fbpx

Pirelli օրացույց 2012 (ֆոտո)

Pirelli անվադողեր արտադրող հանրահայտ ընկերությունը ամեն տարվա վերջ ներկայացնում է իր մյուս տարվա էքսկլյուզիվ օրացույցը: Այս երևույթը կարծես թե արդեն դարձել է ծիսական: Օրացույցում մերկ լուսանկարվում են միայն հանրահայտ մոդելներ, կինոաստղեր, շոու բիզնեսը ներկայացնող հանրաճանաչ դեմքեր, դե իսկ որպես լուսանկարիչ ընտրվում են միայն աշխարհի լավագույնները:

Դե իսկ ես, ինչպես իմ նախորդ բլոգում էր արդեն ավանդույթ դարձել ներկայացնել Pirelli-ի օրացույցները, այնպես էլ այս բլոգում ուզում եմ շարունակել այդ ավանդույթը:

Այս տարվա, թվով 38-րդ օրացույցի հերոսուհիներն են՝ Քեյթ Մոսը, Միլա Յովովիչը, Ռինկո Կիկուչին, Լարա Սթոունը և Իզաբելա Ֆոնտան: Նկարահանումները կատարվել են Կորսիկա կղզում խիստ գաղտնի պայմաններում: Իսկ որպես լուսանկարիչ ընտրվել է իտալացի լուսանկարիչ Մարիո Սորենտին:

Պիրելիի համար աշխատելու առաջարկությունը յուրաքանչյուր լուսանկարչի համար դա հավասարազոր է աշխարհի մակարդակով պաշտոնական ճանաչմանը: Իսկ յուրաքանչյուր սուպերաստղի համար դա մեծ պատիվ է: Օրացույցը լույս է տեսնում խիստ սահմանափակ տիրաժով և տրվում է միայն «աշխարհի ուժեղագույններին»: Այն չի վաճառվում և ձեռք բերել այն հնարավոր է միայն երևի աուկցիոններում:

Եվ այսպես ներքևում Ձեզ եմ ներկայացնում Pirelli 2012 օրացույցից լուսանկարներ.

Հ.Գ. Չմոռանամ որոշ մարդկանց հիշեցնել, որ սա պոռնո չի, այլ արվեստ և լուսանկարչության մեջ այս ոճը անվանում են Նյու:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 1 assessment, среднее 1 из 5 )
MediaMag
Pirelli օրացույց 2012 (ֆոտո)
Գիտնականները կազմել են մարդու էմոցիաների քարտեզը