թե ինչպես սփոփեն ձեզ: Չնայած նման իրավիճակում մխիթարական խոսքեր ուղղակի գոյություն չունեն:
Ձեզ պարզապես պետք է, որ լսեն, աջակցեն, ուղղակի այդ պահին լինեն ձեր կողքին: Իսկ մարդիկ վախենում են, որ իրենց անզգույշ խոսքերով կբարդացնեն ձեր ապրումները:
Մայրիկն ամենաքիչը կցանականար իր հեռանալով ձեզ վիշտ պատճառել: Մտածեք, թե ինչ կասեր նա ձեզ, եթե կարողանար տեսնել ձեր տառապանքը:
Մայրը գալիս է ձեր երազում հենց այն պատճառով, որ դուք տառապում եք, միակ մատչելի եղանակով, շարունակում է դրսևորվել իր սերը: Հիշեք, թե ինչ էր սիրում մայրիկը և ինչ էր ցանկանում անել ձեզ հետ միասին: Համարեք, որ նա ձեզ է փոխանցել էստաֆետը և սկսեք դա անել «երկուսի փոխարեն»:
Սիրելի մարդիկ հեռանում են, բայց նրանց սերը մնում է մեզ հետ: Եվ հաճախ հեռանալուց հետո նրանց հետ հոգևոր և հուզական կապն ավելի է ուժեղանում: Մենք սկսում ենք մտածել ոչ թե «ինչ ափսոս նրանք հեռացան», այլ «ինչպիսի երջանկություն է, որ նրանք կային»:
Բայց գլխավորը մայրիկին գնահատելն է, քանի դեռ նա ողջ է: Մի սպասեք, որ նա մահանա:
Զանգահարեք նրան, պատմեք նրան ձեր սիրո մասին, օգնեք նրան: Դուք երբեք չեք ունենա մի այնպիսի մարդ, ով ձեզ ավելի շատ կսիրի, քան մայրիկը:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ: