Մենք բոլորս էլ մարդ ենք, և մեզ խորթ չէ որոշ իրադարձությունների, արարքների, մարդկանց արձագանքելը։ Մենք բոլորս տրամադրության փոփոխություններ ենք ունենում, հուզական նոպաներ, մեզ այցելում է չարության զգացումը։ Բայց կան նաև նրանք, որոնք ամբողջությամբ են տրվում այդ պոռթկումներին և հույզերին, կան նաև նրանք, որոնք զսպում են իրենց։ Եվ այդ բանաձևում ճիշտ բաղադրիչներ չկան։ Ամեն մեկն ապրում է սեփական գրաֆիկով և կանոններով։
Ներկայացնում ենք Կենդանակերպի ամենաէմոցիոնալ նշանների ԹՈՓ-5-ը:
Ձեզ կգտնե՞ք դրանում։
5-րդ տեղում Ջրհոսներն են
Նրանք սիրում են ուշադրության կենտրոնում լինել։ Նրանց համար կարևոր է, որ իրենց գնահատեն և հարգեն։ Հենց դա է Ջրհոսին մղում հետագա գործողությունների։ Նրանց հետ վիճելիս չի կարելի տիպական և կաղապարային պահվածք ակնկալել։ Նրանք ինքնատիպ ու խաղասերներ են։ Բայց Ջրհոսները կարողանում են սիրել։ Իհարկե՝ միայն իրենց։ Բայց մեզնից ո՞վ թերություններ չունի։
4-րդ տեղն ըստ արժանվույնս գրավում են Կարիճները
Նրանք կոշտ, բայց արդարություն սիրող մարդիկ են։ Կարիճներն անգութ են, երբ խոսքը վերաբերում է մտերիմներին։ Յուրահատուկ «ընտանիքի թիկնապահներ» են։ Նրանցից ցանկացած պահի ինչ ասես, կարելի է սպասել։ Կարիճներն ամենաանկայուն նշանն են ամբողջ Տիեզերքում։ Վեճի մեջ նրանք սարսափելի են ու ծայրաստիճան խստասիրտ։ Նրանք միշտ ստանում են այն, ինչ ուզում են։ Դրա համար կարելի է հարգել նրանց։
3-րդ տեղը բաժին է ընկնում աղմկարար Երկվորյակներին
Երկվորյակների համար անհնարին ոչինչ չկա, երբ հարցը վերաբերում է իրենց անձնական շահերին։ Նրանք անիվ հորինողներ են։ Վեճի մեջ նրանք սահման ու դադար չեն ճանաչում։ Կարող են գոռալ, սպասք ջարդել և ամեն ինչում մեղադրել ամբողջ աշխարհին։ Ծայրաստիճան հնարամիտ են իրենց տեղում։ Չնայած՝ արագ հետ են քաշվում։ Նրանք ամեն ինչի մեջ գոռգոռալու պատճառ կգտնեն։ Բայց շրջապատողների կյանք են բերում շատ դրական պահեր, դրա համար էլ նրանք հրաշալի զուգընկեր են լինում։
2-րդ տեղը զբաղեցնում են Խոյերը
Խոյերը հազվադեպ են իմանում, թե ինչ են ուզում, դրա համար էլ հետևում են ամբոխին։ Իհարկե, միայն ընտրյալներին։ Նրանց համար կարևոր է հասարակական կարծիքը, այնպես որ, չեք տեսնի, որ հիմար սկանդալի մեջ ներքաշված լինեն։ Միայն արդյունավետ վեճ աշխարհի լավագույնների հետ։ Նրանք համարձակ են, երբեմն՝ անպատկառ և համառ։ Բայց նրանց թիկունքում քեզ միշտ զգում ես, ինչպես քարե պատի հետևում։
1-ին տեղում են Այծեղջյուրները
Այծեղջյուրները Կենդանակերպի ամենահուզական նշանն են։ Նրանք ապրում են սեփական կանոններով ու նորմերով։ Նրանք չեն հասկանում, թե ինչ է նշանակում «չի կարելի», «չափազանց թանկ է», «արգելված է»։ Այծեղջյուրները սովոր են ամեն ինչի հասնել գոռգոռոցով և հիստերիկայով։ Կողքից նայելիս նրանք շատ քաղաքավարի և պատասխանատու մարդիկ են, բայց ավելի մոտիկից ծանոթանալիս ուզում եք հնարավորինս հեռու փախչել նրանցից։ Բայց արժե սիրել նրանց, նրանք ամենակրքոտ մարդիկ են։