fbpx

Ինչո՞ւ երբեք չի կարելի շատախոսել սեփական պլանների մասին

Դուք չե՞ք նկատել, որ իրականում շատ հարուստ մարդկանց մասին շատ քիչ բան է հայտնի: Որ երբեմն ունենալով սեփական ինքնաթիռ և վիլլա Կանարյան կղզիներում, նրանք զբոսնում են հնոտիներով: Կարելի էր մտածել, որ դա ժլատությունից է կամ էլ ինչ-որ ծառայությունների հետապնդումից վախ, բայց իրականում պատճառը բոլորովին այլ է:

Մի անգամ իմ ազդեցիկ ծանոթներից մեկը բացատրեց ինձ այդ պահը: Նա ասաց, որ իրական հաջողությունը տանել չի կարողանում գլուխգովանություն և ցուցամոլություն: Օրինակի համար, իր աղջիկները միայն 30 տարեկանում են իմացել, որ իրենց հայրն ունի անձնական ինքնաթիռ:

Իմ տատիկն ասում էր․ «չես ուզում քեզ նախանձեն՝ ուրեմն սիրիր լռությունը»: ոչ ոք չպետք է իմանա ձեր կյանքի, ձեր նվաճումների մասին, և միջոցների մասին, որոնցով պատրաստվում եք գործել: Չպետք է իմանան Ձեր անհաջողությունների և անկումների մասին: Դուք պարտավոր չեք ոչ մեկին ինչ-որ բան բացատրել: Նույնը վերաբերում է ոչ միայն երջանկությանը, այլ նաև նպատակներին։ Եթե դուք բարձրաձայնում եք ձեր պլաններն ու մտադրությունները, ապա, ամենայն հավանակնությամբ, ձեզ համար շատ դժվար կլինի դրանք իրականացնել: Դրանք կդադարեն լինել այդքան ցանկալի, չէ՞ որ դուք արդեն դրանց մասին հայտարարել եք, իսկ ձեր ընկերներն ու ծանոթները հասցրել են ձեզանով հպարտանալ: Դուք ուղղակի այլևս որևէ մոտիվացիա չունեք ինչ-որ բանի հասնելու համար:

Հիշեք․

• Դուք չպետք է ֆեյսբուքում բղավեք ձեր երջանկության մասին, որպեսզի երջանիկ լինեք:

• Դուք չպետք է ցուցադրեք ձեր դեպրեսիվ վիճակը, որպեսզի ինչ-որ բան փոխեք:

• Երազանքներին և նպատակներին հասնելու համար, դուք չպետք է բոլորին պատմեք դրանց մասին:

• Ձեզ հարկավոր չէ մտերիմների հավանությունը՝ առաջ շարժվելու համար:

• Ձեզ հարկավոր չէ գովազդել սեփական կյանքը ինսթագրամում, որպեսզի ցույց տաք, որ դուք ինչ-որ բան արժեք:

• Դուք պարտավոր չեք որևէ մեկին բացատրել և ապացուցել ձեր հաջողությունները:

• Ձեզ ավելի շատ լռություն է հարկավոր:

Այ կտեսնեք, թե որքան երջանիկ, անկախ և հանգիստ կդառնաք դուք: Իսկ ամենակարևորը՝ կհասնեք ձեր առջև դրված նպատակներին:


🎥 Նոր տեսանյութ.

telegramԳրանցվիր մեր Telegram ալիքին։ Ուղարկում ենք միայն թարմ հոդվածները և ամենաառաջինը հենց Ձեզ:

Գնահատեք հոդվածը
( 2 assessment, среднее 5 из 5 )
MediaMag
Ինչո՞ւ երբեք չի կարելի շատախոսել սեփական պլանների մասին
Թութակի հիանալի երգը (տեսանյութ)