fbpx

Մահ տեսախցիկի առաջ։ Վերջին հանրային մահապատիժը գիլյոտինի օգտագործմամբ

1939թ. հունիսի 17-ին Էժեն Վայդմանը դարձավ վերջին մարդը, ում գիլյոտինով հանրայնորեն մահապատժի են ենթարկել։

31-ամյա գերմանացի սերիական մարդասպանը գործում էր Ֆրանսիայում։ Նա սպանել էր 6 մարդու։ Բոլոր առևանգումներն ու սպանությունները նա կատարել էր կողոպտելու և փրկագին ստանալու նպատակով։

Ֆրանսիայում Վայդմանի գործի ընթացքը դարձավ ամենաաղմկալին «Կապույտ մորուքի» ժամանակներից ի վեր (Անրի Լանդրո՝ սերիական մարդասպան, ով գործում էր Ֆրանսիայում Վայդմանից 80 տարի առաջ)։ Դատարանը Վայդմանին դատապատեց մահապատժի։

Դեռ երեկոյից սկսած հրապարակում, որտեղ պետք է տեղի ունենար Վայդմանի հանրային մահապատիժը՝ հսկայական ամբող էր հավաքվել։ Գիլյոտինը տեղադրելու համար ստիպված էին հրապարակը բացել ժողովրդական գվարդիայի ուժերը։

Մահապատիժը տեղի ունեցավ 45 րոպե ուշացումով։ Շատ պատմաբաններ վստահեցնում են, որ դա հատուկ է արվել, որպեսզի արևը դուրս գա և լուսանկարիչները կարողանան պարզ կադրեր ստանալ։

Մահապատժից հետո պարզ դարձավ, որ մահապատիժը նկարահանվել է ոչ միայն լուսանկարչական ապարատներով, այլ նաև կինոժապավենի վրա։ Տեսախցիկը տեղադրված էր մերձակա տներից մեկում, որի պատուհանը նայում էր դեպի հրապարակ։ Այն փաստը, որ մահապատիժը նկարահանվել է նաև կինոժապավենով՝ մամուլի հետ կապված մեծ սկանդալ առաջացրեց, ինչի արդյունքը դարձավ Ֆրանսիայում հանրային մահապատիժների արգելքը։

https://youtu.be/1IcBsSKnDts

 


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Մահ տեսախցիկի առաջ։ Վերջին հանրային մահապատիժը գիլյոտինի օգտագործմամբ
Այսպիսի տեսք ունեն մեր մոլորակի մեգապոլիսները տիեզերքից