fbpx

Հետաքրքիր փաստեր կանանց և տղամարդկանց մասին

Բոլորս էլ գիտենք, որ տղամարդն ու կինը տարբերվում են իրարից ոչ միայն անատոմիական կառուցվածքով: Բայց կան նաև այնպիսի փաստեր որ լայն շերտերին հայտնի չեն, չնայած բավական հետաքրքիր են: Եվ այսպես.

  • Սեռական ակտից հետո տղամարդուն թվում է, որ իր զուգընկերուհին ավելի քիչ սեքսուալ է, այն դեպքում, երբ կանանց լրիվ հակառակն է թվում՝ որ տղամարդը դարձել է ավելի գրավիչ:
  • Հոգեբանները կարծում են, որ կանայք, որոնք սիրում են կարդալ տարբեր սիրավեպեր առավել ակտիվ են իրենց սեքսուալ կյանքում:
  • Աղջկա երջանկությունը հակառակ համեմատական է նրա գեղեցկությանը: Վիճակագրությունը ասում է, որ առավել գեղեցիկ աղջիկները որպես օրենք դժբախտ են իրենց զգում 25 տարեկանից հետո:
  • Թվում է թե տղամարդիկ ավելի քիչ զգացմունքային են, սակայն վիճակագրությունը ցույց է տալիս, որ դժբախտ սիրո պատճառով գործած ինքնասպանությունների մեծ մասը կատարում են հենց իրենք:
  • Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ կանայք, որոնք ծխում են ունեն ցածր ինքնագնահատական:
  • Բոլորին հայտնի է, որ ալկոհոլը առավել շատ է ազդում կանանց վրա, եթե նույնիսկ կինն ու տղամարդը ունեն նույն քաշը: Գիտնականները դա կապում են կնոջ օրգանիզմում ավելի քիչ ջրի պարունակության հետ, որն էլ թույլ է տալիս ալկոհոլին մեծ քանակներով և արագ ներծծվել օրգանիզմ:
  • Յուրաքանչյուր աղջիկ համոզված է, որ իր բոլոր նախկին բոյֆրենդերը առաջվա պես հույս ունեն, որ նա կրկին կվերադառնա իրենց մոտ և որ իբր նրանք անհամբեր սպասում են այդ օրվան:
  • Եթե կնոջը խնդրես ցույց տալ իր ձեռքերը, որպես կանոն նա դա կանի պարզելով ափերը դեպի ներքև:
  • Աշխարհի ամենաառաջին ծրագրավորողը եղել է կին՝ անգլիացի Ադա Լավլեյսը:
  • Ամուրիների 66% երազում են գտնել իրենց միակին:
  • Եթե տղան բութ մատերով բռնում է իր գոտուց, ապա դա ենթագիտակցորեն ենթադրում է, որ նա ուզում է աղջիկների ուշադրությունը գրավել:
  • Երբեք չփորձեք «սովորեցնել» տղային բոլորի աչքի առաջ: Դա կարելի է անել միայն երբ միայնակ եք: Բոլորի մոտ տղան ամեն ինչ գիտի:
  • Տղամարդկանց ավելի քան 62%-ին կուրախացնի այն փաստը, որ ծանոթության ժամանակ առաջին քայլը կատարի աղջիկը:
  • Տղամարդկանց մեծ մասի համար գեղեցիկ դեմքը ավելի կարևոր է քան մարմնի ընդգծված գեղեցիկ կառուցվածքը:
  • Տղաներին դուր է գալիս, երբ աղջիկը ունի սեփական կարծիք:
  • Տղամարդիկ հաճոյախոսությունները ավելի մեծ ուրախությամբ են ընդունում, քան կանայք:

🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( Դեռ գնահատական չկա )
MediaMag
Հետաքրքիր փաստեր կանանց և տղամարդկանց մասին
ԹԵՍՏ մեծահասակների համար: Ընտրեք ձեր սրտի բանալին և իմացեք ձեր հոգու բոլոր գաղտնիքները