Աշխարհն իրոք լի է հրաշքներով: Մեր շուրջը բազմաթիվ հետաքրքիր, երբեմն նույնիսկ տրամաբանության մեջ չտեղավորվող բաներ են տեղի ունենում, իսկ որոշ իրական փաստերն էլ այնքան տարօրինակ են, որ անհեթեթություն են թվում: Այսպես, օրինակ, գիտեի՞ք որ Շոտլանդիայի ազգային կենդանին համարվում է միաեղջյուրը: Կամ լսե՞լ էիք, որ կրակայրիչն ավելի շուտ է հնարվել, քան լուցկին:
Այսօր մենք պատրաստել ենք Ձեզ համար մի քանի հետաքրքրաշարժ փաստեր, որոնք կզարմացնեն Ձեզ:
Շոտլանդիայի ազգային կենդանին՝ միաեղջյուրն է:
Գրենլանդական շնաձկան կյանքի միջին տևողությունը՝ 272 տարի է:
Պարզվում է, որ որմնզդեղները հրաշալի լողորդներ են և ունակ են լողալ 10 կմ/ժ արագությամբ:
Խեցգետին-աղոթարարն ունակ է հարվածել թռչող փափուշտի ուժով:
Մեղրը երբեք չի փչանում:
Արեգակնային համակարգի յուրաքանչյուր մոլորակ կարող է տեղավորվել Երկրի և Լուսնի արանքում:
Լուսնի և Երկրի միջին հեռավորությունը՝ 384000 կմ է:
Կզաքիսների խմբին անգլերեն անվանում են՝ business:
Երկիր մոլորակում ավելի շատ ծառ կա, քան աստղ համաստեղությունում:
Հեպարդները չեն կարողանում մռնչալ: Նրանք արձակում են ձայն, որը նման է մլավոցին:
Կոտրված ատամները կարող են կրկին ներաճել իրենց արմատներին:
Կրակայրիչն ավելի շուտ է հնարվել, քան լուցկին:
Մարդիկ ծնվում են առանց ծնկի ոսկորի: Դրանք զարգանում են կյանքի երեք տարվա ընթացքում:
Ամպերն անկշիռ չեն: Արևոտ օրերին, ամպերի միջին քանակությունը կշռում է 500000 կգ:
Կեշյու ընկույզները հավաքում են կեշյու ծառի վրա աճող կեշյու խնձորի ներքևի մասից:
Պինգվիններն ունեն ծունկ:
Ապակյա գունդը հարվածից կարող է ավելի բարձր թռչել, քան նույն չափսի ռետինե գունդը:
Ռնգեղջյուրի եղջյուրը կազմված է կերատինից, ինչպես և մարդու եղունգը:
Գիլյոտինով վերջին մահապատիժը Ֆրանսիայում իրականացվել է 1977թ․: Նույն տարում էկրաններ բարձրավցավ «Աստղային պատերազմներ․ նոր հույսեր» ֆիլմը:
Գետնանուշը ընկույզ չէ, այլ լոբազգի, ինչպես ոսպը, սիսեռը, լոբին և այլն:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։