Մենք ապրում ենք սոցիալական ցանցերի դարաշրջանում և այդ պատճառով հաճախ կարելի է նկատել մարդկանց տարօրինակ վարքեր, որոնք մատնանշում են ինքնագնահատականի հետ կապված պրոբլեմները։ Չբավարարված կամ, հակառակը, իրենց արտաքինից, իսկ երբեմն էլ կյանքից գոհ անհատականությունները տարբեր կերպ են դրսևորում իրենց ներքին պայքարը։ Նրանց վարքի հիմնական շաբլոնները նկարագրված են ներքևում։
1. Հայելու առաջ լուսանկարած չափից շատ սելֆիներ են հրապարակում
Ըստ գիտնականների՝ մարդիկ, ովքեր շատ են սիրում սելֆի անել և անմիջապես հրապարակել այն, նվազագույնն անինքնավստահ են և մշտական հավանման կարիք ունեն «հավանումների» և մեկնաբանությունների տեսքով:
2. Շքեղ և թանկարժեք գնումների մասին հրապարակումներ են ստեղծում
Այս մարդիկ կարծում են, որ իրենց կենսակերպը շատ լավն է, բայց մյուս կողմից՝ նրանց պետք է իրենց հետևորդների և ընկերների հավանումը սոցցանցերում: Սա խոսում է այն մասին, որ այդ մարդիկ խնդիրներ ունեն ադեկվատ ինքնագնահատականի հետ կամ ինչպես հաճախ լինում է՝ ձևանում են այն, ինչ իրականում չկան:
3. Իրենց ընթերցողներին խնդրում են. «հավանեք կամ մեկնաբանեք, այդ դեպքում ես…»
Մարդիկ, ովքեր նման խնդրանքներ են գրում, ցուցաբերում են անհասության բարձր մակարդակ և մանկական պահվածք: Նրանք հաճախ դժվարություններ են ունենում իրական կյանքում հաղորդակցության հետ կապված և փորձում են դա փոխհատուցել համացանցում փոստերի միջոցով: Նրանք կարծում են, որ դա իրենց կօգնի:
4. Հրապարակում են այն ամենի լուսանկարները, ինչ ուտում են
Սրա պատճառը հասկանալը դժվար է: Սակայն կան շատ մարդիկ, ովքեր դա անում են և ոչ միայն Instagram-ում:
5. Հրապարակում են քողարկված մեղադրանքներ
Այդ մարդիկ չափից շատ են մտահոգված, թե իրենց մասին ինչ են մածում ուրիշները: Կոնկրետ մարդու ուղղված քողարկված մեղադրանքներ հրապարակելով՝ նրանք նպատակ ունեն հնարավորինս շատ մարդու ուշադրություն գրավել:
6. Իրենց լուսանկարում են մարզասրահում
Ոմանք գուցե իսկապես արդյունք ունեն, որով կարելի է պարծենալ: Այդպիսի փոստերը նաև կարող են մոտիվացիա լինել սպորտդահլիճ գնալու համար: Բայց ենթագիտակցական մակարդակում դա նույնպես իր վրա ուշադրություն գրավելու միջոց է, որի հիմքում հիացմունքի պահանջմունքն է: Դա ցածր ինքնագնահատականի նշաններից է: