Ինչպե՞ս կյանքը լցնել ուրախությամբ 6 պարզ գործողությունների օգնությամբ:
Ուրախությունը չի գալիս մատերը շխկացնելով, բայց շնորհիվ Ձեր գործողությունների, դուք կարող եք դարձնել այն Ձեր կյանքի մի մաս: Օրինակ ամեն օր կատարելով այս 6 գործողությունները, դուք ավելի շատ հնարավորություն կունենաք ուրախության դրսևորման համար:
Շարժվեք
Զբաղվեք սպորտով կամ ուղղակի կատարեք ձգումներ: Ֆիզիկական ակտիվությունը խթանում է դոպամին, սերոտոնին և էնդորֆին, որոնք ազդում են մարդու բնավորության, երջանկության զգացողության և ընդհանուր ինքնազգացողության վրա:
Ամենօրյա զբաղմունքը ազատում է մարմինն ու ուղեղը սթրեսերից: Բայց եթե դուք սահմանափակված եք ժամանակային առումով, կատարեք ձգումների ոչ մեծ կոմպլեքս՝ առավոտը սկսեք կքանստումներից, որպեսզի ձգեք ազդրերի մկանները: Այս վարժությունը լավ է այնքանով, որ աշխատեցնում է և՛ ոտքերի, և՛ մեջքի մկանները, որոնք հատկապես վնասվում են, եթե երկար նստում կամ կանգնում եք:
Կերակրացանկում ավելացրեք այն, ինչ սիրում եք
Մենք շատ ենք ուտում, ուղղակի որպեսզի ուտենք, որովհետև մենք շտապում ենք, կամ մտածում, որ այդ մթերքը օգտակար է: Բայց այդպես մենք կարող ենք մեզ վնասել: Այդ պատճառով օրվա մեջ գոնե մեկ անգամ կերեք այն, ինչ սիրում եք: Որովհետև Ձեզ դուր եկած սննդի օգտագործման շնորհիվ, դուք Ձեզ լավ եք զգում և մենթալ, և ֆիզիկական առումներով:
Շփվեք
Մարդու առողջության ամենաօգտակար բաներից մեկը՝ իրական կյանքում մարդկանց հետ շփումն է: Հատկապես այսօր, երբ այդքան հեշտ է սխալ գործել և ընկերների լուսանկարները դիտելն ու տակը մեկնաբանություններ թողնելը կարելի է շփոթել իրական շփման հետ:
Հետազոտությունները ցույց են տալիս, որ շփումներից զուրկ մարդիկ պակաս երջանիկ են, հաճախ են հիվանդանում և կարճ են ապրում, քան նրանք, որոնք անընդհատ շփվում են մարդկանց հետ: Մի պարփակվեք, Ձեզ համար կարևոր մարդկանց հասկացրեք, որ նրանց հետ շփումը շատ բան է նշանակում Ձեզ համար:
Տոնեք
Մեծ բան է՝ գնահատել այն, ինչ ունես: Ինչի վրա էլ որ կենտրոնացած լինեք, ամեն օր հիշեցրեք Ձեզ, որ դա կա Ձեր կյանքում: Ըստ հետազոտությունների արդյունքների, յուրաքանչյուր առաջընթացի հանդեպ դրական տրամադրվածության պահպանումը՝ մոտիվացված լինելու և հաջողության հասնելու լավագույն տարբերակն է:
Թույլ մի տվեք սթրեսերին դառնալ Ձեր ուղեկիցը
Կյանքը չի կարող ամբողջությամբ զերծ լինել սթրեսերից: Ոչ շարունակական սթրեսը չի կարող վնասել Ձեր առողջությանը, իսկ քրոնիկը կարող է բերել ֆիզիկական, էմոցիոնալ և մենթալ ոլորտների շեղման:
Նաև պետք է հաշվի առնել, որ կանայք ավելի շատ են ենթարկվում սթրեսերի և ունեն ֆիզիկական և էմոցիոնալ ախտանիշներ, որոնք ցույց են տալիս, որ նրանք պարբերաբար ենթարկվում են սթրեսերի: Օրգանիզմի վրա դրա ազդեցության նվազեցման համար՝ հաճախ զբոսնեք մաքուր օդին, ծիծաղեք և փորձեք շնչառական վարժություններ:
Ասեք «շնորհակալություն»
Շնորհակալության արտահայտումը՝ առավել ուժեղ բառեր են, որպեսզի ամեն օրդ լցնես ուրախությամբ, ազատությամբ և զարգացման հնարավորությամբ: Կարևոր չէ շնորհակալություն եք հայտնում կոնկրետ մարդու, թե ընդհանուր առմամբ Տիեզերքին, սակայն օրը սկսելով երախտագիտությամբ, դուք ամեն դեպքում կհայտնաբերեք, որ ստեղծում եք էներգիայի մի փոքրիկ գունդ, որը Ձեզ առաջ շարժվելու ուժ է տալիս: