Եկեք տեսնենք, թե ինչպիսի՞ն է յուրաքանչյուր Կենդանակերպի նշանն ընտանիքում, սիրո մեջ։ Ինչպիսի՞ կին է, և ինչպիսի՞ ամուսին։
Խոյ
Խոյ կանայք հեշտությամբ սիրահարվում են, արագ սառչում։ Սակայն եթե դուք իսկապես սիրահավեք, ապա այդ սերը կապրի հավիտյան։ Դուք տղամարդու շարժիչ ուժն եք։ Խոյերի հետ շփվելիս հարկավոր է զգույշ լինել, քանի որ նրանք շուտ են վիրավորվում։
Խոյ ամուսիններին իմաստուն կարելի համարել 30-ին մոտ, այդուհանդերձ նրանք շատ հմայիչ են , ճարպիկ և միշտ գիտեն, թե ինչ պետք է ասեն։ Միշտ մեծարում են իրենց կանանց։ Սակայն շատ հաճախ նրանց պակասում է կարծրությունը․ նրանք փոքր-ինչ ազդակային են, բայց դա ամենևին էլ սարսափելի չէ։
Ցուլ
Ցուլ կինը պրակտիկ է և թեթև։ Նա լավ տնային տնտեսուհի և հոգատար կին կլինի։ Նիանից բաժանվելը շատ բարդ կլինի, չէ՞ որ ամուսնությունն իր համար կարևոր է։
Ցուլ ամուսինների համար ամուսնությունը միշտ առաջին տեղում է։ Այս տղամարդիկ հուսալի են, հավատարիմ, իրենց տան և կյանքի իրական տերեր։
Երկվորյակ
Երկվորյակ կանայք շատ կանացի են և ստեղծարար։ Առաջին տեղում նրանց համար միշտ սերն է և գեղեցկությունը։ Հրաշալի մայրեր են՝ ամեն բան կտան իրենց երեխաների համար։
Երկվորյակ ամուսինների համար «սերը խաղ է»։ Այսքանն է անհրաժեշտ իմանալ Երկվորյակ տղամարդկանց մասին։ Պաշտում են սիրահետել, և իրենց ինտելեկտը նրանց այդ հարցում օգնում է։
Խեցգետին
Խեցգետինը հրաշալի կին է և մայր։ Երեխաներն առաջին տեղում են նրա համար, նույնիսկ ավելի կարևոր են, քան ամուսինը։ Հիանալի տնային տնտեսուհիներ են և կրքոտ սիրուհիներ։
Խեցգետին ամուսինների համար կյանքն իմաստ չունի առանց սիրո։ Կիրքն ու զգացմունքները հաղթահարում են ամեն բան։ Շատ հավատարիմ են։ Երբեմն չափազանց խնայողական։
Առյուծ
Առյուծ կանայք գրավիչ տնտեսուհիներ և խոհարաներ են։ Կրքոտ են անկողնում, սակայն պաշտում են նյութական բարիքները։ Իրենց լավ են զգում մեծ և աղմկոտ շրջապատում։
Առյուծ ամուսինները ռոմանտիկ են, բայց ամբողջական ու անվերապահ երկրպագություն են պահանջում։ Սիրում են նվերներ մատուցել և չեն խնայում միջոցները։
Կույս
Կույս կանայք միշտ վերլուծում են, իսկ զգացմունքներն արդեն հաջորդում են վերլուծությանը։ Հնարավոր, է շատ են տարված իրենց առողջությամբ և բնակարանի մաքրությամբ։ Բանական են բոլոր հաիցերում։
Կույս ամուսինները ծայրահեղ հակասական են, սառը, բայց զգայուն։ Տանել չեն կարող քննադատությունը։ Հաճախ անսահման հիանում են իրենց կանանցով։
Կշեռք
Կշեռք կանայք զգայուն են և կանացի։ Պաշտում են, երբ նրանց մեծարում են։ Հակված են ընկճախտի, եթե չեն ստանում իրենց ուզածը։ Ծայրահեղ խանդոտ են։ Տան հարմարավետությունը երբեմն սերը երկրորդ պլան է մղում։
Կշեռք ամուսինները ամենահավատարիմ զուգընկերներից մեկն են։ Երջանիկ են, երբ ամեն բան փախադարձ է։ Չափազանց հավակնոտ են։
Կարիճ
Կարիճ կանայք դինամիկ են, չեն սիրում միապաղաղությունը և կյանքի դանդաղ ընթացքը։ Չեն ներում դավաճանությունները, և ճիշտ են անում։ Շատ հավատարիմ են երեխաներին և ամուսնուն։
Կարիճ ամուսինները ամենակրքոտն են նշանների բոլոր ներկայացուցիչներից։ Իշխող են։ Սերն իրենց համար ամեն ինչ է։ Խանդոտ սեփականատերեր են։
Աղեղնավոր
Աղեղնավոր կանայք ռոմանտիակայի և նրա դրսևորոմների սիարահարները չեն։ Զուգընկերոջ համար նրանք առաջին հերթին լավագույն ընկերներ են։ Հյուրասեր տանտիրուհիներ են։ Գնահատում են ազատությունն ու տան հարմարավետությունը։
Աղեղնավոր ամուսինները բարի են և շփվող։ Շատ անկեղծ են, սակայն սերն առաջին տեղում չէ նրանց համար։ Գերազանց հայրեր են։
Այծեղջյուր
Այծեղջյուր կանայք պրակտիկ են և ազդեցիկ։ Հավատարիմ են ։ Իրենց նկատմաբ քննադատությունները տանել չեն կարող, սակայն հակված են ինքնաքննադատության։
Այծեղջյուր ամուսինները շատ պրակտիկ են, սակայն վախենում են միայնությունից։ Առաջնորդներ են ողջ կյանքում։ Կարողանում են համեղ պատրաստել ։
Ջրհոս
Ջրհոս կանայք բարձր պահանջներ են նեկրայացնում զուգընկերոջը, սիրում են կայունություն։ Գերազանց մայրեր և տանտիրուհիներ են։ Ժամանակի մեծ մասը հատկացնում են հոգևոր զարգացմանը։
Ջրհոս ամուսիններն իրենց բնույթով իդեալիստներ են։ Սիրո մեջ շատ կայուն են և հավատարիմ։ Հեշտությամբ են գնում փոխզիջման։
Ձկներ
Ձուկ կանայք ամբողջությամբ նվիրվում են սիրո և ամուսնու փոխըմբռնմանը։ Հավատարիմ են և ազնիվ։ Քծնանքն իրենց երկրորդ անունն է։ Սիրում են համեղ ուտել և համեղ պատրաստել։
Ձուկ ամուսինները պահանջկոտ են սիրո ֆիզիկական և հոգևոր բաղադրիչի հարցում։ Երբեք չեն հրամայում և չեն վիրավորում իրենց կանանց։ Կարևորում են անկողինը: