Մենք գիտենք Կենդանակերպի շրջանի տասներկու իսկապես յուրահատուկ համաստեղություն: Նրանցից յուրաքանչյուրն իր ձևով անհատական է և ունի իր հստակ պլյուսներն ու մինուսները:
Նրանցից ոմանք սիրում են տխրել, ոմանք էլ միշտ պոզիտիվ նոտայի վրա են: Եվ հենց, այն մարդիկ, որոնք աջակցում են իրենց շրջապատող մարդկանց և միևնույն ժամանակ, միշտ գտնվում են վառ, դրական նոտայի վրա, այո, հենց այս մարդկանց է միշտ հաջողությունը ժպտում, ինչպես ֆինանսական, այնպես էլ անձնական երջանկության առումով:
Եվ այսպես, Կենդանակերպի ամենապոզիտիվ նշանները.
Առյուծ
Առյուծը բավական վառ և հպարտ անձնավորություն է, բայց միևնույն ժամանակ նրանք միշտ պոզիտիվ են: Քանի որ ուրիշների կարծիքը նրանց համար կարևոր է, և նրանք միշտ ցանկանում են լինել հաճելի, ուրախ և հանգիստ ընկերական շրջապատում: Նրանք պարզապես տանել չեն կարողանում նրանց, ովքեր օրեր շարունակ նվնվում են: Միշտ փորձում է բարձրացնել տխուր մարդկանց տրամադրությունը:
Խոյ
Չնայած այն բանին, որ Խոյը անզուսպ և ինքնավստահ անձնավորություն է, ով միշտ մնում է իր կարծիքի հետ, բայց միևնույն ժամանակ Խոյը սիրում է լավ ժամանակ անցկացնել և նոր բաներ իմանալ: Նրանք պարզապես տանել չեն կարողանում արցունքներ կամ տխրություն, նրանց համար դա մի տեսակ թուլություն է:
Խոյը պատրաստ է շատ էներգիա և ուժ ծախսել՝ ինչ-որ մեկին, նույնիսկ անծանոթին ուրախացնելու համար, քանի որ տխրությունն իրենց համար ամենավատն է:
Ձկներ
Ձկները շատ յուրօրինակ են և հանգիստ, շատերը չեն էլ մտածի, որ նրանք իսկական լավատեսներ են: Եթե նրանց մոտ ինչ-որ բան պատահի, ապա նրանք չեն վշտանում, այլ հակառակը՝ գտնում են ինչ-որ լավ և հրաշալի բան: Եվ հենց այդ առումով այլ Կենդանակերպի նշաններ Ձկների հետ ուղղակի չեն կարող համեմատվել: