fbpx
Գլխավոր ՕԳՏԱԿԱՐ, ՀԵՏԱՔՐՔԻՐ, ԱՆՀԱՎԱՆԱԿԱՆ Ո՞ր Ռունան է որոշում Ձեր ճակատագիրը։ Իմացեք Ձեր մասին ավելին

Ո՞ր Ռունան է որոշում Ձեր ճակատագիրը։ Իմացեք Ձեր մասին ավելին

Ռունաներն ազդում են մարդու բնավորության վրա նույնքան ուժեղ, ինչպես կենդանակերպի նշանները։ Այդ պատճառով վատ չէր լինի իմանալ ոչ միայն այն մասին, թե ով եք դուք ըստ հորոսկոպի, այլ նաև այն մասին թե որ Ռունան է Ձեր հովանավորը։ Այսօր մենք կպատմենք հենց այդ մասին։

Ֆեու (մարտի 23 – ապրիլի 5)

Այս Ռունան խորհրդանշում է տիրապետումը։ Այդ պատճառով այս ժամանակահատվածում ծնված մարդիկ գերադասում են սեփականատիրական վարքագիծը։

Ուրուզ (ապրիլի 6 – ապրիլի 21)

Սա ուժի և էներգիայի խորհրդանիշն է։ Դրանք մարդուն տալիս են ինքնավստահություն և ղեկավարելու ունակություն։

Տուրիզաս (ապրիլի 22 – մայիսի 6)

Այս ժամանակահատվածում ծնված մարդիկ կարողանում են դիմակայել յուրաքանչյուր պրոբլեմի և անհաջողության։ Ռունան նրանց անսովոր ուժ և հզորություն է տալիս։

Անսուզ (մայիսի 7 – մայիսի 21)

Սա ոգեշնչման խորհրդանիշն է։ Այս Ռունայի ազդեցության տակ մարդիկ օժտված են որոշակի տաղանդով, որը հաստատ արժե զարգացնել։

Ռայդո (մայիսի 22 – հունիսի 6)

Այս Ռունան հրաշալի պաշտպանում է մարդկանց։ Այն նաև օգնում է ընդլայնել մտահորիզոնը և ճիշտ ուղղությամբ շարժվել դեպի հաջողություն։

Կենազ (հունիսի 7 – հունիսի 22)

Սա ստեղծագործ Ռունա է, այդ պատճառով նրա հովանավորած մարդիկ օժտված են տաղանդներով։ Բացի դրանից, հաճախ այդպիսի մարդիկ դառնում են իսկական հանճարներ։

Հեբո (հունիսի 23 – հուլիսի 7)

Այս Ռունան մարդկանց մոտ իրարամերժ զգացողություններ է առաջացնում։ Նրանք կարող են լինել հրաշալի օգնականներ, բայց նույն ժամանակ տանել չեն կարողանում, երբ ինչ-որ մեկը խառնվում է իրենց գործերին։

Վունյե (հուլիսի 8 – հուլիսի 23)

Ուրախության և բարեկեցության խորհրդանիշ։ Այս ժամանակահատվածում ծնված մարդիկ հայտնի են ուրախ բնավորությամբ։ Նրանք ուղղակի չեն կարողանում տխրել։

Հագալազ (24 հուլիսի – օգոստոսի 8)

Սա ավերվածության և տարերային ուժի խորհրդանիշն է։ Ռունաի հովանավորության մարդիկ սովորաբար օժտված են ուժեղ բնավորությամբ, բայց հաճախ լինում են չափազանց ոչ կառուցողական իրենք իրենց նկատմամբ։

Նաուտիզ (օգոստոսի 9 – օգոստոսի 23)

Այս Ռունայի հովանավորության տակ ծնվածները հաջողության են հասնում այն դեպքում, եթե ընտրում են մեկ կոնկրետ նպատակ։ Այդպես նրանց հաջողվում է խուսափել մտքերի քաոսից և հասնել ուզածին։

Իսա (օգոստոսի 24 – սեպտեմբերի 8)

Սա ինքնամփոփության և պատասխանատվության խորհրդանիշն է։ Այն ազդում է մարդկանց վրա այնպես, որ նրանք իրենց ամբողջ կյանքը ցանկանում են պլանավորել այնպես, որպեսզի ժամանակին կարողանան ձերբազատվել յուրաքանչյուր ապրումներից։

Յեր (սեպտեմբերի 9 – սեպտեմբերի 23)

Սա հետևողականության խորհրդանիշն է։ Այսպիսի մարդկանց մոտ գրեթե չի լինի ոչ հաճելի պատահականություններ, որովհետև նրանք շատ լավ են կարողանում ղեկավարել իրենց կյանքում տեղի ունեցող ամեն ինչ։

Էյվազ (սեպտեմբերի 24 – հոկտեմբերի 8)

Պաշտպանության և աջակցության խորհրդանիշ։ Այս Ռունան օգնում է լինել դիմացկուն և հեշտությամբ ընդունել կյանքի յուրաքանչյուր փոփոխություն։

Պարտ (հոկտեմբերի 9 – նոյեմբերի 23)

Գաղտնիության խորհրդանիշ, որը դարձնում է մարդկանց խորհրդավոր և նույնիսկ ինքնամփոփ։ Փոփոխությունները միշտ դրդում են նրանց ինքնահաստատման։

Թեյվազ (նոյեմբերի 24 – դեկտեմբերի 8)

Սա տղամարդկության և նպատակասլացության խորհրդանիշն է։ Այդպիսի մարդիկ հեշտությամբ հասնում են ցանկալիին, որովհետև միշտ պատրաստ են աշխատել իրենց վրա։

Բերկանա (դեկտեմբերի 9 – հունվարի 23)

Կանացիության խորհրդանիշ։ Այս Ռունան հրաշալի է համապատասխանում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, քանի որ դարձնում է նրանց հրաշալի մայր, կին և տան օջախի պահապան։

Լագուզ (հունվարի 24 – փետրվարի 8)

Անկանխատեսելիության խորհրդանիշ։ Այսպիսի մարդկանց գործողությունները հաճախ լինում են անակնկալային և թելադրված զգացողություններով։

Ինգուզ (փետրվարի 9 – մարտի 22)

Պտղաբերության և անդադարության խորհրդանիշ։ Հաճախ, այս օրերին ծնված մարդիկ՝ լինում են տաղանդավոր ստեղծագործողներ և բացահայտողներ (գյուտարարներ)։ Նրանք պետք է զարգացնեն իրենց ունակությունները, որպեսզի իրոք հասնեն հաջողության։

Հուսով ենք Ձեր Ռունան ազդել է Ձեզ վրա միայն լավ առումներով։ Լսեք Ձեր բնազդներին, որպեսզի միշտ զգաք Ձեզ վստահ և հարմարավետ։

 

կարդացեք նաև

10 նշան, որ Դուք հասել եք հոգևոր հասունության

Շատ հեշտ է որոշել մարդու հոգևոր զարգացման մակարդակը, հատկապես եթե գիտեք, թե ինչի վրա արժե ուշադրություն դարձնել: Ներկայացնում ենք հոգեպես հասուն անհատի 10 նշաններ: 1....

Տղամարդկանց կանոններ կանանց համար

Տղամարդկանց կանոններ կանանց համար: Կարդալուց հետո բարի եղեք՝ հաշվի առեք: Ինչպես ասում են, նախազգուշացված է՝ ուրեմն զինված է: Մենք անընդհատ կանանցից ենք լսում «կանոնների» մասին:...
video

Քաղաքապետը բնակարան է նվիրել 9-ամյա տղային, ով փողոցներ էր մաքրում (տեսանյութ)

Տղան ցանկանում էր մի փոքր օգնել մորը, ով քրտնաջան աշխատում է՝ իրեն ու իր չորս երեխաներին կերակրելու, ինչպես նաև վարձակալած բնակարանի վարձը վճարելու համար:...

Կենդանակերպի 4 նշան, որոնց բախտը գրեթե միշտ բերում է

Կան մարդիկ, ովքեր բառացիորեն ծրագրավորված են բախտավոր լինել: Ինչ էլ որ անեն, նրանց մոտ ամեն ինչ ստացվում է և ամեն ինչում բախտները բերում է: Կարիճ Կա...

ԹԵՍՏ․ Միայն իսկական էրուդիտը կկարողանա չսխալվել պատասխաններում

Ներկայացնում ենք մեր հերթական բազմագիտակության թեստը: Համատեղեք օգտակարը հաճելիի հետ․․․ Վերջում չմոռանաք սոցիալական ցանցերում արդյունքներով կիսվել Ձեր ընկերների հետ: Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ...