fbpx

Կյանքի 10 ամենասարսափելի սխալները

Կան սխալներ, որոնց հետևանքները այնքան գեղեցիկ են, որ ցանկանում ես կրկին և կրկին սխալվել… Սակայն կան նաև սխալներ, որոնք ոչ մի դեպքում չի կարելի գործել՝ երբե՛ք և ոչ մի դեպքում։

Հաճախ սխալներն ընկած են մտքերի, արարքների, որոշումների հիմքում, բայց դրանցից որոշների հետևանքներն այնքան գեղեցիկ են, որ ցանկանում ես սխալվել կրկին ու կրկին։ Սակայն կան սխալներ, որոնք չի կարելի գործել։  Ահա ներկայացնում ենք մարդու կյանքի 10 սարսափելի սխալներ.

1. Ապրել անցյալով

Եթե նույնիսկ անցյալը մեզ բազում երջանկություններ է պարգևել, այն կարող է այժմ խանգարել առաջ շարժվել։ Պետք է խոստովանել, որ այդ ամենը անցած է և փորձել ներկան դարձնել երջանիկ։

2. Վախենալ ռիսկի դիմել

Բոլորին հայտնի է արտահայտությունը. «Տիտանիկը կառուցել էին արհեստավարժերը, իսկ Նոյի Տապանը սիրողական մակարդակի մարդիկ»։ Այն ոգեշնչում է և թևեր տալիս։ Ամեն ինչ այնքան պարզ է, սակայն մենք սիրում ենք ամեն ինչ բարդացնել։

Դուք վախենում եք ռիսկի դիմել, քանի որ վախենում եք, որ դա կարող է դառնալ Ձեր հերթական սխալը։ Իսկ ահա աշխարհը հաճախ գնահատում է սխալները։ Դրանցում ծնվում են երկխոսություններ, իսկ ճշմարտությունը՝ երկխոսության մեջ է։ Հնարավոր է, որ այսօրվա որոշումը փոխի Ձեր ամբողջ կյանքը՝ նույնիսկ այսօր, երեկոյան։

3. Չապրել այնպես, ինչպես ցանկանում ես

Պետք չէ ապրել ուրիշների ցանկությամբ, ապրեք այնպես, ինչպես դուք եք ցանկանում, առանց ուշադրություն դարձնելու այլոց կարծիքներին։ Ցանկանո՞ւմ եք պաղպաղակ՝ գնացեք գնեք այն, երազում եք արձակուրդի, հանգստի մասին՝ սկսեք պլաններ կառուցել, դո՞ւր է գալիս այդ մարդը Ձեզ՝ փնտրեք ընդհանուր թեմաներ, զրույցի բռնվեք, վայելեք առաջին ֆլիրտի պահը։ Միայն գործեք և մի մատնվեք անգործության։

4. Չգնահատել այն, ինչ ունես

«Դու չես գնահատում այն, ինչ ունես»։ Որքան էլ որ պարզունակ հնչի այս արտահայտությունը, դրանում մեծ խորություն և կյանքի փորձ կա։ Չգիտես թե ինչու մենք փնտրում ենք գանձեր անմարդաբնակ կղզիներում, իսկ այն շատ հաճախ թաղված է մեր տան բակում…

5. Մտածել, որ երջանկությունը կարելի է գնել

Մարդիկ սովոր են ասել. «փողի մեջ չէ երջանկությունը», սակայն նրանք բոլորն էլ ակտիվորեն փորձում են վաստակել «աշխարհի բոլոր փողերը», նստում են օրերով աշխատավայրում և մոռանում թե ինչ տեսք ունեն սեփական երեխաները։ Ժամանակակից աշխարհում դժվար է ապրել առանց փող։ Սակայն կան մարդիկ, որոնք աշխատում են, որպեսզի ապրեն, իսկ կան մարդիկ՝ ովքեր ապրում են, որպեսզի աշխատեն։  Իհարկե ամեն ինչ այդքան պարզ չէ, սակայն պետք է սովորել հավասարակշռել այդ նուրբ սահմանագծում։

Եթե երջանկությունը հնարավոր լիներ գնել՝ մենք այն վաղուց արդեն ծախել էինք…

Իսկ իրական երջանկությունը՝ նուրբ համբույրի, երեխայի առաջին ճչոցի մեջ է, անկեղծ գրկախառնությունների մեջ է, գիտակցման մեջ է, որ սիրելի մարդը քնած է կողքիդ և քաղցր արթնանում է։ Երջանկությունը հնարավոր չէ գնել՝ և դրանում է կյանքի ամբողջ «կայֆը»։

6. Ապրել այնպես, կարծես մենք միմյանց համար ոչ ոք ենք

Պետք է գնահատել սիրելի մարդկանց, պահել, պահպանել։ Պետք է ամբողջ ուժով փորձել պահպանել հարաբերությունները և չթողնել օտարացմանը կլանել մեզ, չթողնել, որ փոքրիկ վեճերն, անհամաձայնություններն ու անհասկացվածությունները քայքայեն մեր հարաբերությունները …

7. Վախենալ

Վախի դեմ պետք է պայքարել՝ հասկանալով դրա ներքին պատճառները։

Հաճույք ստացեք կյանքի յուրաքանչյուր իրավիճակից և հենց ապրելու պրոցեսից։ Ամեն ինչում կա իմաստ՝ ուղղակի պետք է կարողանալ տեսնել այն։

8. Լինել պերֆեկցիոնիստ և տոտալ վերահսկում սահմանել

Պետք է հիշել, որ հնարավոր չէ ամեն ինչ վերահսկել, որ ամեն ինչ չէ, որ գտնվում է մեր վերահսկողության տակ։ Պետք է հիշել, որ ամեն կարգ ու կանոնը չէ, որ ճիշտ է, երբեմն փոքրիկ սխալներն ու շեղումները համ ու հոտ են հաղորդում կյանքին։ Բծախնդրությունը խանգարում է ապրել…

9. Մտածել, որ դուք «պետք է…»

Հիշե՛ք, դուք ոչ մեկին ոչինչ պարտական չեք և ոչ ոք ոչինչ պարտական չէ Ձեզ։

Ամեն ոք ինքն է գրում իր պատմությունը, ամեն ոք ինքն է պայքարում իր ճշմարտության համար։ Դուք ոչինչ պարտական չեք, եթե չեք ցանկանում։

10. Ափսոսալ կատարածի համար

Անիմաստ է մեղադրել ինքդ քեզ։ Եղածը՝ եղած է։ Ամեն ինչ մնացել է անցյալում։ Եվ անիմաստ է ափսոսալը։ Այդպես դուք ընդամենը բարդացնում եք Ձեր կյանքը և առաջ շարժվելու ճանապարհը։


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Կյանքի 10 ամենասարսափելի սխալները
11 ոսկե խորհուրդներ Բիլ Գեյթսից