fbpx

Գլոբալ տաքացումը արագ կրճատում է Երկիր մոլորակի կենսատեսակները

Գլոբալ տաքացման հետևանքով կենսաբանական տեսակների անհետացումը երկրի երեսից տեղի կունենա ավելի շուտ, քան մինչ այդ ենթադրում էին գիտնականները: Այս մասին են վկայում Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականների հետազոտությունները:

Ամերիկյան գիտնականների կարծիքով կիրառվող մետերոլոգիական մոդելը հաշվի չի առնում երկու կարևոր հանգամանք՝ շրջակա միջավայրի ազդեցությամբ օրգանիզմների տեղաշարժի ունակությունը և նաև տեսակների մրցակցությունը: Ժամանակի ընթացքում կյանքի համար անհրաժեշտ տարածությունը գնալով փոքրանում է, այդ պատճառով կենդանական աշխարհի ներկայացուցիչները ստիպված պետք է միգրացվեն ապրելու համար հարմարավետ տարածք գտնելու համար: Այսպիսով Երկիր մոլորակի կենդանի օրգանիզմները պետք է պայքարեն ոչ միայն փոփոխվող բնակլիմայական պայմանների հետ, այլ նաև միմյանց հետ:

«Տվյալ դեպքում կարևոր նշանակություն է ստանում ոչ միայն նոր միջավայրին ադապտացվելու ունակությունը, այլ նաև համեմատած մրցակցող տեսակների՝ ադապտացվելու արագությունը»- վստահեցնում է Կոնեկտիկուտի գիտական խմբի ղեկավար Մարկ Ուրբանը:

Երկիր մոլորակի կլիմայի փոփոխության սեփական մաթեմատիկական մոդելի ստեղծումից հետո Մարկ Ուրբանին հաջողվեց պարզել, որ միգրացիայի և մրցակցության ազդեցությամբ կենսաբազմազանության կրճատումը ավելի մեծ մասշտաբներով է լինելու, քան ենթադրվում էր մինչ այդ:

Առավել խոցելի վիճակում կհայտնվեն այն օրգանիզմները, որոնց գոյատևման համար հարկավոր են յուրահատուկ, դժվար վերարտադրվող պայմաններ, ինչպես նաև նոր պայմաններին արագ չընտելացող կենդանիները:

Կոնեկտիկուտի համալսարանի գիտնականների ևս մեկ բացահայտումներից մեկն այն է, որ չնայած կենսատեսակների անընդհատ կրճատմանը, ի հայտ են գալու նոր տեսակներ՝ առավելագույնս ադապտացված տվյալ պայմաններին: Չի բացառվում, որ ժամանակի ընթացքում բնության մեջ կարող է ի հայտ գալ օրգանիզմ, որը առավել շատ հարմարված կլինի նոր պայմաններին, քան մարդ արարածը:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Գլոբալ տաքացումը արագ կրճատում է Երկիր մոլորակի կենսատեսակները
Նախկին սերը մոռանալու 5 միջոց