Յուրաքանչյուր մարդ էլ կյանքի որոշակի փուլում կախված է ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից։ Բայց կան կախվածություններ, որ հատուկ են Կենդանակերպի այս կամ այն նշանին։
Եվ այսպես, եկեք տեսնենք թե ի՞նչ կախվածությունների են հակված Կենդանակերպի նշանները։
Խոյ
Խոյերի մոտ շատ հաճախ «մարտկոցը նստում է», ընդ որում՝ ոչ միայն էմոցիոնալ, այլև ֆիզիկական առումով: Բանն այն է, որ Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն կարողանում պրագմատիկ լինել, հաշվարկել իրենց ուժերը: Խոյերը մշտապես առաջ են ընթանում, միայն առաջ՝ հաղթահարելով բոլոր խոչընդոտները, ավերելով իրենց ճանապարհին հայտնված ամեն ինչ: Նման կյանքի համար պողպատե նյարդեր են անհրաժեշտ: Խոյերը հաճախ ալկոհոլից կախվածություն են ունենում, նաև դժվարությամբ են յոլա գնում առանց կոֆեինի, բայց չեն ընդունում թմրանյութերը: Խոյերը նաև տարված են ազատության զգացումով, այդ պատճառով սիրում են ճամփորդություն, արշավներ, համերգներ:
Ցուլ
Ցուլերը պաշտում են ֆիզիկական մերձեցումը: Նրանք սիրում են նաև համեղ ուտել, այնպես, որ խնջույքը երկար ժամանակ հիշվի: Ցուլերը սիրում են ցանկացած տեսակի և մասշտաբի զվարճանք. դրանք կարող են լինել ե՛ւ համակարգչային խաղերը, ե՛ւ ազարտային: Ցուլերը սիրում են առաջինը լինել: Նրանք կախվածություն ունեն գովասանքից, առաջինը լինելու զգացողությունից, այդ պատճառով լավ են խաղում մրցակցային խաղեր: Բայց նրանց նաև շատ է դուր գալիս տանը նստել և ոչինչ չանել:
Երկվորյակ
Երկվորյակները հաճախ կախվածություն են ունենում ալկոհոլից և նույնիսկ ծանր թմրանյութերից: Նրանք սիրում են փորձարկումներ անել, փոխել միջավայրը: Երկվորյակներին միայն քչերը կարող են հասկանալ, այդ պատճառով պատճառներ փնտրելն անօգուտ է: Երկվորյակները նաև սիրում են ամեն ինչից տեղյակ լինել, այդ պատճառով նրանք նաև կախվածություն ունեն համացանցից և սոցցանցերից: Նրանց մշտապես ինտերնետ է հարկավոր՝ հեռախոսում, տանը, աշխատավայրում, մեքենայում, նոր գաջեթներ և այլն:
Խեցգետին
Չափազանց վնասակար կախվածություններից հարկավոր է առանձնացնել ալկոհոլը: Ինչ վերաբերում է ավելի բարդ խնդիրներին, ապա Խեցգետինները մի կարևոր թույլ կետ ունեն. նրանք վախենում են միայնությունից, երբ հարաբերությունների մեջ են: Խեցգետիններին ցավեցնում է բաժանումը, հատկապես, եթե նախաձեռնողն իրենք չեն: Նրանք դժվարությամբ են հաղթահարում ցանկացած կորուստ: Նրանք ուղղակիորեն կախված են սիրուց, ջերմության զգացումից, մտերիմ մարդուց: Բացի այդ՝ Խեցգետինները կախված են կյանքում իրենց առաջնահերթություններից: Նրանք ոչ մի դեպքում չեն հրաժարվում դրանցից, եթե նույնիսկ դա ցավ է պատճառում նրանց մտերիմներին:
Առյուծ
Բազմաթիվ Առյուծներ չարաշահում են ալկոհոլն ու ծխախոտը և չեն վախենում հետևանքներից: Միակ բանը, որը գերազանցում է այս կախվածությանը, շոփինգն է: Առյուծները ցանկանում են լավագույնը լինել. սա նրանց գլխավոր կախվածությունն է, և մեկ անգամ դրան հասնելով՝ երբեք նախկինը չեն դառնում: Առյուծները նաև շատ են սիրում փող. նրանք կարող են ամեն օր հաշվել իրենց փողերը, նույնիսկ զրուցել դրանց հետ: Փողից ավելին նրանք սիրում են դրանք ծախսել:
Կույս
Կույսերը շատ բարդ կախվածություն ունեն: Նրանք շատ են ծխում, շատ են ուտում, տառապում են իրենց անտարբերությունից և ավելի դյուրին ճանապարհ գտնելու ձգտումից: Կույսերի ամենասարսափելի կախվածությունը, թերևս, առանց խնդիրների ապրելու ցանկությունն է: Կույսերը հեշտ են ապրում աշխարհից մեկուսացած: Այդ պատճառով տառապում են աշխատավայրում, տանը, անձնական կյանքում կտրուկ փոփոխություններից: Կույսերը նաև կախված են կարգուկանոնից: Նրանց տանն ամեն ինչ պետք է լինի այնտեղ, որտեղ Կույսերին է պետք, հակառակ դեպքում կարող են վճարել նրանց հանգստությունը խաթարելու համար:
Կշեռք
Կշեռքները շատ են սիրում ծխել և ալկոհոլ խմել, եթե նրանց կյանքում ամեն ինչ շատ լավ է կամ շատ վատ: Կշեռքները հազվադեպ են դավաճանում, քանի որ շատ են կապվում այն մարդուն, որն իրենց հարմար է: Նրանց մոտ կարծես ներքին մեխանիզմ է սկսում գործել, երբ իսկական սեր են գտնում: Կշեռքները նաև կախված են իրենց հոբբիից: Սա, թերևս, միակ դրական կախվածությունն է Կենդանակերպի բոլոր նշանների շրջանում:
Կարիճ
Կարիճները կախված են իրենց անկախությունից: Նրանք տանել չեն կարողանում, երբ ինչ-որ մեկը սկսում է կառավարել իրենց: Բարեբախտաբար՝ աշխարհում ղեկավարներից ազատվելու բազմաթիվ ուղիներ կան: Կործանարար կախվածությունից հարկավոր է առանձնացնել միայն ալկոհոլը, բայց Կարիճները կարողանում են հաղթահարել դա, երբ պետք է: Նրանք շատ են սիրում սեքս, շատ բան են սպասում ֆիզիկական մերձեցումից և զուգընկերների մանրակրկիտ ընտրություն են կատարում: Նրանց համար ամեն անգամ դա հսկայական իրադարձություն է:
Աղեղնավոր
Աղեղնավորները հաճախ չափը չեն ճանաչում ալկոհոլի հարցում, նաև շատ են ծխում: Նրանք նաև պաշտում են ազարտային խաղերը, ձգտում են ամեն ինչում առաջինը լինել: Մրցակցային ոգին նրանց գրգռում է: Նրանք կախված են իրենց հավակնոտ նպատակներից, որոնք մշտապես առաջադրում են իրենց և որոնց, ի դեպ, հասնում են: Աղեղնավորները շատ են սիրում փող, բայց ոչ թե կուտակել, այլ վաստակել: Նրանք սիրում են աշխատել և առաջ շարժվել:
Այծեղջյուր
Այծեղջյուրները մանրակրկիտ թուլություններ և թերություններ են ընտրում: Նրանք լիարժեք վերահսկում են իրենց թերությունները: Ամենը, բացի մեկից. հասարակությունում կարգավիճակից: Նրանք գնահատում են այն, ինչ ունեն այդ պահին, բայց միշտ ձգտում են դեպի վեր, ընդ որում՝ դրա համար պատրաստ են տալ գրեթե այն ամենը, ինչ ունեն: Սա Կենդանակերպի ամենաագահ նշանն է, բայց երբեք չեք տեսնի երեխայի ձեռքից վերջին կոնֆետը խլող կամ մտերիմ մարդուն պարտք չտվող Այծեղջյուրի: Այծեղջյուրները ոչ մի վայրկյան ավելի չեն աշխատի, եթե դրա համար չվարձատրվեն: Նրանք հազվադեպ են թմրանյութից կամ ալկոհոլից կախվածություն ունենում:
Ջրհոս
Համացանց և համակարգչային խաղեր. Ջրհոսները մեծապես կախված են սրանցից: Նրանք կարող են օրերով և շաբաթներով դուրս չգալ տնից: Տեսախաղեր խաղալով՝ նրանք մխրճվում են մի աշխարհում, որտեղ կարող են ավելի ուժեղ և լավը դառնալ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կախվածություն ունեն սուր զգացողություններից, վտանգավոր մարզաձևերն ու էքստրիմը նրանց տարերքն են: Ինչ-որ անհասկանալի պատճառով Ջրհոսների շրջանում մոլի ծխողներ են հանդիպում:
Ձկներ
Ձկների շրջանում հաճախ են հանդիպում թմրամոլներ և ալկոհոլամոլներ: Նրանք գնահատում են ազատությունն ու մարդկանց, որոնք օգնում են զգալ այն, այդ պատճառով նրանք կախված են իրենց ընկերներից և զուգընկերներից: Ձկները, անկեղծ ասած, շատ և տարատեսակ կախվածություններ ունեն: Նրանք կարող են հաղթահարել դրանք, բայց հաճախ ցանկություն չեն ունենում:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։