Երբ մենք պատկերացնում ենք մեզ Պոմպեյի վերջին օրը, մեր երևակայությունը սովորաբար նկարում է հրաբխի հանկարծակի ժայթքում, որը րոպեների ընթացքում կործանում է մի ամբողջ քաղաք:
Բայց ավստրալիական Zero One Animation ստուդիան Մելբուրնի թանգարանի համար ստեղծել է անիմացիոն հոլովակ, որը ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչպես էին տեղի ունենում իրադարձությունները 79 թվականի օգոստոսի 24-ին:
Վեզուվի հրաբուխը, որը շատ հարյուրամյակներ անգործության էր մատնված, հանկարծ արթնանում է:
Սկզբից նրա խառնարանի մոտ հայտնվում է տաք գոլորշու և մոխրի ամպ, իսկ օգոստոսի 24-ին տեղի է ունենում ուժեղ երկրաշարժ որը ուղղորդվում էր հրաբխի շիկացած երախից հսկայական քարերի, մոխրի, հրաբխային ցեխի և լավայի դուրս ժայթքմամբ:
Վիզուվիի վրա կախված ամպը անընդհատ ներքև էր իջնում, վրա հասած խավարը միայն ճեղքում էին կրակի բոցերը:
Հրաբխի ժայթքումը բերեց 3 քաղաքների կործանման՝ Պոմպեյ, Հերկուլանում, Ստաբիա և մի քանի ոչ մեծ գյուղեր և ագարակներ: Պեղումների արդյունքում պարզվեց, որ քաղաքներում ամեն ինչ պահպանվել է այնպես, ինչպես մինչ հրաբխի ժայթքումը:
Մոխրի բազմամետրանոց հաստ շերտի տակ հայտնաբերվեցին փողոցներ, տներ՝ ամբողջական կահավորմամբ, մարդիկ և կենդանիներ, որոնք չէին հասցրել փրկվել: Ժայթքման ուժգնությունն այնպիսին էր, որ հրաբխից ժայթքած մոխիրը հասել էր մինչև Եգիպտոս և Սիրիա:
Պոմպեյի 20000 բնակիչներից տներում և քաղաքներում մահացել են ավելի քան 2000 մարդ: Բնակիչների մեծ մասը լքել են տները մինչ աղետը, սակայն մահացածների մասունքները գտնում են նույնիսկ քաղաքից դուրս: Այդ պատճառով մահացածների հստակ թիվը որոշելը դժվար է:
Ահա թե ինչպիսի տեսք ունի այդ կատակլիզմը:
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։