Իտալիայում կա մի զարմանահրաշ վանք՝ Աստվածամոր թագի վանքը, որը բառացիորեն սավառնում է երկնքում։
Եկեղեցին տեղակայված է ոչ հեռու Գարդա լճից, Բալդո լեռան վրա՝ ժայռի նեղ եզրին։
Այդպիսի տեղակայման շնորհիվ երկար տարիներ վանքը մնացել է գրեթե անփոփոխ։
1530թ. սկսվել է վանքի շինարարությունը, որը տևել է մինչև 19-րդ դար։ Հետո 1970-ականներին սկսվել է վանքի վերանորոգումը։ Վերանորոգումից հետո, Հռոմի Պապ Հովհաննես Պողոս II-ը այցելել է այս սրբավայրը։
Այժմ սրբավայրը համարվում է ուխտագնացության վայր, որը գրավում է բազմաթիվ այցելուներ երկրի բոլոր ծայրերից։ Եկեղեցուն կարելի է հասնել միայն ոտքով։
Գեղեցիկ է չէ՞…
Գրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն պոպուլյար հոդվածները և օրը միայն մեկ անգամ:
Գրանցվիր մեր Viber ալիքին։ Եվ ստացիր միայն թարմ հոդվածները անմիջապես քո մեսենջերին։